00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. Հայաստանը Վրաստանից կախում ունի այնքանով, որքանով Վրաստանը՝ Հայաստանից.

© SputnikНарек Минасян и Артак Мурадян
Нарек Минасян и Артак Мурадян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ Ջավախքի գործոնը սկսի աշխատել դեստրուկտիվ վրացական իշխանությունները կսկսեն խնդրագրեր ուղարկել Հայաստանին, հավաստիացրել է քաղաքագետը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի– Sputnik. Վրաստանը Հայաստանի համար վստահելի հարևան է և գործընկեր: Եթե հայ-վրացական հարաբերություններում կողմերից մեկը մտածի, թե մյուս կողմն իրենից մեծ կախվածություն ունի, ապա դա կլինի ճակատագրական երկկողմ հարաբերությունների համար:  «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Նա համոզված է՝որքան Հայաստանն է կախված Վրաստանից, նույնքան էլ Վրաստանն է կախված Հայաստանից:

«Միանշանակորեն կարող ենք ասել, որ Հայաստանն այսօր տիրապետում է մի շարք դեստրուկտիվ ռեսուրսների, որոնք պարզապես չեն գործարկվում՝ հաշվի առնելով հայ-վրացական հարաբրությունները:  Միանշանակ ասել, թե Հայաստանը չունի որևէ ազդեցության լծակ Վրաստանի նկատմամբ, սխալ է: Օրինակ, Ջավախքը լուրջ գործոն է: Լինում է, երբ գործոնը պասիվ է, լինում է՝ աշխատում է լրիվ հակառակ իմաստով: Հավատացեք, երբ Ջավախքի գործոնը սկսի աշխատել դեստրուկտիվ՝ վրացական իշխանությունները կսկսեն խնդրագրեր ուղարկել Հայաստանին»,-հավաստիացրել է քաղաքագետը: 

Ջավախահայության խնդիրների լուծումը առանց Հայաստանի մասնակցության, Մինասյանը սխալ է համարում և վստահ է, որ Հայաստանը կարող է լուրջ քայլեր անել այդ ուղղությամբ: «Ջավախահայության խնդիրը լուծելու տեսանկյունից երկու կողմն էլ պետք է առաջնորդվեն «ինտեգրում՝ առանց ձուլման» բանաձևով, այսինքն ջավախահայությունը պետք է լինի վրացական հասարակության լիարժեք մասը, ինտեգրված, սակայն պահի ազգային դիմագիծը, որը կբխի Հայաստանի և Վրաստանի շահերից: Վրաստանի կողմից կվերանան բոլոր մտահոգությունները անկայուն տարր ունենալու տեսանկյունից, Հայաստանի համար դա կլինի լուրջ գործոն՝ Վրաստանի ներքաղաքական և տնտեսական կյանքին մասնակցելու տեսանկյունից»,-ընդգծել է նա:

Հայաստանը, տարածաշրջանային առումով, որդեգրել է որոշակի չեզոք քաղաքականությունը: Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանը և Վրաստանը գտնվում են անվտանգության տարբեր համակարգերում, աշխարհաքաղաքական տարբեր  բլոկներում, Մինասյանի համոզմամբ, դրանք չպետք է խոչընդոտեն հայ-վրացական հարաբերություններին:

Ինչ վերաբերում է Վրաստանի ներքին տրամադրություններին՝ եվրոպական ուղղության որդեգրման հարցում, ապա սոցհարցումների համաձայն թեև չնչին, սակայն կա որոշակի անկում: Քաղաքագետը այս հանգամանքը բացատրում է նրանով, որ մի կողմից առկա է որոշակի հիասթափություն, մյուս կողմից թուլացել է փիար բաղադրիչը: «Եւ տվյալ պարագայում սկսել են ակտիվանալ այլընտրանքային որոշ  ուժեր: Ռուսական կողմնորոշում ունեցող որոշակի ուժեր այսօր փորձում են գտնել Վրաստան-Ռուսաստան գործակցության ուղիներ»,-նշել է նա: Այնուհանդերձ, բանախոսն ընդգծում է, որ ոգևորվածության լուրջ  անկում չկա, եւ նրանք ինչ-որ չափով հասել են իրենց նպատակին՝ ստորագրված է Ասոցացման համաձայնագիրը: «Համաձայնագրի ստորագրման նախօրեին արդեն բարձրաձայնում էին, որ որ այն չի տալու թռիչքաձև տնտեսական աճ,  իշխանություններն աստիճանաբար սկսեցին բացել խաղաքարտերը»,-նկատել է քաղաքագետը:

 Ասոցացման գործընթացը երկարատև է, սակայն միայն այն հանգամանքը, որ վրացիների համար աստիճանաբար բացվում է եվրոպական շուկան, Մինասյանը մեծ ձեռքբերում է համարում: «Բայց դա լուրջ գործընթաց է, այդտեղ կա ստանդարտացման գործընթացներ, վրացական ապրանքները պետք է համապասախանեցնել եվրոպական չափանիշներին, ինչը բարդ է և ծախսատար: Այսօր առաջանում են լուրջ հարցեր, արդյոք վրացական գինին կարո՞ղ է մրցակցել պորտուգալական, իսպանական կամ ֆրանսիական գինիների հետ: Այս ամենի համար էլ վրացական կողմն ամեն կերպ փորձում է չկորցնել ռուսական շուկան»,-ընդգծել է Նարեկ Մինասյանը:

Լրահոս
0