00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստալին. «Ինչ գնով էլ լինի, պետք է փրկել Հայաստանը»

© Sputnik / Անցնել մեդիապահոցИосиф Сталин
Иосиф Сталин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սիրելի առաջնորդի անմահ անունը հավերժ կմնա խորհրդային ու ողջ առաջադեմ ժողովրդի սրտում»,- գրված է «Սովետական Հայաստան» թերթի 1953 թվականի համարում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Խորհրդային ժողովուրդն ու ողջ առաջադեմ մարդկությունը հրաժեշտ է տալիս մեծ առաջնորդ, հանճարեղ ուսուցիչ, հայր ու ընկեր, հարազատ Իոսիֆ Ստալինին, գրված է «Սովետական Հայաստան» թերթի՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի մահվանը նվիրված հոդվածում:

Sputnik Արմենիան խորհրդային առաջնորդի մահվան տարելիցի կապակցությամբ հատվածներ է մեջբերում Իոսիֆ Ստալինի անկրկնելի «մահախոսականից», երբ «անձի պաշտամունքի» դատապարտումը դեռ սարերի հետևում էր:

Նրա կերպարը բնութագրելիս թերթը մեջբերում է հենց Ստալինի խոսքը, որը նա ասել է իր 50-ամյակի օրը:

«Կարող եք չկասկածել, որ ես պատրաստ եմ իմ ամբողջ ուժերը, ամբողջ կարողությունն ու, եթե հարկ լինի, նույնիսկ իմ արյան վերջին կաթիլը նվիրել պրոլետարիատին, պրոլետարական հեղաշրջմանն ու համաշխարհային կոմունիզմի գործին», — ասել է Ստալինը:

Ինչպես նշվում է հոդվածում, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարի մահը «մի մարդու, ով իր ամբողջ կյանքը նվիրեց կոմունիզմի գաղափարին, աշխատողների բարօրության համար պայքարին, մեծ կորուստ է կուսակցության, ժողովրդի ու ամբողջ աշխարհի աշխատավորների համար»:

Զարմանալի չէ, որ նրա մահն «անսահման վիշտ ծնեց ողջ աշխարհի միլիոնավոր աշխատողների սրտերում»:

© Sputnik / Давид Галстян«Սովետական Հայաստան» թերթի՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի մահվանը նվիրված հոդվածը
Газета Советская Армения. 3 марта, 1953г. - Sputnik Արմենիա
«Սովետական Հայաստան» թերթի՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի մահվանը նվիրված հոդվածը

Սակայն, ինչպես պարզվեց, ժողովուրդը կարողացավ հաղթահարել այս «ծանր» կորուստը:

Ընդ որում՝ հանուն արդարության պետք է նշել, որ ականատեսների վկայությամբ՝ շատերն իսկապես բավականին ծանր ապրումներ ունեցան առաջնորդի մահվան լուրն իմանալուց հետո: Պատկերը կարելի է համեմատել ժամանակակից Հյուսիսային Կորեայի հետ, երբ երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվանից հետո լրատվամիջոցներից շատերը նույնիսկ այսօրինակ վերնագրերով նյութեր հրապարակեցին՝ «Կիմ Չեն Իրի մահվան համար արջերն էլ են լալիս»

Տեղին է հիշել Երևանի փոքր հիդրոտուրբինների արտադրամասերից մեկի ղեկավար ընկեր Գասպարյանի խոսքը:

«Դժվար է բառեր գտնել արտահայտելու համար այն ողջ ցավը, որն ապրում է խորհրդային ժողովուրդն ու հանրապետության բնակչությունը: Մեզանից հեռացավ մեր ընկեր Ստալինը, որի անվան հետ էին կապված մեր ժողովրդի բոլոր հաղթանակները…», — ասել է Գասպարյանը:

Հատկապես հետաքրքիր է (թեև հասկանալի), որ հոդվածի համաձայն՝ «հայերը երբեք չեն մոռանա, որ ամենադժվարին պահին, երբ թուրք ենիչերիները, ամերիկյան ու անգլիական իմպերիալիզմով տոգորված, սպառնում էին վերացնել Հայաստանը, իսկ իմպերիալիստների ստոր վարձկաններն իրենց արկածախնդիր քաղաքականությամբ երկիրը կործանման եզրին էին հասցրել, հենց ընկեր Ստալինն ասաց՝ ինչ գնով էլ լինի, պետք է փրկել Հայաստանը»:

 

Լրահոս
0