00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնն այլևս Ասադի անհապաղ հրաժարականի կոչ չի անում

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցБашар Асад
Башар Асад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարկավոր է սահուն, վերահսկվող անցում, որպեսզի մտավախություններ չլինեն դատաստանի, կորած կյանքերի և վրեժի մասին, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի– Sputnik. ԱՄՆ–ն պահանջում է Սիրիայում իշխանության «սահուն անցում» և երկրի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի կոչ չի անում, CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

«Մենք փոխեցինք դա… այդպես չի գործի։ Հարկավոր է սահուն, վերահսկվող անցում, որպեսզի մտավախություններ չլինեն դատաստանի, կորած կյանքերի և վրեժի մասին», – նշել է Քերին` ի պատասխան լրագրողի պնդմանն այն մասին, թե ավելի վաղ ԱՄՆ–ն պահանջում էր Ասադի անհապաղ հրաժարականը։ Նա ավելացրել է, որ եթե Ասադն իր պաշտոնից հեռանա ավելի արագ, ապա դա կարող է հանգեցնել «դեպի ներս ուղղված պայթյունի», ինչը կզրկի երկրին ցանկացած հասարակական կյանքից։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, այսպիսով` Քերին տեղեկացրել է ԱՄՆ–ի դիրքորոշման փոփոխության մասին։

Բացի այդ, Քերին հարցազրույցում նշել է, որ սիրիական հակամարտության լուծման հարցում Ռուսաստանի ներգրավվածությունը կարող է «հնարավորություն» դառնալ` ճգնաժամի լուծման համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երկուշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի հոբելյանական նստաշրջանին, կոչ է արել համաշխարհային հանրությանը ստեղծել լայնամասշտաբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիա` իսլամական երկրների մասնակցությամբ։ Ռուսաստանը, Իրանը, Իրաքն ու Սիրիան Բաղդադում ավելի վաղ ստեղծել էին ընդհանուր տեղեկատվական կենտրոն` ԻՊ–ի դեմ պայքարը համակարգելու համար։

Սիրիայում 2011 թ.–ի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ–ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ։

Կառավարական զորքերը դիմակայում են տարբեր զինված միավորումների գրոհայինների ջոկատների։ Առավել ակտիվ են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան–Նուսրա» ծայրահեղական խմբավորումների գրոհայինները։

ԻՊ–ի դեմ պայքարի միասնական ճակատ չկա։ Խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի և Իրաքի կառավարական զորքերը, միջազգային կոալիցիան` ԱՄՆ–ի գլխավորությամբ, որը դեռևս սահմանափակվում է օդից հասցվող հարվածներով, ինչպես նաև քրդերը, լիբանանցի և իրաքցի շիիթական աշխարհազորայինները։ Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ, մի քանի միլիոնը փախստական են դարձել։

Լրահոս
0