00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Վարդան Խաչատրյան
Հայ առաքելական եկեղեցու որևէ կերպ տատանումը կարող է անկանխատեսելի իրավիճակի հանգեցնել.Խաչատրյան
14:12
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետարան. «Էրեբունի–Երևան» տոնակատարության համար նախատեսված գումարները սահմանամերձ գյուղեր չեն ուղղվի

CC BY-SA 3.0 / Haakon S. Krohn / The Cascade of YerevanКаскад, Ереван
Каскад, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Ֆեյսբուք սոցիալական կայքում ակցիա էր սկսվել, որի մասնակիցները կոչ էին անում Երևանի քաղաքապետարանին չեղյալ հայտարարել տոնակատարությունը և դրա համար նախատեսված գումարն ուղղել սահմանամերձ գյուղեր

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության համար նախատեսված գումարները սահմանամերձ գյուղեր չեն ուղղվի, որովհետև քաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել բացառապես Երևան քաղաքի վարչական սահմաններում ու մայրաքաղաքի կարիքների համար, ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Էրեբունի–Երևան» տոնակատարությունն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 10-11–ին։ Քաղաքապետարանն այդ օրերին մի շարք միջոցառումներ կանցկացնի, մինչդեռ Ֆեյսբուք սոցիալական կայքի օգտատերերը կոչ են անում Երևանի քաղաքապետարանին չեղյալ հայտարարել տոնակատարությունը և դրա համար նախատեսված գումարն ուղղել սահմանամերձ գյուղեր։

Ըստ նրա, ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ավագանու հաստատմամբ համայնքային բյուջեից 130 մլն դրամ է հատկացվել տոնակատարության ծրագրերին։

«Ինչ վերաբերում է քննարկվող հարցին, Երևան համայնքը իր լիազորություններն ունի՝ սահմանված օրենքով և դրանք տարածվում են միայն Երևան համայնքի վարչական տարածքում։ Ասել է թե՝ քաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել բացառապես Երևան քաղաքի վարչական սահմաններում ու մայրաքաղաքի կարիքների համար։ Այն կարծիքը, որ պետք է չեղարկել տոնը, անշուշտ, քննարկվել է։ Բայց Երևանը, ինչպես աշխարհի բոլոր մյուս քաղաքներն ու հատկապես՝ մայրաքաղաքները, պետք է նշի իր տոնը և պետք է հպարտությամբ ու ներկայանալի նշի, որովհետև համայն հայության մայրաքաղաքն է»,– ասել է Սուքիասյանը։

Նա նշել է, որ չեղարկելով մենք այն պետության ջրաղացին ջուր լցրած կլինենք, ով հենց սպասում է մեր ընկճվելուն։

«Եվ հետո, արդյո՞ք նման քայլը չի նշանակի կասկածել մեր զինվորի ոգուն, սպայական անձնակազմի պատրաստականությանն ու ռազմական մտքին… Անշուշտ, սահմանում խաղաղությունը բոլորիս է անհրաժեշտ, և մենք ունենք մարտունակ բանակ, որը պատվով ապահովում է մեր սահմանների ամրությունը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Լրահոս
0