00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանդել չի կարելի, կառուցեք. «Զվարթնոցի» աշտարակը պետք է վերականգնել

© Блог Ани ГаспарянСтарый терминал аэропорта "Звартноц"
Старый терминал аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր շենքն ապամոնտաժելու կամ քանդելու հարցն արդեն վաղուց է քննարկվում։ Քաղաքապետարանը որոշել է ապամոնտաժել հին շենքը, սակայն հասարակությունն անթույլատրելի է համարում Երևանի խորհրդանիշներից մեկը քանդելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի- Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու հարցը ցավոտ է բոլորի համար, որովհետև այն յուրահատուկ իմաստ և նշանակություն ունի, Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն ասոցիացիա» կազմակերպության նախագահ, 45 տարվա փորձ ունեցող օդաչու Դմիտրի Աթբաշյանը։

2013թ.-ի ապրիլին «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարան և հին շենքը քանդելու թույլտվություն խնդրել։ «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է, որ «օդանավակայանի կլոր շենքը պիտանի չէ» և չի օգտագործվում, որովհետև հիմքը շատ թույլ է։

Աթբաշյանի խոսքով` օդանավակայանի շենքը նախագծելուց առաջ բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել, և պարզվել է, որ այն շատ դրական կողմեր ունի։

«Շենքը կլոր է, ինքնաթիռների համար նախատեսված 14 կայանատեղի կա։ Կարելի է նույնիսկ կեսկիլոմետրանոց օդանավ կայանել»,- նշեց նախկին օդաչուն։

Շենքի աշտարակի երկարությունը կազմում է 61 մետր. վերևում գտնվող կարգավարը կարող է հանգիստ վերահսկել և կարգավորել ինքնաթիռների թռիչքի գործընթացը, իսկ այլ օդանավակայաններում այդ նպատակի համար տեսախցիկներ են օգտագործվում։ Բացի այդ, ուղևորների մեկնման և ժամանման սրահները բաժանված են։

«Միակ թերությունն այն է, որ խորհրդային տարիներին ի սկզբանե այն նախատեսված է եղել ներքին թռիչքների համար, և այնտեղ տարածքներ չկան մաքսատան և այլ ծառայությունների համար, որոնք համապատասխանում են միջազգային օդանավակայանի չափանիշներին»,- ասաց փորձագետը։

Աթբաշյանն ապատեղեկատվություն որակեց այն խոսակցությունները, թե շենքը կորցրել է ամրությունը։ Նա նշեց, որ խորհրդային տարիներին Մոսկվայում հավանություն են տվել օդանավակայանի շենքի կառուցմանը։

Փորձագետի խոսքով` շենքը կարելի է համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին։

Старый терминала международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Երևանը կարող է զրկվել իր խորհրդանիշից

«Պետք է համապատասխան որոշում ընդունել այն մասին, որ հին շենքին ոչ ոք ձեռք չտա այնքան ժամանակ, մինչև կգան խելացի մարդիկ և շենքը կհամապատասխանեցնեն միջազգային չափանիշներին»,- նշեց Աթբաշյանը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը բացվել է 1961-ին։ 1985-ին ICAO-ն օդանավակայանին 2-րդ կարգ շնորհեց։ Նոր վերջնակայաններ են բացվել 1998-ին՝ Բեռնային համալիրը, իսկ 2007թ.-ին՝ Նոր միջազգային ուղևորափոխադրման վերջնակայանը։ 2002թ.-ի հուլիսին ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը։

 

Լրահոս
0