00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դավթյան
Ադրբեջանն ատամները սրել է արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում. Գառնիկ Դավթյան
09:01
6 ր
Թաթուլ Մանասերյան
Թուքիայի հետ սահմանի բացումը կնշանակի Հայաստանի տնտեսության կործանում. Թաթուլ Մանասերյան
09:08
2 ր
Սուրեն Նազինյան
Հոգեմետ նյութեր օգտագործողը շատ արագ հյուծվում է․ Սուրեն Նազինյան
09:10
7 ր
Վլադիմիր Գևորգյան
Քարտեզները նշագծված են կարմիրով, և ԵՄ երկրները ձեռնպահ են մնում իրենց զբոսաշրջիկներին ՀՀ ուղարկելուց. Վլադիմիր Գևորգյան
09:18
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր գիրքը». 20 տարի անց

© Sputnik / Асатур Есаянц"Наша книга", написанная выпускниками филфака 1993 года
Наша книга, написанная выпускниками филфака 1993 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտները տարիներ անց կրկին հավաքվել են, որպեսզի ներկայացնեն «Մեր գիրքը» ժողովածուն, որտեղ զետեղված են նրանց սեփական ստեղծագործությունները։ Sputnik Արմենիան պարզել է, թե ինչպես է ծագել գրքի ստեղծման գաղափարը

Լաուրա Սարգսյան. Sputnik

Անսովոր իրարարանցում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1993թ.-ի շրջանավարտներն այստեղ ներկայացնում են իրենց համատեղ աշխատանքը` «Մեր գիրքը»։ Նրանք կրկին հավաքվել են, որպեսզի հիշեն անցած տարիները, պատմեն գրքի մասին և շփվեն միմյանց հետ։

«Մենք նպատակ չունեինք ստեղծել բարձր գրական ստեղծագործություններով գիրք։ Ժողովածուում ընդգրկված են 22 հեղինակների տարբեր տարիների ստեղծագործությունները։ Որոշ հեղինակներ չեն հասցրել ուղարկել իրենց աշխատանքները, և հնարավոր է` կհրատարակվի գրքի երկրորդ ժողովածուն»,- Sputnik Արմենիա պորտալին ասաց հեղինակներից մեկը` ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Արծվի Բախչինյանը։

Համակուրսեցիների ելույթները, ստեղծագործություններից մեջբերումները ժամանակ առ ժամանակ ընդհատվում են 20-ամյա վաղեմության զավեշտալի դեպքեր հիշելով։ Հավաքվածների աչքերը վառվում ու ժպտում են այնպես, ինչպես ուսանողության տարիներին։ Համակուրսեցիները հիշում են, թե ինչպես են հավաքվել միասին, պարապել և պատրաստվել քննաշրջաններին։ Այնպիսի զգացողություն է, որ հավաքվել են ոչ թե պրոֆեսորներ, գիտաշխատողներ, կազմակերպությունների ղեկավարներ, թարգմանիչներ, այլ իրենց ուսերից տասնյակ տարիները դռան ետևում թողած մարդիկ։

© Sputnik / Асатур ЕсаянцԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 1993թ. շրջանավարտները
Выпускники филфака 1993 года  - Sputnik Արմենիա
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 1993թ. շրջանավարտները

«Այս գիրքը համախոհների, ընկերների միավորման ուժի դրսևորում է։ Ու թեև մեր կուրսը չի ունեցել ավարտական լուսանկարչական ալբոմ, մենք այսօր ունենք գիրք, որն ըստ էության ավելին է, քան ալբոմը»,- պատմում է ժողովածուի հեղինակներից մեկը` լրագրող Արմեն Հակոբյանը։

Նրանց ուսանողական տարիները համընկան երկրի կյանքի ծանր շրջանի հետ` 1988-1993թթ.։ Երևանի պետական համալսարանի ուսանողները տեսան ԽՍՀՄ փլուզումը, նորանկախ Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները, ղարաբաղյան շարժման ծնունդը և զարգացումը, հակամարտությունը։

Նախկին համակուրսեցիների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2013թ.-ի հունիսի 23-ին։ Հերթական հանդիպման ժամանակ Ջոն Թորոսյանն առաջարկեց գրքի ստեղծման գաղափարը։ Այդ պահից ի վեր սկսվեց «Մեր գրքի» աշխատանքը, որտեղ կարելի է ընթերցել ինչպես բանաստեղծություններ, այնպես էլ պատմվածքներ, վիպակներ, ակնարկներ և կյանքի մասին փիլիսոփայական մտորումներ։

Թեև հեղինակները չեն հավակնում, որ գիրքը կհայտնվի բարձր գրական ստեղծագործությունների շարքում, այնուամենայնիվ այն դարձել է մի կուրսի կյանքի յուրահատուկ քրեստոմատիա։

«Մեր հանդիպման ժամանակ ամենազավեշտալին այն էր, որ մեր համակուրսեցին վերադարձրեց 20 տարի առաջ վերցրած գիրքը»,- հիշեց Բախչինյանը։

 

 

Լրահոս
0