00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վալերի Պերմյակովն իր օրագրում ներողություն է խնդրել

Բաժանորդագրվել
Վալերի Պերմյակովի գործով դատական հերթական նիստի ընթացքում հրապարակվեց նրա օրագիրը, որը Պերմյակովը սկսել է գրել Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո, կալանավայրում

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Ավետիսյանների ընտանիքի սպանությնա մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի օրագիրը հայտնաբերվել է խցում` խուզարկության ժամանակ ռուս քննիչների կողմից:

Օրագրում, ըստ էության, Պերմյակովը ներողություն է խնդրում կատարածի համար:

«Մամ ջան, խնդրում եմ ինձ ներեք, որ արել եմ մի բան, ինչը հակասում է իմ դաստիրակությանը: Ես էլ չեմ հասկանում ինչպես դա եղավ: Խնդրում եմ ինձ ներեք: Գիտեմ, որ իմ արածի համար դաժան պատժի կարժանանամ, բայց հուսով եմ մի օր կհանդիպենք…»,-սա մի հատված է նրա օրագրից:

Վալերի Պերմյակովի գործով դատական նիստի ընթացքում հրապարակվեցին նաև ռուսական կողմի իրականացրած հոգեբուժական-հոգեբանական համալիր փորձաքննության արդյունքները, ինչպես նաև Պերմյակովի` «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում արված անձնական գրառումները:

Դատական նիստի ժամանակ փաստաթղթերի հրապարակման փուլում վկաների ցուցմունքները չհրապարակվեցին, փոխարենը տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին դատակոչված և չներկայացած վկաներին ծանուցագիր ուղարկելու վերաբերյալ: Դատակոչված և չներկայացած վկաները յոթն են` ՌԴ 102-րդ ռազմակայանի նախկին զինծառայողները, որոնց թվում է նաև Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 1-ին:

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

 

 

Լրահոս
0