00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավաբան. Փարիզը չի բացառում Ղարաբաղի անկախության ճանաչումը

© Sputnik / Лаура СаркисянПредставитель судебной палаты Франции Севак Торосян
Представитель судебной палаты Франции Севак Торосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ հիմա հազարավոր մարդիկ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանում

Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք էր եկել մատուցելու նաև Ֆրանսիայի դատական պալատի ներկայացուցիչ Սևակ Թորոսյանը: Sputnik Արմենիա պորտալի թղթակիցը որոշել էր պարզել, թե ինչպես է Ֆրանսիան վերաբերում հայկական հարցին, որն արդեն 101 տարեկան է: Զրույցը վարեց Լաուրա Սարգսյանը:

- Դուք առաջի՞ն անգամ եք Հայաստանում այս հիշարժան և տխրությամբ լի օրը:

— Ցավոք, անցյալ տարի չկարողացա ներկա գտնվել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի պարտքն է ամեն տարի այս օրը լինել հայրենիքում: Ծիծեռնակաբերդը հիշատակի կենտրոն է աշխարհասփյուռ ողջ հայության համար: Ամեն տարի այս երթը մեր մեջ բազում հիշողություններ է արթնացնում և նոր ուժ տալիս հույսով ապրելու համար: Մենք` Ֆրանսիայի հայերս, երկար տարիներ փորձել ենք լուծում գտնել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Ես հաճախ եմ լինում Հայաստանում: Հայաստանի և Սփյուռքի կապերն օրեցօր ամրապնդվում են: Մենք գիտենք, որ մեր ապագան Հայաստանում է:

- Որտեղի՞ց եք ծնունդով:

— Հայրս Եզգիից էր, մայրս` Վանից: Ցավոք, մեր ընտանիքի պատմության մանրամասները ես չգիտեմ: Մանուկ տարիքում ապրել եմ տատիս և պապիս հետ: Նրանք հազվադեպ էին խոսում այդ մասին: Գիտեմ միայն, որ շատերը զոհվել են 1915 թվականի ջարդերի ժամանակ: Իմ տատն ու պապը մեծացել են Երուսաղեմի որբանոցում: Հետո նրանք տեղափոխվեցին Լիբանան, որտեղ ամուսնացան ծնողներս: Իսկ ես ծնվել եմ Ֆրանսիայում:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՊԱՊԻՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ ԱՉՔԵՐԸ ՄԻՇՏ ԹԱՑ - Sputnik Արմենիա
Ցեղասպանություն տեսած պապիս աչքերը միշտ թաց էին
- Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի հայ համայնքի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

— Ֆրանսիայի հայ համայնքը մեծ է և ամենահին համայնքներից մեկն է: Այն շուրջ 100 տարվա պատմություն ունի: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք ֆրանսիացիների հետ, և այսօր Ֆրանսիան, ինչպես և աշխարհի մյուս երկրները, կենտրոնացած է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցի վրա:

Մենք մտահոգված ենք ինչպես Ցեղասպանության հարցի, այնպես էլ Ղարաբաղում վերջին իրադարձությունների վերաբերյալ: Ներկա պահին երկրի ղեկավարության հետ մենք մտածում ենք, թե ինչպես Ֆրանսիան կարող է օգնել և աջակցել Հայաստանին և ինչ ճանապարհով կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը:

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ անկախության հարցը ոչ միայն ժողովրդի ինքնորոշման հարցն է, այստեղ նաև անվտանգության և ինքնապաշտպանության հարց կա: Եթե մենք չպաշտպանվենք, սա կարող է նոր ցեղասպանության վերածվել:

- Ի՞նչն է ամենակարևորը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

— Ամենակարևորը Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ճանաչումն է: Ֆրանսիան 2001 թվականին օրենք ընդունեց և ճանաչեց: Ֆրանսիայի օրենքում գրված է, որ «Ֆրանսիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»: Գիտեք, որ աշխարհում Փարիզի ձայնը լսում են, և նման օրինակները շատ կարևոր են ցեղասպանությունը ճանաչելու համար: Մի շարք երկրներ, խորհրդարաններ, կազմակերպություններ և միություններ ճանաչել են Ցեղասպանության փաստը, ինչը պակաս կարևոր չէ մեր նպատակին հասնելու համար, դա Թուրքիայի ճանաչումն է:

Այս հարցի լավագույն լուծումը կլիներ տասնամյակներ առաջ դրա իրավական ճանաչումը, այն ժամանակ, երբ դեռ ողջ էին այդ սարսափազդու իրադարձությունների ականատեսները: Այսօր մեզ մնում է միայն աշխատել ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը վերացնելու ուղղությամբ: Մեզ անհրաժեշտ է միջազգային դատական գործընթաց սկսել, որը պետք է դատապարտի անցյալ դարի իրադարձությունները:

 

 

Լրահոս
0