00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Как нацистская Германия превзошла расистские "законы Джима Кроу"
15:04
24 ր
Исторический ликбез
Третий Рейх: нацизм, расовая сегрегация по подобию США
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Աբովյան time
On air
18:27
30 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան. Կոմունալ սակագնե՞ր, թե՞ բանակ

© Sputnik / Асатур ЕсаянцПравительство Армении
Правительство Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխանությունները սկսեցին խոսել սակագների բարձրացման բեռի սուբսիդավորման մասին այն բանից հետո, երբ Երևանում և մի շարք քաղաքներում առաջացավ բողոքի ալիք պետական կարգավորիչի որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի– Sputnik. Վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց միջոցների աղբյուրը, որոնց հաշվին կսուբսիդավորվի էլեկտրաէներգիայի սակագների աղմկահարույց բարձրացումը (17 տոկոսով)։ ՀՀ վարչապետի խոսքով` միջոցները կհատկացվեն ամերիկյան Contour Global–ին Որոտանի կասկադ ՀԷԿ–ի վաճառքից։

Կառավարությունը նշում է, որ նման կերպ սակագների բարձրացումը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցների հաշվին, ինչն, ընդդիմության կարծիքով, «հասարակ խաբեություն է», քանի որ պետությանը պատկանող հիդրոկասկադի վաճառքից ստացված գումարը պետք է փոխանցվի պետբյուջե։

Միջոցներ որոնելիս` շրջանցելով բյուջեն
 
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ), որը պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»–ին, մայիսի 8–ին հայտ ներկայացրեց էլեկտրաէներգիայի սակագինը 40 տոկոսով բարձրացնելու մասին, ինչն առաջացրեց երկրի քաղաքացիների վրդովմունքը, որոնց 1/3–ը, միայն պաշտոնական տվյալներով, աղքատության եզրին է կանգնած։ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»–ի հայկական «դուստրը» վերջին տարիներին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով (սակավաջրություն, Հայաստանի ազգային արժույթի արժեզրկում, ոչ արդյունավետ կառավարում) վնասով է աշխատել և կուտակել է 270 մլն դոլարի պարտք։ Այս ամենի հետևանքով կարգավորիչը մասամբ հավանություն տվեց ՀԷՑ–ի հայտին` բարձրացնելով սակագինը 17 տոկոսով։ Որոշումն ուժի մեջ մտավ օգոստոսի 1–ից։

Հայաստանի ղեկավարությունը սկսեց խոսել սակագների բարձրացման բեռի սուբսիդավորման մասին այն բանից հետո, երբ պետական կարգավորիչի որոշման դեմ Երևանում և մի շարք քաղաքներում բողոքի ալիք առաջացավ։ Ցուցարարները մի քանի շաբաթ շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում ` փակելով Երևանի Բաղրամյան պողոտան։

Ցուցարարների հետ բանակցություններ անցկացնելու մասին անհաջող փորձերից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց հատուկ խորհրդակցություն` էներգետիկ ոլորտում հասունացած խնդիրները քննարկելու համար։ Նա առաջարկեց, ըստ էության, խնդրի միջանկյալ լուծում։ Սկզբում որոշվեց ՀԷՑ–ում աուդիտ անցկացնել էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորված լինելը ստուգելու համար։ Սակագների բարձրացման մասին կարգավորիչի որոշումը, որը պահանջում էին չեղարկալ ցուցարարները, չեղյալ չհայտարարվեց։ Դրա փոխարեն Սարգսյանն առաջարկեց կառավարությանն իր վրա վերցնել «սակագների բարձրացման բեռը»։
 
Այս միջոցը ժամանակավոր է և կգործի մինչև ընկերության աուդիտի ավարտը, ինչը, իշխանությունները պնդմամբ, կտևի (աուդիտը դեռ չի սկսվել, և այս պահին ՀԷՑ–ում աուդիտորական ստուգումներ անցկացնելու պատրաստակամություն են հայտնել հինգ միջազգային ընկերություններ) 3–6 ամիս։ Իշխանությունները խոստացան, որ բյուջետային միջոցները չեն ծախսվի «սակագնային» բեռի մեղմման համար։ «Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ողջ բեռը։ Անխոս, մենք չենք դիմի ընթացիկ ծախսերին կամ սոցիալական ծախսերին, այլ կգտնենք այլ գումար անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսված միջոցներից», – խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչու՞ Որոտանի ՀԷԿ–ը

 
Մեկամսյա ընդմիջումից հետո վարչապետը կոնկրետություն մտցրեց էներգետիկ բեռի սուբսիդավորման համար նախատեսված միջոցների աղբյուրի հարցում։ Միջոցները կտրամադրվեն Contour Global ամերիկյան ընկերությանը «Որոտանի կասկադ ՀԷԿ»–ի վաճառքից, որի գումարը կազմում է 180 մլն դոլար։ «Բոլոր ծախսերը կսուբսիդավորվեն Որոտանի կասկադ հիդրոէլեկտրակայանի սեփականաշնորհման և օտարման հաշվին», – հայտարարել է Հովիկ Աբրահամյանը Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
 
Էլեկտրաէներգիայի 17 տոկոսանոց թանկացման ամսական գումարը, փորձագիտական գնահատականներով, կազմում է մոտ 2,9 մլրդ դրամ (շուրջ 5 մլն դոլար)։ Աուդիտի անցկացման վեց ամսվա ընթացքում կառավարությունը սուբսիդավորման վրա կծախսի մոտ 35 մլն դոլար` այդքանով կրճատելով միջոցները, որոնք նախատեսված են, ինչպես նշել է նախագահը, երկրի «անվտանգության հետագա ամրապնդման համար»։

Հարց է առաջանում. իսկ ի՞նչ կապ ունի այստեղ անվտանգությունն ու Որոտանի ՀԷԿ–ի վաճառքը։ Երբ երկու տարի առաջ ժամկետանց դարձավ «Որոտանի կասկադ ՀԷԿ»–ի վաճառքի մասին տեղեկությունը, այս տողերի հեղինակը կառավարությանն ու ֆինանսների նախարարությանը հայց ներկայացրեց` խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ուր են փոխանցվելու հիդրոէլեկտրակայանի վաճառքից ստացված փողերն ու ինչ կարիքների համար են դրանք ծախսվելու։ Այդ ժամանակ կառավարությունում և Ֆինանսների նախարարությունում չէին շտապում տեղեկություն տրամադրել և սիրալիր խնդրեցին հետաձգել հայցը։

Այս հայցերը հատուկ էին ներկայացվել երկու կառույցների աշխատակազմեր։ Այն ժամանակ հիդրոէլեկտրակայանի վաճառքի մասին տեղեկատվության հետ շրջանառվում էր նաև տեղեկությունն այն մասին, որ այս օբյեկտի սեփականաշնորհումից ստացված միջոցները չեն փոխանցվի պետբյուջե, այլ իբր կանցնեն Պաշտպանության նախարարության վերահսկողության տակ և կծախսվեն բանակի վերազինման նպատակով։ Այս մասին այն ժամանակ մեզ տեղեկացրել էր կառավարության բարձրաստիճան աղբյուրը։

Այդ օրերին բացատրեցին, որ եթե վաճառքից ստացված միջոցները փոխանցվեն պետբյուջե, ապա երկրի ղեկավարությունը չի կարող դրանք ծախսել բանակի վերազինման համար, քանի որ դրան, ինչպես այն ժամանակ նշել էր զրուցակիցը, կարող են խոչընդոտել այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը։

ՊՆ–ի վերահսկողության ներքո միջոցների փոխանցման սխեման մշակվել էր հետևյալ կերպ. «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ն, լինելով կառավարական կազմակերպություն, վաճառքից ստացված միջոցներն ազատ տնօրինելու թույլտվություն է ստանում կառավարությունից։ Ինչից հետո ընկերությունը փոխանցում է դրանք ՊՆ–ի վերահսկողության ներքո, որն իր հերթին պետք է ծախսի դրանք սպառազինություն գնելու նպատակով։

Այս ամենի կապակցությամբ հարց է առաջանում. ինչու՞ հիմա իշխանությունները որոշեցին բանակի համար այդքան անհրաժեշտ գումարի ավելի քան 1/5–ը հատկացնել սուբսիդավորմանը, որը չի վերադարձվի կամ փոխհատուցվի, եթե աուդիտը հաստատի կարգավորիչի որոշման հիմանավորված լինելը։ Լիազոր պաշտոնյաններն այս հարցին հստակ պատասխան, գոնե բարձրաձայն, չեն տալիս։ Սակայն կարծիք կա, որ հայկական բանակի վերազինման նպատակով վերջերս Ռուսաստանի կողմից տրամադրված 200 մլն դոլարի արտոնյալ վարկն այս բարդ խաղում կարևոր դերակատարություն է ունեցել։

Արշալույս Մղդեսյան, հատուկ «Sputnik-Արմենիա»–ի համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0