00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը բարելավել է դիրքերը ըստ Համաշխարհային մրցունակության ցուցիչի

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցГРАФИК СОСТОЯНИЯ ФИНАНСОВОГО РЫНКА
ГРАФИК СОСТОЯНИЯ ФИНАНСОВОГО РЫНКА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի դիրքերը մրցունակության գնահատման գրեթե բոլոր չափորոշիչներով չեն տարբերվում նմանատիպ երկրներից, բացառությամբ շուկայի չափի, հայտարարեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանը 2015 թ.–ին 140 երկրների շարքում զբաղեցրել է 82–րդ տեղը Համաշխարհային մրցունակության ցուցիչով` բարելավելով դիրքերը երեք կետով։

Այս տարի հարցմանը մասնակցել են խոշոր և փոքր/միջին բիզնեսի ոլորտում գործող 80–100 հայկական կազմակերպությունների ղեկավարներ։

«Հայաստանի դիրքերը մրցունակության գնահատման գրեթե բոլոր չափորոշիչներով չեն տարբերվում նմանատիպ երկրներից, բացառությամբ շուկայի չափի, ինչը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով», – չորեքշաբթի Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը։

Նրա խոսքով` վարկանիշում Հայաստանի մոտ հարևաններն են Տաջիկստանը (80–րդ տեղ), Հունաստանը (81), Լաոսը (83) և Մոլդովան (84)։ Միաժամանակ Հայաստանն ու Վրաստանն այն երկրների թվում են, որոնք տնտեսական զարգացման հարցում գտնվում են արդյունավետության վրա հիմանված փուլում։ Իսկ Ադրբեջանը գտնվում է նախորդ փուլում, որը հիմնված է ռեսուրսների վրա։

Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, ապա, ինչպես նշեց Հերգնյանը, Հայաստանն առաջ է անցնում միայն Մոլդովայից (84–րդ տեղ) և Ղրղըզստանից (102)` զիջելով Ադրբեջանին (40), Ղազախստանին (42), Ռուսաստանին (45), Վրաստանին (66), Ուկրաինային (79), Տաջիկստանին (80)։

Նա նշեց, որ Հայաստանն անկում է գրանցել 12 հիմնական կատեգորիաներից միայն 5–ում` մնացած կատեգորիաներում աճ գրանցելով 2–16 կետով։ Միաժամանակ ամենաբարձր աճը (14 և 16 կետերով) գրանցված է, համապատասխանաբար, ապրանքային շուկայի և աշխատաշուկայի արդյունավետության կատեգորիաներում։

Հայաստանի վարկանիշում տեղի ունեցած առավել հետաքրքիր փոփոխությունների թվում Հերգնյանն առանձնացրեց պետական քաղաքականության թափանցիկությունը` 51–րդ տեղ (անկում` 12 կետով), փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը` 108–րդ տեղ (անկում` 11 կետով)։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ներդրողների պաշտպանության ցուցանիշում 26 կետով անկման դեպքում Հայաստանը, այդուհանդերձ, այդ ցուցանիշով զբաղեցրել է առաջատար դիրքեր` 48–րդ տեղը 140 երկրների շրջանում։

Երկրների առաջին տասնյակը գրեթե անփոփոխ է վերջին տարիների` Շվեյցարիա (1), Սինգապուր (2), ԱՄՆ (3), Գերմանիա (4), Նիդեռլանդներ (5), Ճապոնիա (6), Հոնկոնգ (7), Ֆինլանդիա (8), Շվեդիա (9) և Մեծ Բրիտանիա (10)։

Հայաստանը 2005 թ.–ին առաջին անգամ ներառված է Համաշխարհային մրցունակության զեկույցում` աշխարհի 117 երկրների շրջանում զբաղեցնելով 79–րդ տեղը։ Դրանից հետո երկրի դիրքերը փոքր–ինչ տատանվեցին` մնալով, սակայն, միևնույն մակարդակում։ Եթե 2010 թ.–ին Հայաստանի դիրքերը վատացան, և այն 139 երկրների շրջանում զբաղեցրեց 98–րդ տեղը, ապա արդեն 2013 թ.–ին վարկանիշը կրկին բարձրացավ` 148 երկրների շրջանում զբաղեցնելով 79–րդ տեղը։ 2014 թ.–ին Հայաստանն աշխարհի 144 երկրների շրջանում զբաղեցրել է 85–րդ տեղը։

Համաշխարհային տնտեսական համաժողովն անկախ միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է լավացնել աշխարհում ստեղծված իրավիճակը առաջնորդների միջև գործընկերություն հաստատելու միջոցով` գլոբալ մասշտաբով, ինչպես նաև տարածաշրջանների և բնագավառների մակարդակում օրակարգ ձևավորելու նպատակով։

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը «Համաշխարհային տնտեսական համաժողովի» մրցունակության գլոբալ ցանցի գործընկերն է։

Լրահոս
0