00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական մնջախաղն անտուն է, բայց պատմություն ունի

© Sputnik / Asatur YesayantsТеатр. Маски
Театр. Маски - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մնջախաղ` թարգմանության կարիք չունեցող տեսարան, որը հասկանալի է աշխարհի ցանկացած երկրում: Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը Sputnik Արմենիայի թղթակցին ներկայացրեց հայկական մնջախաղի առանձնահատկությունները

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Երկար տարիներ ի վեր Երևանում գործող թատրոնը ո՛չ պատեր ունի, ո՛չ բեմ: Մնջախաղի պետական թատրոնը կամ, ինչպես անվանում են մասնագետները, «հայկական թատրոնների թատրոնը», մինչև այսօր շենք չունի:

Սակայն թափառաշրջիկի ճակատագիրը չի խանգարել, որ թատրոնն առաջին հորիզոնականներ զբաղեցնի Սերբիայի, Բոսնիայի և աշխարհի այլ երկրների միջազգային բեմերում:

«Մեր թատրոնի նոր խաղաշրջանը մեկնարկում է մարտի 10-ին՝ հայ գրող Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» ստեղծագործության բեմադրությամբ»,- լրագրողներին ասաց Ժիրայր Դադասյանը:

Հայկական մնջախաղի աստվածաշնչյան մոտիվը

Հայկական մնջախաղը հետաքրքիր է իր կառուցվածքով և տարբերվում է դասական, համաշխարհային կամ համընդհանուր մնջախաղից: Մնջախաղի ժանրի դերասանների շարժումների և պլաստիկայի հիմքը քառակուսին է: Մարդը կարծես իր շուրջը քառակուսի է գծում: Այդ համամասնությունները կարելի է նկատել նաև մեր ազգային ճարտարապետության մեջ:

Հայկական մնջախաղի տարրերի օգտագործման մասին առաջին հիշատակությունը եղել է 12-13-րդ դարերում: Հաղպատի ավետարանի մանրանկարներում, որոնց հիման վրա այսօր կարելի է դիտել «Շերանիկ» ներկայացումը, հայկական մնջախաղի տարրեր կան:

«Մանրանկարիչն այդ շրջանի քաղաքի բնակիչներին պատկերել է աստվածաշնչյան կերպարների միջոցով: Օրինակ` Հիսուսն այստեղ պատկերված է ծուռ քթով: Մենք ենթադրում ենք, որ Քրիստոսի կերպարի տակ Անիի որևէ պատվավոր քաղաքացի է թաքնված»,- Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Ժիրայր Դադասյանը:

Նախնադարյան մարդկանց հաղորդակցության հիմքում հենց մնջախաղն է ընկած: Մնջախաղի առաջին տարրերի մասին հիշատակվում է Արիստոտելի աշխատություններում և Քրիստոսի ծննդից առաջ տարբեր դարաշրջանների հեղինակների մոտ:

Ենգիբարյանի փառատոնը

Հայաստանը շարունակում է մնջախաղի ավանդույթները, որոնք գալիս են դարերի խորքից: Դրա օրինակն է Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոնը: Հայաստանի կառավարության որոշման համաձայն` փառատոնն այսուհետև կանցկացվի ամեն տարի:

Փառատոնը, որի ներկայացումներն անցկացվում են բաց երկնքի տակ, կանցկացվի Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը: Ավանդույթի համաձայն` աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն համաշխարհային մնջախաղի ներկայացուցիչները:

«Եթե մենք հնարավորություն ունենայինք, մենք քաղաքի սիրտը կզարդարեինք կենդանի քանդակներով»,- ասաց Դադասյանը:

 

Լրահոս
0