00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրական օրենսգրքի ներկայացված տարբերակն ընդդիմությունը չի ընդունում

© Sputnik / Asatur YesayantsРеферендум по Конституционным реформам в Армении
Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության կողմից հաստատված Ընտրական օրենսգրքի նախագիծն այսօր առաջին անգամ ներկայացվեց հանրությանն ու քաղաքական ուժերին: Նախագծի առաջին քննարկումն անցավ թեժ մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակները հայտարարում են, որ պատրաստ են լսել և ընդունել կառուցողական բոլոր առաջարկները: Ընդդիմությունն էլ պահանջում է որպես հիմնական պայման հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները: Ընդդիմության այս առաջարկը իշխանությունը հակասահմանադրական է համարում: Այս մասին այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ինչ վերաբերում է այլ առաջարկներին, դրանք նախագծի հեղինակները պատրաստ են քննարկել:

«Չկան հարցեր, որոնք քննարկելի չեն: Աշխատանքը օրենսգրքի վրա շարունակվում է անգամ կառավարության կողմից հաստատվելուց հետո: Արդեն իսկ կան մի շարք առաջարկություններ, որոնք քննարկման առարկա կդարձնենք ԱԺ-ում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

© Sputnik / Асатур Есаянц Դավիթ Հարությունյան
Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Դավիթ Հարությունյան

Ներկայացնելով նախագիծը Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվում միայն համամասնական համակարգ: Բայց այս ընտրակարգը, նրա խոսքով, առավելություններից զատ նաև թերություններ ունի:

«Հիմնական թերություններից մեկը ընտրողի և թեկնածուի միջև կապի բացակայությունն է, իսկ մեծամասնական համակարգի դեպքում մենք գործ ունենք անհատի գործոնի շեշտադրման հետ»,- ասաց նախարարը։

Նա նաև հայտնեց, որ նոր ԸՕ-ով առաջարկվում է Հայաստանի տարածքը բաժանել 13 ընտրատարածքի՝ 9-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում։

«Դրանով ընտրողը հնարավորություն ունի հասկանալ, թե ով է իր պատգամավորը, որ տարածքային համամասնական ցուցակում է նա»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Քննարկմանը ներկա ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները մատնանշեցին իրենց նկատած թերություններն ու դրանք շտկելու առաջարկություններ ներկայացրին:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ սահմանափակվել է վստահված անձանց ու լրագրողների ներկայությունը ընտրատեղամասում՝ առավելագույնը 8 անձ, ինչը ընդդիմությունը խնդրահարույց է համարում:

«Այդ ո՞վ է որոշելու, որ այս լրատվամիջոցը ունի առավելություն, ինքը պիտի լինի, մյուսները չպիտի լինեն: Կամ ի՞նչ է նշանակում գրանցման հերթականությամբ: Հացի հե՞րթ է, ով առաջինը եկավ, գրանցվեց, նա էլ ունենալու է առաջնահերթություն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

© Sputnik / Asatur YesayantsՆաիրա Զոհրաբյան
Наира Зограбян - Sputnik Արմենիա
Նաիրա Զոհրաբյան

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այս դրույթը հետևանք է տարածված պրակտիկայի, երբ թեկնածուներն իրենց ներկայացուցիչներին դիտորդի կամ լրագրող անվան տակ ուղարկում են տեղամաս:

«Բացում ես մի էլեկտրոնային լրատվամիջոց, համատարմագրվում ես որպես էլեկտրոնային լրատվամիջոց և սկսում ես բաժանել լրագրողների վկայականներ: Եվ արդյունքում մենք ունենում ենք տեղամասերում շատ ավելի մարդ, քան թույլատրելի է պատշաճ ընտրություն կազմակերպելու համար»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Այդուհանդերձ, նա պատրաստակամություն հայտնեց քննարկելու ցանկացած ողջամիտ մեխանիզմ, որը թույլ կտա խուսափել ընտրական տեղամասում հնարավոր խառնաշփոթներից:

Բացի այդ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, նախագծում բազմաթիվ են նաև «տեխնիկական խառնաշփոթները»` ինչպես պետք է քվեարկել, ինչպես դնել քվեաթերթիկը ծրարի մեջ, ծալել այն, թե ոչ, և որ դեպքում քվեաթերթիկը կհամարվի անվավեր: Դավիթ Հարությունյանի խոսքով` բոլոր տարբերակները որոշակի նպատակով են ընդունվել: Օրինակ` եթե քվեաթերթիկը ծրարում ծալված չլինի այն կարող է դակելիս վնասվել կամ դակված անցքից երևալ՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ծրարները դակելն ընդհանրապես անընդունելի համարեց, քանի որ դակելու դեպքում կերևա ընտրաթերթիկի գույնը, և դարձյալ կխախտվի գաղտնիության սկզբունքը: Բանն այն է, որ նոր օրենսգրքով համամասնական ընտրակարգով նախատեսվում են տարբեր գույնի քվեաթերթիկներ և քաղաքական ուժերից յուրաքանչյուրի ընտրության դեպքում ընտրողը պետք է տվյալ գույնի քվեաթերթիկ ընտրի:

Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները ներկայացրել են «շատ վատ ընտրական օրենսգիրք, որպեսզի փոփոխությունների արդյունքում ընդամենը դառնա վատը, բայց ոչ նորմալ ԸՕ»:

© Sputnik / Асатур Есаянц Արմեն Մարտիրոսյան
Армен Мартиросян - Sputnik Արմենիա
Արմեն Մարտիրոսյան

Ընդդիմությունը պնդում է, որ նախագիծը ոչ թե համամասնական, այլ իրականում մեծամասնական համակարգ է առաջարկում, մինչդեռ Դավիթ Հարությունյանն այս տեսակետը չկիսեց: «Այն խառը չէ, այն զուտ համամասնական է: Խառն է բաց և փակ ցուցակների համադրումը: Երկուսն էլ համամասնական մոդելներ են»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իշխանություններին մեղադրեց, որ Ընտրական օրենսգիրքը միանձնյա մշակելուց, ընդունելուց և միայն ԱԺ ուղարկելուց հետո են հայտարարում, թե պատրաստ են լսել ընդդիմության առաջարկները:

«Պետք է ընդունվեին կոնսենսուսային որոշումներ: Ոչ թե դուք պետք է ժողովրդի թիկունքում գրեիք մի նախագիծ, որը բերեիք, մեզ առաջարկեիք: Այլ պետք է ստեղծվեր ընդդիմության իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավասար մասնակցությամբ հանձնաժողով, որը կմշակեր ԸՕ այնպիսի սկզբունքներ, որոնք կվերականգնեին ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»,-ասաց Լևոն Զուրաբյանը:

© Sputnik / Асатур Есаянц Լևոն Զուրաբյան
Левон Зурабян - Sputnik Արմենիա
Լևոն Զուրաբյան

ՀԱԿ անդամն այսօրվա քննարկումը իմիտացիա անվանեց, իսկ ԸՕ նախագիծը՝ ավելի վատը, քան գործողը՝ առաջարկելով դրանում սահմանել ընտրողների ցուցակների հրապարակման և տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու պահանջը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ, անդրադառնալով տեսախցիկներ տեղադրելու պահանջին, համոզմունք հայտնեց, որ պետությունն ունի շուրջ 2000 տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու հնարավորություն:

© Sputnik / Асатур Есаянц Հեղինե Բիշարյան
Егине Бишарян - Sputnik Արմենիա
Հեղինե Բիշարյան

«Որպեսզի խցիկում քվեարկողների և հետագայում արկղից դուրս եկած քվեաթերթիկների քանակը իրարից չտարբերվի: Երկրորդը՝ մարդկային զոհերը, ծեծկռտուքը իսպառ վերացվեն»,-ասաց Հեղինե Բիշարյանը:

Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ բոլոր առաջարկները հաշվի են առնելու, իսկ քննարկումները դեռ նոր են մեկնարկում: Մարտի 18-ին ԸՕ նախագծի քննարկում է նախանշված նաև ԱԺ-ում:

 

 

Լրահոս
0