00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուկերբերգի նամակին անգամ հայերն են արձագանքել

© Sputnik / Asatur YesayantsФейсбук, Facebook
Фейсбук, Facebook - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ է հայր դարձել, և այդ իրադարձությունից ոգևորված` նա երկար ու հուզիչ գրառում է հրապարակել Ֆեյսբուքում։ Սոցիալական ցանցի օգտատերերն արձագանքել են այս գրառմանն ու շնորհավորանքներ հղել միլիարդատիրոջը

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի- Sputnik. Facebook սոցիալական ցանցից օգտվողները երկու լավ նորություն են իմացել։ Նախ որ սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դուստր է ունեցել, և որ նա պատրաստվում է բաժնետոմսերի 99 տոկոսը նվիրաբերել հանուն մի նպատակի`թող աշխարհն ավելի լավը դառնա։
Գրառմանը հաջորդել է շնորհավորանքների տարափը։

Մեկնաբանություններ են գրել անվանի դերասանները, երգիչները, դիվանագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ու հասարակ մարդիկ։
Sputnik Արմենիա պորտալը ներկայացնում է սոցցանցի օգտատերերի առավել հետաքրքիր մեկնաբանությունները։

Երգչուհի Շակիրա և ֆուտբոլիստ Ժերար Պիկե

«Մաքսը բախտավոր է, որովհետև անձնուրաց և բարեխիղճ ծնողներ ունի։ Ձեր մեծահոգության շնորհիվ մարդիկ կկարողանան բացահայտել սեփական ներուժը։ Աշխարհն ավելի լավը դարձնելու գաղափարը ոգեշնչում է բոլորիս։ Ձեր օրինակն ապացուցում է, որ երբ հաջողությունդ կիսում ես, ապա այն բազմապատկվում է»։

Մելինդա Գեյթս` մոլորակի ամենահարուստ մարդու` Բիլ Գեյթսի կինը

«Բարի գալուստ այս աշխարհ, Մաքս։ Բիլ Գեյթսն ու ես անհամբեր սպասում ենք քո հետ հանդիպմանը։ Դու շատ երջանիկ ես, որ նման հայրիկ ու մայրիկ ունես…
Ինչ վերաբերում է ձեր որոշմանը, ապա ուզում եմ գոչել` wow։ Այսօր դուք ոգեշնչման աղբյուր եք մեզ և ողջ աշխարհի համար… Ձեր աշխատանքը պտուղներ կտա երկար տասնամյակներ շարունակ»։

Հայտնի գործարար Շերիլ Սենդբերգ

«Հիանալի հայտարարություն է (բաժնետոմսերի նվիրատվությունը) և անհավանական նվիրվածություն գալիք սերնդին։ Ընդունեք մեր շնորհավորանքները, սա ձեր կյանքի նոր, զարմանահրաշ շրջանի սկիզբն է»։

Մեկնաբանությունները շատ են ու բազմազան, սակայն դրանց շարքում կարելի տեսնել նաև հայատառ մի գրառում, որը ներկայացնում ենք առանց խմբագրելու. «Մարկ ջան, աչքներդ լույս! Հորով մորով բալիկ լինի: Անպակաս քո ու Պրիսցիլայի գլխից ու ամենակարևորը առողջ: Մենակ բանը.. ոնց ասեմ.. բռատ, Մաքսը տղու անուն ա.. հասկանում եմ, դժվար ա.. տղա էիք ուզում… բայց մի տեսակ… եսիմ..»։

Մեկ ուրիշն էլ գրել է. «Բարև, Մաքս, իմ անունը Բիլ Սեբաստիան Մալկուի է։ Ես ծնվել են 28.11.15-ին Ավստրալիայի Տամբորին լեռներում, և ես փնտրում եմ իմ թագուհուն։ Ուզում եմ իմանալ` արդյոք ազատ կլինե՞ք 18 տարի անց, որպեսզի ընթրիքի հրավիրեմ Ձեզ»։

Մարկ Ցուկերբերգի ու Պրիսցիլա Չանի սիրավեպը սկսվել էր դեռ այն ժամանակ, երբ Ֆեյսբուքը չէր էլ ստեղծվել: Նրանք ամուսնության որոշում էին կայացրել 9 տարվա սիրավեպից հետո՝ 2012 թվականին: Ամուսնական զույգը մի քանի տարի շարունակ երազում էր երեխա ունենալու մասին, և ահա այս գրառումից պարզ է դառնում, որ նրանց երազանքը վերջապես իրականություն է դարձել:

31-ամյա Ցուկերբեգը ճանաչվել է պատմության ամենաերիտասարդ միլիարդատերը։ Նրան է պատկանում Facebook Inc. ընկերության բաժնետոմսերի 24 տոկոսը։ Այսօրվա դրությամբ Ցուկերբերգի կարողությունը 35,7 մլրդ դոլար է գնահատվում։

Լրահոս
0