00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեբան. Հարավի բնակիչները «աշնանային դեպրեսիայի» հակում չունեն

© Sputnik / Самвел Сепетчян Грант Аванесян
Грант Аванесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոգեբան Հրանտ Ավանեսյանի կարծիքով` Հայաստանի բնակիչներին այսպես կոչված «աշնանային դեպրեսիա» չի սպառնում, քանի որ մեր երկրում արևի և ջերմության պակաս չկա

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի– Sputnik. «Աշնանային դեպրեսիան» մտացածին հասկացություն է, որը բնորոշ չէ հարավային ժողովուրդներին, ինչպես նաև` հայերին, «Sputnik-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը։

«Աշնանային դեպրեսիա» հասկացությունը կամ մելամաղձությունը մտացածին տերմին է, որն ունի մարքեթինգային ծագում և հիմնականում ուղղված է երիտասարդությանը, չէ՞ որ հենց նրա համար են գովազդվում թանկարժեք դեղամիջոցները, որոնք իբր կարող են փրկել դեպրեսիվ վիճակից։ Սակայն Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ նման հասկացությունները տեղին են»,– նշեց նա և ավելացրեց, որ պետք չէ այդ խնդրին չափազանց շատ ուշադրություն դարձնել։

Ավանեսյանը հիշեցրեց, որ դեռ մի քանի տարի առաջ նա կոչ է արել ԶԼՄ–ներին չկենտրոնանալ այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են «գարնանային», «ձմեռային» կամ «աշնանային» մելամաղձությունը, քանի որ այդ խնդիրն այդքան խորը չէ, որքան այն փորձում են ներկայացնել։
««Աշնանային դեպրեսիա» տերմինը հորինվել է հյուսիսում, որտեղ ամառը տևում է 20-25 օր, նրանք լուրջ խնդիրներ ունեն դեպրեսիայի համար, իսկ մենք բնակվում ենք այլ տարածաշրջանում, և արևի ու ջերմության պակաս չենք զգում։ Մեր աշունը շատ ուրախություն է պարգևում, մասնավորապես, բերքի տոնը, որ մենք անվանում են «ոսկե աշուն»»,– նշեց նա։

Ավանեսյանը նշեց, որ թեթև դեպրեսիվ վիճակ կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ, և այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում, փորձել զրույցների, շփման միջոցով հանել նրան մելամաղձոտ հոգեվիճակից։ Ընդ որում, հսկայական դեր է խաղում ինքնաներշնչման գործոնը, կարևոր է, որպեսզի մարդը չփակվի, այլ հնարավորություն ունենա կիսվել իր խնդիրներով։

Դեպրեսիայի վիճակը հաղթահարելու համար Ավանեսյանն առաջին հերթին խորհուրդ է տալիս շփվել մարդկանց հետ։ «Ծնողների, ընկերների հետ շփումը թույլ է տալիս օբյեկտիվ նայել սեփական խնդրին, հաշտվել դրա հետ կամ, հակառակը, պայքարել և աշխատել սեփական անձի վրա»,– նշեց նա։

Հոգեբանը կարծում է, որ հայերին ավելի շատ բնորոշ են խուճապային վախերը, օրինակ, «առաջին անձրև, առաջին ձյուն»։ «Շոգը մեզ դուր չի գալիս, թեպետ ամռանը պետք է շոգ լինի, մոռացել ենք անձրևանոցը, տաքսի չկա, այս ամենը մեզ մոտ խուճապ է առաջացնում»,– նշեց  նա։

Ինչ վերաբերում է հետարձակուրդային սինդրոմին, ապա հոգեբանն ընդգծեց, որ այդ հասկացությունը նույնպես կարող է երկու տարբեր կողմեր ունենալ` կախված մոտեցումից։

«Կարելի է ասել, որ դժվար է ձեռնամուխ լինել աշխատանքի հանգստից հետո, որ չես ցանկանում առավոտյան շուտ արթնանալ։ Բայց կա մեկ այլ մոտեցում. կարելի է ուղղակի ուրախանալ, որ դու կրկին կարող ես օգտակար գործով զբաղվել, որ դու նոր հնարավորություններ կունենաս ինքնարտահայտման և ինքնաիրացման համար։ Պետք է ճիշտ տրամադրվել, և ամեն ինչ լավ կլինի»,– ասաց Ավանեսյանը։

Լրահոս
0