00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Как нацистская Германия превзошла расистские "законы Джима Кроу"
15:04
24 ր
Исторический ликбез
Третий Рейх: нацизм, расовая сегрегация по подобию США
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Աբովյան time
On air
18:27
30 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրկովկասը` անվտանգության ընդհանուր հովանու ներքո

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցСоревнования расчетов ПВО "Мастера противоздушного боя"
Соревнования расчетов ПВО Мастера противоздушного боя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ ՀՕՊ տարրերի գործողությունների համադրման ճանապարհով կարելի է հասնել ողջ Անդրկովկասի օդային տարածքը հսկողության տակ առնելուն` Հարավային Կովկասում ռադիոլոկացիոն կայաններ ու հայտնաբերող համակարգեր օգտագործելու միջոցով

Ռուսաստանի կառավարությունն օրեր առաջ հավանություն է տվել Հայաստանի հետ Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ հավաքական անվտանգության համակարգ ստեղծելու մասին համաձայնագրին և այն ուղղել է Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինը ստորագրի համաձայնագիրը։ «Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման նախագիծը», – ասվում է կառավարության որոշման մեջ։

Տարածաշրջանում Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու հարցը բավական արդիական թեմա է Հայաստանի պաշտպանական քաղաքականության համար, քանի որ երկիրը ղարաբաղյան հակամարտության պատճառով սրված հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Նույն պատճառով երկիրը շրջափակված է Թուրքիայի կողմից։  Հայաստանի  համար ՀՕՊ համակարգի հարցն արդիականացավ, երբ երկրի օդային տարածք ներխուժեցին թուրքական ռազմական ուղղաթիռները։

Ո՞րն է նորությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմական ոլորտի համագործակցությունը, հատկապես` հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման հարցում, զգալի բարձրացնում է Ռուսաստանի և գործընկերների պաշտպանական ներուժը, նպաստում եվրասիական տարածքի խաղաղության ամրապնդմանն ու կայունությանը։

Ռուսաստանի հետ համաժամանակյա աշխատող ՀՕՊ տարրերի ստեղծելու մասին առաջին անգամ բարձր մակարդակով խոսվել է 2013 թվականի նոյեմբերին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակի սպաների պարգևատրման արարողության ժամանակ բառացի ասել է հետևյալը. «Մենք մտադիր ենք ամրապնդել ՀՕՊ միասնական համակարգը Բելառուսի հետ, ինչպես նաև նմանատիպ տարածաշրջանային համակարգեր ձևավորել Հայաստանի և Ղազախստանի հետ»։

Ռուսաստանի ղեկավարի ասածից բխում է, որ ՀՕՊ միասնական համակարգը ձևավորվում է այն պետությունների հետ, որոնք Ռուսաստանի դաշնակիցն են նաև ՀԱՊԿ–ում, սակայն ձևավորվում է առայժմ երկկողմանի հիմունքով` Ռուսաստան–Բելառուս, Ռուսաստան–Ղազախստան և Ռուսաստան–Հայաստան։ Ռուսաստանը, պայմանագրի համաձայն, Հայաստանի անվտանգության երաշխավորն է։  Ժամանակը ցույց կտա, թե նշված համակարգերը կկարողանան սինխրոն աշխատել, թե ոչ։ Դա կախված է նաև այն հանգամանքից, թե որքան ուժեղ և միևնույն ժամանակ որքան ճկուն ու աշխատունակ կլինի ՀԱՊԿ–ն։

Քանի դեռ ՀԱՊԿ տարածքում ՀՕՊ միասնական համակարգերի ձևավորումը ապագայի հարց է, ռազմական փորձագետները նշում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև նման համակարգ արդեն գործում է։ ՀՕՊ զորքերը Ս-300 համալիրների հետ համատեղ և երկրում տեղադրված ՄԻԳ-29 ինքնաթիռներով աշխատում են որպես միասնական համակարգ, որը կապված է Հյուսիսային Կովկասում ռուսական հրամանատարության հետ։ Այդ դեպքում, ո՞րն է Հայաստանի հետ կապված նորությունը։

Փորձագետները կարծում են, որ ՀՕՊ տարրերի գործողությունների սինխրոնացման ճանապարհով կարելի է հասնել նրան, որ ողջ Անդրկովկասի օդային տարածքը հսկողության տակ առնվի` Հարավային Կովկասում ռադիոլոկացիոն կայաններ ու հայտնաբերման համակարգեր օգտագործելու միջոցով։ Այսպիսով, ողջ Կովկասի օդային տարածքը կհայտնվի հակաօդային պաշտպանության ծածկույթում, որտեղ հիմնական դերակատարումը կունենան Հայաստանն ու Ռուսաստանը։ Այսինքն` հնարավոր է, որ Հայաստանի ՀՕՊ–ի հնարավորությունները ընդլայնվեն` հասնելով տարածաշրջանային մասշտաբների, ինչը, բնականաբար, կապահովի «հայկական երկնքի» պաշտպանությունը։

Այլ կերպ ասած` անհրաժեշտության դեպքում, օրինակ` պատերազմի վտանգի հասունացման կամ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում Հայաստանի և Ռուսաստանի ՀՕՊ տարրերը (Կասպյան ավազանում և Սև ծովում գտնվող ռուսական ռազմական նավերը և Հյուսիսային Կովկասի ՀՕՊ համակարգերը) կաշխատեն որպես մեկ ամբողջություն։ Այսպիսի համակարգը թույլ  կտա Հայաստանին և ՌԴ–ին տեղեկատվություն փոխանակել ողջ տարածաշրջանի օդային իրավիճակի վերաբերյալ։

Այս «վահանով» ո՞ւմ դեմ են պայքարելու

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ հակաօդային վահան ստեղծելու համաձայնագրին։ Եվ այդ տեղեկությունը հրապարակելուց հետո մի շարք փորձագետներ և ԶԼՄ–ներ սկսեցին հարցադրումներ անել, քանի որ ՀՕՊ–ն, ըստ էության, պաշտպանական համակարգ է։ Այն ստեղծվում է պաշտպանվելու կամ հակառակորդի հրթիռային համակարգերի վտանգը չեզոքացնելու, այլ ոչ թե հարձակումներ իրականացնելու համար։

Թեև կռիվների ժամանակ այն կարող է լուրջ օգնություն ցուցաբերել սպառազինության հարձակողական տեսակներին` անվտանգության «վահան»  ձևավորելով և այդպիսով նվազեցնելով դրանց խոցելիությունը հակառակորդի հրթիռային համակարգերից։

Այս տրամաբանությունից ելնելով` Կովկասի հարցերի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը նշում է, որ «համատեղ ՀՕՊ–ն ընդլայնելու հարցում ստորջրյա քարեր փնտրելը սխալ է ղարաբաղյան հակամարտության համատեքստում»։ Նրա կարծիքով` այդ նախաձեռնությունը տեղավորվում է հայ–ռուսական ռազմատեխնիկական կորպորացիայի զարգացումների տրամաբանության մեջ և ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք նաև Ադրբեջանի հետ, սակայն դրանք կարելի է զուտ շուկայական բնութագրել։ Մոսկվան վաղուց է նման քաղաքականություն վարում Բաքվի և Երևանի նկատմամբ, ու դա վաղը չի ավարտվելու։ Այդ պատճառով որևէ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցում ինչ–որ առանձնահատուկ նորություն չեմ տեսնում։ Հայաստանն ու Ռուսաստանը բավականին վաղուց են համատեղ ռազմական–մարտավարական նախագծեր իրականացնում», – վերլուծաբանի կարծիքն է ներկայացնում ԱրմԻնֆոն։

Միաժամանակ ռուսական որոշ ռազմական փորձագետներ այս նախաձեռնության մեջ «հակաթուրքական տարրեր» են տեսնում։ «Ստեղծվող ՀՕՊ համակարգն ուղղված է ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ` Թուրքիայի, որը ՆԱՏՕ–ի անդամ է և, համապատասխանաբար, աշխարհաքաղաքական հակառակորդ։ Տվյալ իրավիճակում Ռուսաստանը պետք է ամրապնդի իր հարավային սահմանները», – ադրբեջանական ԶԼՄ–ների հետ զրույցում ընդգծել է ռազմական փորձագետ, ռազմական քաղաքականության և վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը։

Անկախ նրանից, թե ինչ գնահատականներ են տալիս տարբեր փորձագետներն ու մեկնաբանները, ընդհանուր առմամբ պարզ է մի բան` ՀՕՊ տարածաշրջանային համակարգը կնպաստի ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտու հարավային սահմանների կայունության ամրապնդմանը։ Հայաստանը` որպես կազմակերպության անդամ, այդ համակարգում բավական լուրջ դեր կխաղա։  Տարածաշրջանի անվտանգության հարցը բավական կարևոր նշանակություն ունի, հատկապես` այսօր, երբ ոչ այնքան հեռվում պատերազմ է ընթանում։ Եթե դիտարկենք մեկ այլ տեսանկյունից, ապա այս ամենի արդյունքում տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային խաղացողների հետ հարաբերություններում կբարձրանա Երևանի տարածաշրջանային կշիռը։

Լրահոս
0