00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այսօր Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես, ուրվականների գյուղ լիներ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:14
8 ր
Գենադի Օնիշչենկո
Covid–ը դարձել է սովորական վարակ, նոր մանրէահիմքը դժվար թե հիվանդացության աճ առաջացնի. Գենադի Օնիշչենկո
17:23
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ԸՕ. ինչո՞ւ են աղմկում խմբակցությունները

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտրական օրենսգիրքն ընդունվեց 98 «կողմ» քվեով, բայց որոշ կուսակցություններ բոյկոտեցին, մյուսներն էլ «խայտառակություն» անվանեցին այն

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի- Sputnik. Նոր Ընտրական օրենսգրքի քվեարկությունը խորհրդարանում թեժ կրքեր բորբոքեց, ճեպազրույցների ժամանակ կուսակցությունները ներկայացրին իրենց տեսանկյունները։

«Քանի՞ ձայն էր, 98 ձայն էր, ինքնըստինքյան նշանակում է կոնսենսուս: Առանձին քաղաքական գործիչների մասին չեմ ուզում խոսել: Կարո՞ղ եք նշել մի ֆրակցիա, որի անդամներից մեկը կողմ չի քվեարկել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

© Sputnik / Asatur YesayantsՎահրամ Բաղդասարյան
Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
Վահրամ Բաղդասարյան

Քվեարկության արդյունքներին բոլորովին այլ կերպ է վերաբերվում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքով` ԸՕ քվեարկությունն անօրինական է եղել, քանի որ լուրջ սխալներ են թույլ տրվել, պատգամավորները չեն կարողացել իրենց կարծիքը հայտնել քվեարկությունից առաջ։

«Փաստորեն Գալուստ Սահակյանը խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը: Ես ուզում էի «Ժառանգություն» կուսակցության կարծիքը հայտնել, որ մենք դեմ ենք քվեարկում»,-ասաց Փոստանջյանը։

© Sputnik / Асатур Есаянц Զարուհի Փոստանջյան
Заруи Постанджян - Sputnik Արմենիա
Զարուհի Փոստանջյան

Նրա դիրքորոշմանն աջակցեց նաև «Օրինաց երկիր» խմբակցության («Ազգային վերածնունդ» կուսակցություն) պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

«Գոյություն ունի ԱԺ կանոնակարգ օրենք, որը երեկ կյանքի չկոչվեց: Մենք ուզում էինք ասել, որ այդ նախագծին դեմ ենք արտահայտվելու»,- նշեց նա՝ հավելելով, որ ընտրական օրենսգրքի նման քվեարկությունն ու քննարկումը անընդունելի են խմբակցության համար:

«Մենք մեր պայքարը շարունակելու ենք ընդդեմ ապօրինությունների և ընտրակեղծիքների: Մենք պայքարելու ենք, որ մեր առաջարկներն ընդունվեն»,- ասաց նա:

Մարգարյանի կարծիքով` ընտրական օրենսգիրքն ուսումնասիրողները խորը հիասթափություն կապրեն: Նա նշեց, որ կեղծարարները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն. «Ի՞նչ է, քվեատուփը գողանում ես, որ տանես հետը նկարվե՞ս։ Գրանցամատյանները կարևորագույն փաստաթղթերից մեկն են, դրանում արձանագրվում են բոլոր բողոքները և այլն, բայց եթե չեն լրացնում գրանցամատյանները, 200 հազար դրամ տուգանք է, եթե պարկը չկնքեն, միայն 300 հազար կտուգանվեն»,- ասաց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով էլ` այն, ինչ կատարվեց երեկ ԱԺ-ում, խայտառակություն էր։

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Զուրաբյան
Левон Зурабян - Sputnik Արմենիա
Լևոն Զուրաբյան

Նա նշեց, որ բոլոր կեղծիքները սկսվում են ժողովրդավարական մեխանիզմների խախտումով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ իր դիրքորոշում ունի։ Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով` նոր օրենսգիրքը մոտ է միջազգային չափանիշներին, սակայն Հայաստանում շատ բան որոշում է ոչ թե փաստաթուղթը, այլ` դրա կատարումը։

«Խմբակցությունը որոշել էր ազատ քվեարկության ձևաչափով մասնակցել: Մենք մասնակցել ենք 4+4+4 ձևաչափով քննարկումներին և պիտի ասեմ, որ բավականին առաջարկություններ ընդունվել են»,- ասաց նա:

Ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց ապրիլի 28-ին։

 

 

Լրահոս
0