00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբանանում երկօրյա համազգային սուգ է հայտարարվել

© Sputnik / Игорь Лоцман / Անցնել մեդիապահոցВиды Бейрута
Виды Бейрута - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիբանանում նոյեմբերի 13-ին համազգային սուգ է հայտարարվել` Բեյրութում իրականացված պայթյուններից 43 զոհված անձանց հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի-Sputnik. Լիբանանում նոյեմբերի 13-ին համազգային սուգ է հայտարարվել` Բեյրութում իրականացված պայթյուններից 43 զոհված անձանց  հիշատակին: Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը հորդորել է երկրի բնակիչներին միասնականություն դրսևորել` հասարակության մեջ պառակտում մտցնելու փորձերին հակառակ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ահաբեկչական գրոհը և Լիբանանի անվտանգության ծառայություններին կոչ է արել «թույլ չտալ, որ այդ սարսափելի արարքը խախտի վերջին մեկ տարվա ընթացքում երկրում հաստատված անդորրը»:

Ինչպես հայտնի է դարձել, պայթյունները որոտացել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջաններից մեկի բանուկ փողոցում, որտեղ բնակվում են առավելապես շիա մահմեդականներ:

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, որը գործունեություն է ծավալում Սիրիայում և Իրաքում, և ըստ եղած տվյալների` առանձին մասնաճյուղ չունի Լիբանանում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին` նոյեմբերի 12-ին  Բեյրութում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել:

«Զորակցության և սփոփանքի խոսք եմ հղում Ձեզ և Լիբանանի եղբայր ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Լրահոս
0