00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԳ նախարարի վախերն ու ներողամտությունը

© Sputnik / Асатур Есаянц Левон Мкртчян
Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն արդեն ուսումնասիրել է ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու լրագրողներին խոստացած ժամկետում մամուլի ասուլիս է հրավիրել։ Նա անդրադարձել է կրթական համակարգն ապաքաղաքականացնելուն, 12–ամյա համակարգին ու ընտրակաշառքներին։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի-Sputnik. Գոհար Սարգսյան. Սոցիալական պայմանների պատճառով 143 աշակերտ դադարեցրել է ուսումը։ Վերջին տվյալները հրապարակել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Sputnik Արմենիայի թղթակիցը նախարարին խնդրեց ներկայացնել խնդրի լուծման տարբերակները։

«Շատ մեծ մտահոգություն ունեմ։ Ես կփորձեմ այդ հարցով զբաղվել։ Եթե այդ թիվն ընդամենը 143-ն է, ապա այդ հարցը հեշտ լուծելի է։ Պիտի փորձենք օգնել, ես կուսումնասիրեմ հարցը»,-ասաց Լևոն Մկրտչյանը։

Նախարարը մեկ անգամ ևս հաստատեց, որ պայքարելու է կրթական հաստատություններում կաշառքի դրսևորումների դեմ։ Սակայն նախարարը կտրուկ որոշումների կողմնակից չէ։

«Ճակատագիր ես խեղում, երբ ուսուցչին ազատում ես աշխատանքից։ Մարդուն պետք է տալ ուղղվելու հնարավորություն։ Իսկ եթե նույն սխալը երկրորդ անգամ է կրկնվում, նոր կարելի է ազատել նրան»,-ասաց նախարարը։

Մկրտչյանը վերահաստատում է այն գաղափարը, որ իր պաշտոնավարման տարիներին պետք է ապաքաղաքականացնի կրթական համակարգը։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է նախարարն այդ բարեփոխումն անելու, եթե իշխանության ներկայացուցիչները բուհերի խորհուրդների նախագահներն են, Մկրտչյանը պատասխանեց.

«Աշխարհի շատ երկրներում ազգային համալսարանի խորհրդի նախագահը երկրի առաջին դեմքն է, որպեսզի շեշտի այդ հաստատության համապետական նշանակությունը և ազգային դերակատարումը։ Մնացյալ պարագաներում հարցի լուծումը տեսնում եմ բարձրագույն կրթության օրենքի մեջ, դա նաև մեր միջազգային գործընկերների պահանջն է` արմատապես բարեփոխել համալսարանական ինքնավարության և կառավարման համակարգը»,- ասաց նախարարը։

Կրթության նախարարն անդրադարձավ նաև ներառական կրթությանը։ Դպրոցները համատարած ներառական դարձնելու գործընթացը նա ուզում է անցնցում իրականացնել։

«Վախ ունեմ իմ մեջ, որ եթե մենք անցնենք այդ պլանային համատարածին, այդտեղ կարող ենք կորցնել շատ բան, կարող ենք ժողովրդի մոտ առաջացնել բացասական վերաբերմունք, ի վերջո խոսքը մեր աշակերտության 0.5 տոկոսի մասին է։ Այստեղ շատ նուրբ ու հանգիստ պետք է աշխատել ու արդյունքները ցուցադրել»,-ասաց Մկրտչյանը։

Առաջիկայում Լևոն Մկրտչյանը ծրագրել է առանց նախազգուշացնելու այցելել ավագ դպրոցներ։ Սակայն, նրա հավաստմամբ, դա ոչ թե պատժիչ նպատակներ ունի, այլ միտված է վերհանելու դպրոցների հիմնախնդիրները։ Ամեն շաբաթ նախարարը կգնա երևանյան կամ մարզային դպրոցներ, իսկ երբ դա ձևաչափ դառնա, նրան կփոխարինեն վարչությունների պետերը։

 

 

Լրահոս
0