00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը և Ալիևը հաստատել են հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը

© ARKAПрезидент Армении Серж Саргсян и президент Азербайджана Ильхам Алиев
Президент Армении Серж Саргсян и президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներն իրենց հայտարարությունում նշում են, որ նախագահների հետ զրույցներում շեշտադրել են շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին բռնության վտանգը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի– Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են մինչև տարեվերջ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը, ասված է Մինսկի խմբի համանախագահների` հոկտեմբերի 26-28-ին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են մինչև տարեվերջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հանդիպում անցկացնելու իրենց հանձնառությունը` քննարկելու կարգավորման կարևոր բաղադրիչներն ու այլ խնդիրներ, ասված է հայտարարությունում։


«Նախագահների հետ հանդիպումներում մենք ընդգծել ենք շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության վտանգները: Ծանր սպառազինությունների օգտագործումը, ինչպիսին են ականանետերն ու հրթիռային կայանքները, անընդունելի է և լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք անմեղ քաղաքացիների շրջանում զոհերի համար և ակնկալում ենք, որ կողմերը կձեռնարկեն ամեն քայլ` խուսափելու բռնությունից: Մենք ներկայացրել ենք առկա առաջարկությունները` ուղղված անվտանգության ոլորտում իրադրության կայունացմանը և բանակցությունների համար առավել կառուցողական մթնոլորտ ստեղծելուն»,- նշում են համանախագահները:


Հայտարարության մեջ անդրադարձ է արվում նաև հոկտեմբերի 27-ին ԵԱՀԿ առաքելության` շփման գծի դիտարկման ժամանակ գրանցված գնդակոծությանը:


«ԵԱՀԿ համանախագահների կողմից շփման գիծը հատելուց անմիջապես հետո անհայտ վայրից կրկնվող գնդակոծությունը ԵԱՀԿ դիտորդներին ստիպեց պատսպարվել: Կողմերը պարտավորվել էին երաշխավորել դիտորդական անձնակազմի անվտանգությունը: Այս միջադեպը կարգավորման ճանապարհին առաջընթացը խաթարելու դիտավորյալ փորձ է: Այն նաև ընդգծում է ԵԱՀԿ-ի` հրադադարի խախտումները հետաքննելու հնարավորություն ունենալու անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Լեռնային Ղարաբաղի խնդրով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սկսվել է 1988թ.–ի փետրվարին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։ 1991թ.–ի սեպտեմբերին ԼՂԻՄ կենտրոնում` Ստեփանակերտում, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին։ Ադրբեջանը դրան հաջորդած ռազմական հակամարտության ընթացքում կորցրեց հսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

1992թ.–ից հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ադրբեջանը պնդում է իր տարածքային ամբողջականության պահպանումը, Հայաստանը պաշտպանում է չճանաչված հանրապետության շահերը, քանի որ ԼՂՀ–ն բանակցությունների կողմ չէ։

Լրահոս
0