00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
17 ր
Աբգար Պողոսյան
18:17
43 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնստանտին Զատուլին. ԱՊՀ երկրներն ընտրության առաջ են կանգնել

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցПервый зампредседателя комитета по делам СНГ и связям с соотечественниками Госдумы РФ Константин Затулин
Первый зампредседателя комитета по делам СНГ и связям с соотечественниками Госдумы РФ Константин Затулин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«ԱՊՀ կազմակերպությունը և ԱՊՀ տարածքը նույն հասկացությունները չեն։ Կազմակերպությունը կարող է լավը կամ վատը լինել, իսկ տարածքը ոչ ոք չի կարող չեղյալ հայտարարել», – ասել է Կոնստանտին Զատուլինը

Հաջորդ շաբաթ Ղազախստանում կանցկացվի Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովը։ Առաջնորդների հանդիպումն անցկացվելու է բարդ ժամանակաշրջանում, քանի որ Ռուսաստանը Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ հատուկ գործողություններ է իրականացնում, իսկ  Աֆղանստանի ու Տաջիկստանի սահմանին տիրող իրավիճակը սրվել է

– Ի՞նչ գնահատական կտաք ԱՊՀ կազմակերպությանը։


– ԱՊՀ կազմակերպության զարգացումը գնահատում եմ շատ զուսպ, քանի որ կազմակերպությունը կարող է լավը կամ վատը լինել, իսկ տարածքը ոչ ոք չի կարող չեղյալ հայտարարել։ Այն կարելի է այլ կերպ անվանել` օրինակ «հետխորհրդային տարածք», սակայն կարելի է անվանել նաև «ԱՊՀ տարածք»։

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԱՊՀ կազմակերպությունը։ Սա պարզապես երկրներ ներառող կազմակերպություն է, ինչպիսին է Ամերիկյան միասնության կազմակերպությունը կամ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան։ Այս կազմակերպություններից ոչ մեկը դիվիդենտներ, պարտադիր հաջողություններ չի պահանջում։ Երկրները գտնվում են նույն տարածաշրջանում, նրանք ստիպված են համատեղ լուծել իրենց խնդիրները։ Ահա այսպիսի կազմակերպություն է ԱՊՀ–ն։

Ցավոք, այնպես ստացվեց, որ իր ճանապարհի սկզբին ԱՊՀ կազմակերպությանը փորձում էին արհեստականորեն փոխանցել ԽՍՀՄ–ին այլընտրանք հանդիսացող կազմակերպության բնույթ։ Դա, իհարկե, խորամանկություն էր, ակնհայտ կեղծավորություն։

Քանի որ նրանք, ովքեր փլուզել են ԽՍՀՄ–ը և հիմնադրել ԱՊՀ–ն, պարզապես ցանկանում էին խաբել մարդկանց, որպեսզի նրանք շատ չմտահոգվեն Խորհրդային Միության փլուզման պատճառով, իբր ԽՍՀՄ–ին փոխարինելու է գալիս ավելի կատարյալ միություն։ Այս ամենը սուտ էր։

Այստեղից տպավորություն էր ստեղծվում, թե ԱՊՀ–ն չի կատարում իր գործառույթները, չի հասնում հաջողությունների, հանուն որոնց այն ստեղծվել է։ Իրականում այն չէր էլ կարող հասնել նման հաջողությունների։ Անկախ պետությունների համագործակցությունը չէր կարող ոչ մի կերպ փոխարինել կամ ավելին` ավելի ամուր միություն լինել, քան Խորհրդային Միությունը

ԱՊՀ–ն այսօր, իհարկե, կանգնած է ընտրության առաջ, քանի որ մի շարք երկրներ փորձել են կամ փորձում են հեռանալ հետխորհրդային տարածքից։ Առաջինը նման քայլի դիմեցին Մերձբալթյան երկրները, հետո` Վրաստանը, հիմա` Ուկրաինան, Մոլդովան, Թուրքմենստանը։ Ինչպես գիտեք, Վրաստանը փոքր-ինչ «նվազեցրել է թափն» այն բանից հետո, երբ Սահակաշվիլին փախուստի դիմեց։ Մոլդովան այսօր մասնատվել է։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա հիմա այդ հակամարտությունը զարգանում է ձեր աչքի առաջ։

– Ո՞րն է ԱՊՀ–ի հեռանկարը։ Ձեր կարծիքով` Եվրասիական տնտեսական միությունը կարո՞ղ է աստիճանաբար փոխարինել ԱՊՀ–ին։

— Եվրասիական միությունը շատ ավելի գիտակցված, նպատակային միություն է։ Այն, իհարկե, այլ կարգի և այլ ժամանակների կազմակերպություն
է։

Անցած տարիների ընթացքում, հեռանալով ԱՊՀ–ի ոչ կատարյալ վիճակից, ստեղծվում էին տարբեր կառույցներ, որոնք կատարում էին իրենց թիրախային գործառույթները։ Օրինակ` ՀԱՊԿ–ն, Եվրասիական տնտեսական միությունը, Մաքսային միությունը, հիմա` Եվրասիական միությունը։ Սրանք անհամեմատելի կազմակերպություններ են։ Եթե ԵՏՄ–ն միասնություն ցուցադրի, միության անդամները սկսեն ավելի միասնական գործողություններ իրականացնել, ապա կարելի է հուսալ, որ ԱՊՀ երկրները նույնկերպ կգործեն գրեթե բոլոր հարցերում։ Այն ակնհայտորեն  միասնական չի լինի։

– Ձեր կարծիքով` առաջիկա գագաթնաժողովին ո՞ր հարցերը կլինեն առանցքային։


– Ղազախստանի հանդիպումը, իմ կարծիքով, հիմնականում նվիրված կլինի սպառնալիքներին, որոնք կապված են իսլամական ահաբեկչության և Միջին Ասիայի ուղղությամբ շարժվելու փորձերի հետ, նաև այն ամենի հետ, ինչ հիմա տեղի է ունենում Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին։ Դա ինչ–որ չափով կլինի թիրախային գագաթնաժողով, և ես ակնկալում եմ, որ կընդունվեն անվտանգությանը վերաբերող կարևոր հարցեր։

– Հարցն այնքան էլ ԱՊՀ–ին չի վերաբերում, սակայն այն շատ արդիական է այսօր։ Ձեր կարծիքով` հնարավո՞ր է Աֆղանստանում կրկնվի Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի սցենարը։


– Ուղիղ իմաստով` ոչ, քանի որ այնտեղ դեռևս գործում են ԱՄՆ–ն և ամերիկյան դաշնակիցները։ Դժվար թե հնարավոր է և հարկավոր։ Բացի այդ, մենք Աֆղանստանի հետ կապված «ժառանգական վնասվածք» ունենք։ Ինձ թվում է, որ հարկավոր է ապահովել Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանի անվտանգությունը, հենց դա է մեր դերակատարությունը։

Լրահոս
0