00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մարդը, որը հեծանիվով էր շրջում, հիմա ոստիկաններով պարալիզացրել է քաղաքը․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:09
2 ր
Արմեն Բադալյան
Հայաստանում ոստիկանական ավելի բիրտ ուժ է կիրառվում, քան Վրաստանում․ Արմեն Բադալյան
19:24
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի պապն անհանգստանում է ընտանիքի ավանդույթների համար և հանդես գալիս մահապատժի դեմ

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВизит президента РФ В.Путина в Италию
Визит президента РФ В.Путина в Италию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոնգրեսում ելույթի ընթացքում շոշափել է մի շարք արդի սոցիալական, հասարակական և քաղաքական թեմաներ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի պապն առաքելական այցով գտնվում է ԱՄՆ–ում, նրա նախորդ արտասահմանյան այցը եղել է Հավանա։ Հինգշաբթի Հռոմի պապը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսի ընդհանուր նստաշրջանում։

Ընտանեկան ավանդույթների սպառնալիքը քայքայում է հասարակությունը


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ տեսնում է հասարակությունում ավանդական ընտանիքի հայեցակարգի սպառնալիք։

«Որքան կարևոր է եղել ընտանիքն այս երկիրը ստեղծելիս։ Եվ այն նախկինի նման որքան արժանի է մեր աջակցությանը և խրախուսմանը»,– ասաց Հռոմի պապը։

«Այնուամենայնիվ, ես չեմ կարող թաքցնել իմ անհանգստությունն ընտանիքի համար, որն ինչպես ներսից, այնպես էլ դրսից սպառնալիքի տակ է գտնվում»,– հավելել է նա։

Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը, ով ավանդաբար հանդես է գալիս միասեռական ամուսնությունների դեմ, զերծ է մնացել ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման ուղիղ քննադատությունից, որն այս տարվա ամռանն օրինականացրել է իր երկրի տարածքում միասեռական ամուսնությունները։

Ավետարանի «ոսկե կանոնը»


Հռոմի պապը հանդես է եկել հղիության ընդհատման և մահապատժի դեմ` կոնգրեսի ընդհանուր նստաշրջանին հիշեցնելով Ավետարանի «ոսկե կանոնը», որի համաձայն` պետք է ուրիշներին վերաբերվել այնպես, ինչպես սեփական անձին։

««Ոսկե կանոնը» հիշեցնում է մեզ մարդկային կյանքը` նրա զարգացման վաղ փուլում պաշտպանելու մեր պատասխանատվության մասին։ Այդ համոզմունքն իմ ծառայության ամենասկզբից ինձ հանգեցրել է նրան, որ տարբեր մակարդակներում պաշտպանեմ մահապատժի համաշխարհային արգելքը»,– ասել է Ֆրանցիսկոսը։

ԱՄՆ Գերագույն դատարանը հղիության արհեստական ընդհատումներն օրինականացրել է 1973թ.–ին, այդ թեման նախկինի պես ներքին օրակարգի ամենակարևոր հարցերից է։ Մահապատիժը ներկա պահին օրենքով թույլատրված է ԱՄՆ–ի 50 նահանգներից 31-ում։

Խիզախությունը և հանդգնությունը դրական որակներ են քաղաքական առաջնորդի համար


Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անդրադարձել է նաև քաղաքական օրակարգին և ողջունել ԱՄՆ երկխոսությունը նախկին հակառակորդների հետ` ակնարկելով Իրանի և Կուբայի հետ հարաբերությունների լավացումը։

«Երբ երկրները, որոնց միջև հակասություններ են եղել, վերադառնում են երկխոսության ուղի, որը կարող էր ընդհատվել հարգալից պատճառներով, նոր հնարավորություններ են բացվում բոլորի համար։ Դա պահանջել և պահանջում է համարձակություն և հանդգնություն, և դրանք հավասարազոր չեն անպատասխանատվության։ Լավ քաղաքական առաջնորդը նա է, ով հաշվի առնելով բոլորի շահերը` օգտվում է հնարավորությունից պրագմատիզմի ոգով»,– ասել է Հռոմի պապը ԱՄՆ կոնգրեսի ընդհանուր նստաշրջանում։

Նա անձամբ կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը բանակցել Իրանի և Կուբայի հետ։

Միաժամանակ ԱՄՆ կոնգրեսում մեծամասնությունը դեմ է Իրանի հետ գործարքին, թեև երկու պալատները վերահսկող հանրապետականները չեն կարողացել արգելափակել համաձայնությունը։ Բացի այդ, կոնգրեսը չի հետևել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կոչերին և քայլեր չի ձեռնարկել առևտրի էմբարգոն հանելու ուղղությամբ, որը գործում է Կուբայի դեմ արդեն կես դարից ավելի։

Թույլերի մասին հոգ տանելը քաղաքականության պրիզմայով


Հռոմի պապը կոչ է արել նաև ԱՄՆ կոնգրեսի անդամներին հոգ տանել հասարակության թույլ անդամների մասին։
«Հասարակությունը քաղաքականապես ամրապնդվում է, երբ ընդհանուր նպատակներ է հետապնդում, խթանում իր բոլոր անդամների աճը, հատկապես մեծ խոցելիության և ռիսկի իրավիճակներում»,– ասել է նա։

ԱՄՆ–ում առաքելական այցի շրջանակում Ֆրանցիսկոս պապը բազմիցս ընդգծել է Կաթոլիկ եկեղեցու սոցիալական հայեցակարգերը։ Հռոմի պապի քաղաքական առաջարկները հաճախ չեն համընկնում հանրապետականների դիրքորոշման հետ, որոնք վերահսկում են կոնգրեսի երկու պալատները։

Լրահոս
0