00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսիի գազային դիվանագիտությունը. վերելքներ և վայրէջքներ

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցВысокогорная газокомпрессорная станция "Воловец" в Закарпатской области
Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանը գազամատակարարման նոր առաջարկ է ստացել SOCAR–ից։ Վրաստանի փոխվարչապետ ու էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն օրեր առաջ Բաքվից Թբիլիսի է վերադարձել` վճռականորեն որոշած, որ վերջ է դնելու «Գազպրոմի» հետ պայմանավորվածություններին ու Վրաստան առաքվող իրանական գազի սվոփային մատակարարումներին, որոնց մասնակցում են նաև Երևանն ու Մոսկվան

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հարավային գազային միջանցքի խորհրդականների խորհրդի նիստն անցկացվեց Ադրբեջանի մայրաքաղաքում փետրվարի 29-ին։ Նիստին մասնակցեցին Կալաձեն, Ադրբեջանի ու Թուրքիայի էներգետիկայի նախարարներ Նատիկա Ալիևն ու Բերատ Ալբայրակը, ինչպես նաև` Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Նախարարների հանդիպման շրջանակում կողմերը քննարկեցին ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրի նախագծի մշակման երկրորդ փուլը, ինչպես նաև Tanap-ի (Անդրանատոլիական գազատար) ու Tap-ի (Անդրադրիատիկ) նախագծերը, որոնցում լուրջ ռազմավարական դեր ունի Վրաստանը։

Այս նախագծերն ընդգրկված են «Հարավային գազային միջանցք» նախագծում, որով նախատեսվում է ադրբեջանական «Շահ-Դենիզ 2»-ի գազը տեղափոխել Եվրոպա։ Tanap-ն անցնելու է Թուրքիայի արևելյան ու արևմտյան սահմաններով, միանալու է Tap-ին, որը գնում է Հունաստան, Ալբանիա Ադրիատիկ ծովով` Իտալիայի հարավ։

Այս նախագծերի շրջանակում Վրաստանում 2 մլրդ դոլար կներդրվի, ու 2019 թվականից երկիրը կկարողանա բնական գազի լրացուցիչ ծավալներ ստանալ արտոնյալ գնով։

«SOCAR-ի նախագահի (Ռովնագ Աբդուլաև) հետ մենք քննարկեցինք հետագա համագործակցության, բնական գազի լրացուցիչ մատակարարման հարցերը, ինչը մեր երկրի համար բավական կարևոր է։ Մենք եկանք պայմանավորվածության, որն իրականացվելու է «Շահ-Դենիզ» գազատարից գազի լրացուցիչ ծավալների մատակարարման միջոցով։ Առաջիկայում նախատեսում ենք նույն հարցի շուրջ բանակցություններն ավարտել նաև «Գազպրոմի» հետ։ Մենք կստանանք այն արդյունքը, որը պետք է մեր երկրին», — Հունաստան ժամանելիս` լրագրողներին է ասել Կալաձեն։

Ավելի վաղ tabula.ge կայքը ներկայացրել էր վրացի նախարարի խոսքը. Կալաձեն Բաքու մեկնելիս նշել էր, որ «Գազպրոմը» կարևոր դեր ունի այն հարցում, որ Վրաստանն այսօր կարող է բանակցություններ վարել SOCAR-ի հետ գազի գների իջեցման վերաբերյալ։

Փետրվարին Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են անցկացրել առևտրային գազի մատակարարումը Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներով իրականացնելու մասին։

«Սա լավ կլինի մեր երկրի համար ու կնպաստի տնտեսական զարգացմանը», — Թեհրանում նշել է Կալաձեն` ավելացնելով, որ Իրանից Վրաստան բնական գազի ներմուծումը կարող է իրականացվել միայն երկու ճանապարհով` Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներով։

Ինչպես ցույց են տալիս Կալաձեի այցերն ու վրաց-ռուսական գազային բանակցությունների վերջին ռաունդը, Թբիլիսին այդպես էլ չկարողացավ լուծել բնական գազի ծավալների ապահովման անհրաժեշտության հետ կապված խնդիրները։

«Իրանի գազի վերաբերյալ կարելի է պնդել, որ Թբիլիսին չկարողացավ պայմանավորվել Թեհրանի հետ Վրաստանի համար առավել շահավետ գնով գազ մատակարարելու վերաբերյալ։ Բաքու կատարած այցելությունն ու «Շահ-Դենիզ 2»-ի հեռանկարների վերաբերյալ հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքուն, եթե անգամ ցանկանա, միևնույն է այնքան գազ չունի, որ կարողանա աջակցել Թբիլիսիին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոննի Մելիքյանը։

Այսպիսով, Գազպրոմի հետ անցկացվող բանակցություններում առաջնային է մնում գազի 10-12% ծավալների դրամայնացման հարցը, որը Վրաստանը ստանում էր Հայաստան մատակարարվող գազի տարանցումն ապահովելու համար։

Թբիլիսին իրավիճակից դուրս գալու երեք տարբերակ ունի` կամ ադրբեջանական գազը, կամ «Գազպրոմի» գազը, կամ էլ ամեն մեկից քիչ-քիչ։

«Ադրբեջանի առաջարկի սահմանափակ լինելը ցույց է տալիս, որ գազի պակասուրդը լրացնելու համար Թբիլիսին ստիպված կլինի պայմանավորվել «Գազպրոմի» հետ», — նշեց Մելիքյանն ու ավելացրեց, որ Վրաստանում պակասուրդը կարող է 400-450 մլն խմ կազմել։

Փորձագետի խոսքով` «Գազպրոմի» հետ բանակցությունները դժվարացնում է նաև այն հանգամանքը, որ այդ գործընթացը քննադատվում է Վրաստանի ընդդիմադիր ներքին ուժերի կողմից։ Վրաստանի ընդդիմության հակակառավարական հռետորությունն ուժեղանում է 2016 թվականի հոկտեմբերին կայանալիք ընտրությունների ֆոնին։

 

Լրահոս
0