00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գործարարներ. McDonald's-ը մեզ չի խանգարի

© AFP 2024 / ROBERT SULLIVAN / AFPMcDonald's
McDonald's - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեկ վրացի գործարար Թեմուր Չկոնիան Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ցանկանում է McDonald's-ի ցանց բացել Հայաստանում: Ինչպե՞ս է հասարակությունն արձագանքել այս նորությանը:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Լուրն այն մասին, որ վրացի գործարար Թեմուր Չկոնիան նախատեսում է McDonald's-ի ցանց բացել Հայաստանում, տարածվեց սոցցանցերում ու տեղեկատվական տարբեր հարթակներում և բուռն քննարկումների ու բանավեճերի թեմա դարձավ:

Հանրությունը բազմաթիվ անգամ է քննարկել այդ հարցը, թե արդյո՞ք «մեզ պետք է McDonald's-ը, եթե մենք առանց այդ էլ հարուստ խոհանոց ունենք»: Արձագանքները տարբեր են եղել: Ոմանք ուրախանում էին այս լուրը լսելիս և ասում, որ ստիպված չեն լինի մեկ բաժին ֆրիի կամ բուրգերի համար հարևան երկիր մեկնել, ոմանք էլ վստահեցնում էին, որ Հայաստանի ու հայ ժողովրդի համար դա անիմաստ շռայլություն է:

Макдональдс - Sputnik Արմենիա
McDonald’s. հաջորդ կանգառը` Երևան

«McDonald's-ի բուրգերները չեն կարող փոխարինել հայկական լավաշի մեջ փաթաթված հյութալի մսի կտորներին», — Sputnik Արմենիայի՝ McDonald's-ի վերաբերյալ նյութի տակ գրել է Facebook-ի օգտատերից մեկը:

Իսկ վրացի Լևան Կավթարաձեն բազմաթիվ անգամ է եղել Հայաստանում ու շատ լավ գիտի հայկական ազգային խոհանոցը, նա կարծում է, որ դա նոր կուլտուրա կձևավորի հայկական արագ սննդի շուկայում: Կավթարաձեն կարծում է, որ, իհարկե, բուրգերը չի կարելի համեմատել հայկական տոլմայի հետ, այնուամենայնիվ դա նորույթ կլինի հարևան երկրի համար:

Որքան մարդ` այնքան կարծիք: Պետք է ասել, որ McDonald's ցանցի հայտնվելու մասին լուրն ավելի շատ բացասական արձագանք է ստացել:

Այս հարցում երկու խմբի են բաժանվել նաև Երևանում գործող արագ սննդի տարբեր կետերի ներկայացուցիչները:

Ոմանք դժվարացան պատասխանել այն հարցին, թե ինչպես կազդի McDonald's-ի ներկայությունը իրենց ապրանքանիշի ու բիզնեսի վրա, մյուսներն այս լուրը դրական ընդունեցին՝ նշելով, որ «առողջ մրցակցությունը հաջողության գրավականն է»:

«Թող բացեն, մենք չենք վախենում մրցակցությունից: Գուցե սկզբնական շրջանում բում լինի բնակչության շրջանում, սակայն ժամանակի հետ ամեն ինչ իր տեղը կընկնի, ու McDonald's որևէ կերպ չի ազդի մեր գործունեության վրա: Ով համբուրգեր է նախընտրում, գիտի՝ որտեղ կարող է այն գտնել, ով առողջ սնունդ է նախընտրում, գալիս է մեզ մոտ», — Sputnik Արմենիա թղթակցի հետ զրույցում նշեց արագ սննդի կետերից մեկի տնօրեն Լևոն Լևոնյանը (անունը փոխված է):

Հայաստանում McDonald's-ի բացման հարցը ժամանակի խնդիր է: Առաջին փուլի արդյունքները պարզ կլինեն ապրիլին, երբ McDonald's ընկերության ներկայացուցիչները հանդիպում կունենան Օրլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ):

 

 

Լրահոս
0