00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհերի և կորուստների իրական թվերը

© МО НКРСбитый войсками НКР азербайджанский вертолет
Сбитый войсками НКР азербайджанский вертолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահի հայտարարած 18 զոհից ու 35 վիրավորից հայտնի են միայն 1 զոհված երեխայի և 7 վիրավորների անունները

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և ողջ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի և վիրավորների մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին արդեն առավոտյան ժամերին:

Առաջին լուրերը ԼՂՀ բնակավայրերի տուժած խաղաղ բնակիչների մասին էին: Ավելի ուշ հաստատվեց, որ ԼՂՀ Մարտունու շրջանի Զորավան գյուղում դպրոց գնալիս հենց դպրոցի բակում հրետակոծության հետևանքով զոհվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը:

Նրա եղբայրը՝ 10-ամյա Գևորգ Գրիգորյանը և համագյուղացի մեկ այլ երեխա՝ 11-ամյա Վարդան Անդրեասյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց:

Որոշ ժամանակ անց, ԼՂՀ առողջապահության նախարարությունը հայտարարեց խաղաղ բնակիչների շրջանում ևս 4 վիրավորի մասին. 55- ամյա Ծովինար Աղաջանյանը, 43-ամյա Գարեգին Աղաջանյանը, 31-ամյա Զավեն Ավանեսյանը հրազենային ծանր վնասվածքներով ընդունվել են Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց: 19-ամյա Հայկ Թորոսյանը՝ գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով, ևս ընդունվել էր նույն հիվանդանոց, ապա` տեղափոխվել Երևան:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ 18 ԶՈՀ ՈՒՆԵՆՔ - Sputnik Արմենիա
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ազգային անվտանգության խորհրդի նիստում
Այս պահի դրությամբ պաշտոնապես հայտարարվել է միայն այս 1 զոհի և 6 վիրավորների ինքնությունը:

Հայտնի է նաև, որ ԼՂ-ից ռազմական ուղղաթիռով Երևանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հրազենային վիրավորանքներ ստացած 3 ժամկետային զինծառայող: Հոսպիտալի ղեկավարությունը լրագրողներին հայտնել է միայն նրանցից մեկի՝ Արսեն Մարգարյանի անունը:

Երեկոյան Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահը հայտարարեց, որ հայկական կողմի զոհերի թիվը 18 է, վիրավորներինը՝ շուրջ 35:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի կորուստներին, ապա հայկական կողմի պաշտոնական հայտարարությունների համաձայն` Ադրբեջանը տվել է շուրջ 200 զոհ: Հայկական զինուժի պաշտպանական գործողությունների արդյունքում Ադրբեջանը կորցրել է 3 զրահամեքենա, 3 տանկ, 1 անօդաչու թռչող սարք:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սակայն հերքում է այս տեղեկությունները և պաշտոնապես ընդունում միայն 12 զոհի, 1 ուղղաթիռի և 1 տանկի կործանման մասին տեղեկությունները:

© Sputnik / Արաքս ՍարգսյանՂարաբաղյան հակամարտության սրման հետևանքները
Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքները - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքները

Նշենք, որ հայկական կողմը նաև շփման գծում ադրբեջանական կողմի թողած դիակների ու կործանված մարտական տեխնիկայի բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել:

 

 

 

Լրահոս
0