00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
17 ր
Աբգար Պողոսյան
18:17
43 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական փայլաթիթեղը համաշխարհային շուկայում

© Photo : press office of Rusal Armenalфольга завод АРМЕНАЛ производство
фольга завод АРМЕНАЛ производство - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան ժամանած 25 երկրների գործարարներն ու տնտեսական ոլորտի պաշտոնյաները ծանոթացել են հայաստանյան տնտեսությանը, ներկայացրել ներդրումային ծրագրեր: Նրանք գտնում են, որ հայկական փայլաթիթեղը կարող է նվաճել համաշխարհային շուկան

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Երևանում անցկացվող Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստի մասնակիցները Հայաստան ձեռնունայն չեն եկել: Ինչպես հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, արտերկրի իրենց գործընկերները գյուղմթերքի, արդյունաբերական թափոնների վերամշակմանն ու ջրի արտադրությանը վերաբերող ներդրումային մի քանի ծրագիր են բերել Հայաստան: Իսկ թե ինչ ծավալի ներդրումների մասին է խոսքը, առայժմ չի հրապարակվում:

Իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Սերգեյ Սիդորսկին հայտնեց, որ ՀՀ կառավարության հետ քննարկվել են ջերմոցային տնտեսության զարգացման, ինովացիոն և նանոտեխնոլոգիաների ծրագրեր: Որպես հեռանկարային ծրագիր` Սերգեյ Սիդորսկին նշեց փայլաթիթեղի արտադրությունը:

«Այսօր մեզ համար շատ ավելի ձեռնտու է Հայաստան բերել հումքը, արտադրել ինովացիոն արտադրանք համարվող փայլաթիթեղը, որն այսօր կարելի է վաճառել աշխարհի բոլոր երկրներում: Այսինքն՝ այսօր նաև դիտարկվում է ԵՏՄ անդամ ՌԴ-ից ու Բելառուսից որոշ ապրանքատեսակների արտադրությունները Հայաստան տեղափոխելու հարցը»,- ասաց Սիդորսկին:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ հույս հայտնեց, որ քննարկված բոլոր ծրագրերը իրատեսական են և կհանգեցնեն լուրջ ներդրումների, աշխատատեղերի ավելացման:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցելուց հետո արտահանման ծավալների նվազմանը, Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ չանդամակցելու դեպքում արդյունքը շատ ավելի վատը կլիներ:

«Էապես կարգավորվել է նաև աշխատուժի ներհոսք-արտահոսքը, որը ևս հնարավորություն է տվել մեղմել այն սոցիալական հետևանքները, որոնք Ռուսաստանի հետ փոխանցումների նվազումով առկա էին Հայաստանում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Երևանում կայացած Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստին մասնակցում էին գործարար կազմակերպության անդամ 25 երկրից` Բելառուս, Բուլղարիա, Հունգարիա, Հունաստան, Վրաստան, Իտալիա, Ղազախստան, Չինաստան, Ղրղըզստան, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Լեհաստան, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Տաջիկստան, Ուկրաինա, Ադրբեջան, Չեխիա, Մոնտենեգրո, Էստոնիա: Հայաստանը ԱԳՄԿ-ին անդամակցում է 1997 թվականից:

 

 

Լրահոս
0