00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանադրական բարեփոխումներ. Երևանը սպասում է

© Sputnik / Asatur YesayantsМитинг оппозиционного фронта «Новая Армения» в Ереване
Митинг оппозиционного фронта «Новая Армения» в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հավաքվածների մեծ մասը հանրաքվեին եկել է առաջիկա սահմանադրական բարեփոխումների մասին իմանալու համար, իսկ մյուսներն աջակցում են ընդդիմադիր ուժերի առաջնորդներին և իրենց դժգոհությունը հայտնում ներկա իշխանությունից

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի– Sputnik. Ձմեռ, ցուրտ երեկո, Հայաստանի մրսած քաղաքացիները կանգնած են Ազատության հրապարակում։ Շատերը մտահոգ ծխում են։ Աչքերը հույսով լի` նայում են «Նոր Հայաստան» ճակատի ելույթ ունեցողներին. այս շարժումը շուրջօրյա ակցիաներ է հայտարարել` կապված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ։

Ուշագրավ է, որ հավաքվածների մեծ մասը հանրաքվեին եկել է առաջիկա սահմանադրական բարեփոխումների մասին իմանալու համար, իսկ մյուսներն աջակցում են ընդդիմադիր ուժերի առաջնորդներին և իրենց դժգոհությունը հայտնում ներկա իշխանությունից։

Նախօրեին հրապարակում ելույթ էին ունեցել ընդդիմադիր շարժման առաջնորդները` Ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը։

© Sputnik / Asatur Yesayants«Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքը
Митинг оппозиционного фронта «Новая Армения» в Ереване - Sputnik Արմենիա
«Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքը


Սեֆիլյանն իշխանափոխության և քաղաքացիական անհնազանդության կոչ էր արել։ Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ վրաններ են տեղադրելու և իրենց անհնազանդությունն են արտահայտելու մինչև հանրաքվեի անցկացման օրը:

Հակառակ խոստումներին` այսօր Ազատության հրապարակում ոչ ոք այդպես էլ վրան չտեսավ։ Կազմակերպիչների խոսքով` իրավապահ մարմինների աշխատակիցները չեն թույլատրել վրաններ ու հովանոցներ տեղադրել` չնայած անձրևոտ եղանակին։ 

Չորեքշաբթի օրը ակցիայից առաջ հնչում է Հայաստանի հիմնը և մի քանի հայրենասիրական երգեր։ Հավաքվածները մարտական են տրամադրված, քանի որ «նրանք հավատում են երկրի պայծառ ապագային»։

Հարյուրավոր հավաքվածները հիմնականում տարեցներ են, երիտասարդներն ավելի քիչ են։ 

«Շտապօգնության» մեքենաները և ոստիկանությունը հերթապահում են խաղաղ ցուցարարների կողքին, ովքեր ցույցի են եկել պաստառներով ու դրոշներով։ Ամեն մեկն իր մտքերը, ցանկություններն ու սպասումներն ունի։

Հետ դեպի ապագա

Գրեթե բոլոր թոշակառուները գովաբանում են խորհրդային տարիները։ Շատերն այդպես էլ ասում են, որ «այն տարիներին ամեն ինչ շատ լավ էր, ինչու՞ կործանեցին երկիրը» և այլն։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մոտ հավաքված տատիկներն ու պապիկները մի քանի անգամ նշեցին, որ Հայաստանի համար խորհրդային տարիներն ամենալավն էին։

© Sputnik / Asatur Yesayants«Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքը
Митинг оппозиционного фронта «Новая Армения» в Ереване - Sputnik Արմենիա
«Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքը


«Հանրաքվեից հետո ես շատ հետաքրքիր բաներ կասեմ», – Sputnik Արմենիա պորտալին ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։


Իսկ ներկա պահին, նրա խոսքով, ժողովուրդը պետք է ինքնամաքրման քայլեր ձեռնարկի։

«Դրա համար պետք է ժողովրդի կուսակցություն ստեղծվի։ Սակայն ավելի լավ է ժողովրդական շարժում սկսել, որը և երկիրը կարգի կբերի», – ասաց թոշակառուն։

Բարձրաձայն մտքեր

Ակցիայի մասնակիցներից շատերը հստակ չգիտեն, թե ինչպիսին պետք լինի Հայաստանի նախագահը։ Ամեն դեպքում, շատերին ձեռնտու է ներկայիս իշխանությունը, եթե երկրում իրավիճակը լավանա։

«Ցավոք, մեր երկրում կրիմինալն ու կոռուպցիան շատ են։ Շատերը մեկնում են երկրից, ես կարող եմ սա «սպիտակ ցեղասպանություն» անվանել։ Լավ առաջնորդ է անհրաժեշտ, որպեսզի Հայաստանի կյանքը բարելավվի», – խոստովանեց տարեց հռետորը։

© Sputnik / Asatur Yesayants«Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքը
Митинг оппозиционного фронта «Новая Армения» в Ереване - Sputnik Արմենիա
«Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքը


Ակցիայի մասնակիցներից մեկ ուրիշը նշեց, որ ամբողջ հույսը երիտասարդների վրա է, ովքեր կրթություն են ստանում արտերկրում։

«Եթե նրանք լավ սովորեն, ապա կկարողանան ետ վերադառնալ և այստեղ ամեն ինչ դեպի լավը փոխել», – հույս հայտնեց տղամարդը։

Կողմ և դեմ


«Հուսով եմ, որ Հայաստանի շատ քաղաքացիներ դեմ կքվեարկեն սահմանադրական բարեփոխումներին, քանի որ դրանք բարեփոխում չեն։ Սահմանադրությունն ամբողջովին փոխում են։ Ինչու՞ են մարդկանց խաբում։ Պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Ես ինչու՞ պետք է հավատամ, որ նոր Սահմանադրությունը կարող է մեր կյանքը բարելավել։ Եկեք այնպես անենք, որ մեր երկրի ներկայիս հիմնական օրենքն աշխատի մեր օգտին»,- ասաց տեխնիկական գիտությունների թեկնածու Հակոբ Հարությունյանը։


Ակցիայի մասնակիցն ավելացրեց, որ նախևառաջ հայերը պետք է միավորվեն և պայքարեն հանուն արդարության։

Չորեքշաբթի երեկոյան բողոքի ակցիայի մասնակիցները երթ կազմակերպեցին Երևանի փողոցներով`համաքաղաքացիներին կոչ անելով միանալ իրենց։

© Sputnik / Asatur Yesayants«Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքը
Митинг оппозиционного фронта «Новая Армения» в Ереване - Sputnik Արմենիա
«Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքը


«Նոր Հայաստան» շարժումն արդեն հայտարարել է դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին։ Ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ թույլ չի տա երկրում իրավիճակի ապակայունացում։

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին։ Այս կապակցությամբ երկրում ակտիվ քարոզարշավ է իրականացվում։

Լրահոս
0