00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելառուսը բանակցություններ է վարում Ղարաբաղում հակամարտության առնչությամբ

© Sputnik / Виктор Толочко. Министр обороны Беларуси Андрей Равков
Министр обороны Беларуси Андрей Равков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարար Ռավկովը բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է ԱԳՆ-ին և ՊՆ-ին` խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ, գրում է Sputnik Բելառուսը` հղում անելով СТВ հեռուստաալիքին։

«Մի քանի ժամ առաջ Բելառուսի ղեկավարի կարգադրությամբ մեր երկրի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը բանակցություններ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Նախագահի հանձնարարականի համաձայն` լուրջ աշխատանք է տարվում ամբողջ օրը բոլոր դիվանագիտական խողովակներով», — հայտնում է բելառուսական հեռուստաալիքը։

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հեռախոսով բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ, մոտ ժամանակներս նման զրույց տեղի կունենա նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ Բելառուսը դեռևս 1992 թվականին հարթակ է առաջարկել հակամարտության կարգավորման համար։ «Այժմ բելառուսական դիվանագիտությունը անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտա հետագա արյունահեղություն», — հայտարարվել է եթերում։

Ավելի վաղ Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում մտահոգություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում սրված իրավիճակի վերաբերյալ։

«Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել կողմերին հակամարտությունը լուծել երկխոսության միջոցով», — նշում է СТВ հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն` շաբաթ օրը հեռախոսազրույց է նախատեսվում հայ գործընկերոջ հետ։

 

 

Լրահոս
0