00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
09:25
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շախմատ՝ մարտի փոխարեն. Հայաստանն ու Ադրբեջանը ուժերը կչափեն շախմատի «դաշտում»

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Армении Серж Саргсян и президент ФИДЕ Кирсан Илюмжинов присутствовал на церемонии открытия чемпионата мира по шахматам среди глухих
Президент Армении Серж Саргсян и президент ФИДЕ Кирсан Илюмжинов присутствовал на церемонии открытия чемпионата мира по шахматам среди глухих - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ և ադրբեջանցի շախմատասերներն առցանց խաղի ժամանակ կարող են SMS–հաղորդագրությունների միջոցով հայտնել, թե հաջորդ քայլերից որը ճիշտ կլինի, իսկ ՖԻԴԵ–ի ծրագիրն էլ կպարզի, թե որ քայլն է ամենաշատ քվեներ հավաքել, ու պարտիայի ավարտից հետո կորոշի հաղթող երկիրը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը առաջարկել է Հայաստանին և Ադրբեջանին ինտերնետ-խաղ անցկացնել և «վիրտուալ կամուրջ կառուցել» երկու պետության միջև։ Նա կարծում է, որ կոլեկտիվ շախմատի օգնությամբ կարելի է որոշել ոչ միայն ազգի IQ-ն, այլև «պարզել պետությունների հարաբերությունները»` առանց տանկերի, թնդանոթների ու ինքնաթիռների օգնությանը դիմելու։

Խաղին կարող են մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի շախմատասերները։ Կոլեկտիվ շախմատի ծրագիրը ստեղծվել է մի քանի տարի առաջ։

Նախագահը ներկա է գտնվել շախմատի դպրոցի բացմանը - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան–Կիրսան Իլյումժինով շախմատային պարտիան ավարտվեց ոչ–ոքի

Իլյումժինովը բացատրել է, որ միայն մեկ պարտիա է լինելու։ Ցանկացած շախմատիստ կամ շախմատասեր կկարողանա երկու րոպեի ընթացքում SMS-հաղորդագրություն ուղարկել` ընտրելով շախմատային քայլը, իսկ ՖԻԴԵ-ի ծրագիրը կորոշի, թե որ քայլի համար են ամենից շատ քվեարկել խաղացողները։

«Կազդարարենք խաղի սկիզբը։ Թիմերից մեկը կանի առաջին քայլը։ SMS քվեարկության համար տրվում է երկու րոպե։ Օրինակ՝ մեկ միլիոն մարդ կարող է կատարել Е2-Е4 քայլը, իսկ երկու միլիոնը` D2-D4 քայլը։ Համակարգիչը կընտրի երկրորդ տարբերակը։ Երկու րոպե անց երկրորդ թիմը քվեարկելու է նույն սխեմայով։ Այդպիսով կորոշվի ազգի IQ-ն։ Մենք կհասկանանք, թե որ երկիրն է ավելի լավ խաղում», — ասել է Իլյումժինովը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հավանություն է տվել ՖԻԴԵ-ի նախագահի առաջարկին։

Մյուս չորեքշաբթի՝ մայիսի 25-ին, Իլյումժինովը կմեկնի Բաքու՝ մասնակցելու Շախմատի միջազգային մրցաշարին, որտեղ ինտերնետ-խաղի անցկացման գաղափարը կքննարկի Ադրբեջանի շախմատային ֆեդերացիայի ղեկավարի հետ։ ՖԻԴԵ-ի ղեկավարի խոսքով` երկու տարի առաջ ինքն այդ առաջարկը ներկայացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և դրական արձագանք ստացել։

Ինչպես սպասվում է, ինտերնետ-խաղին միլիոնավոր շախմատասերներ կմասնակցեն։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեծ ուշադրություն են դարձնում շախմատային սպորտի զարգացմանը։ ՖԻԴԵ-ի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում «Շախմատը» պարտադիր առարկա է համարվում, իսկ Ադրբեջանում 2008 թվականին շախմատի զարգացման պետական ծրագիր է ընդունվել և բոլոր քաղաքներում ու շրջկենտրոններում շախմատային ակումբներ են բացվել։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը - Sputnik Արմենիա
Իլյումժինով. «Հայաստանը հաղթեց ՖԻԴԵ–ին»

«Որքան մեծ լինի շախմատ խաղացողների թիվը, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ կոլեկտիվ շախմատի ժամանակ ճիշտ քայլ կարվի», — նշել է Իլյումժինովը։

Հայաստան-Ադրբեջան խաղի ժամանակ Իլյումժինովի խաղաղարար առաքելությունը չի ավարտվի։ Ապագայում ՖԻԴԵ-ն նախատեսում է Ուկրաինա-Ռուսաստան խաղ անցկացնել։ ՖԻԴԵ-ի ղեկավարի ծրագրերը բավականին հավակնոտ են` ֆեդերացիան պատրաստվում է աշխարհի առաջնություն կազմակերպել աշխարհամասերի միջև, որի ժամանակ Աֆրիկան կմրցի Ասիայի, իսկ Եվրոպան՝ Ամերիկայի դեմ։

ՖԻԴԵ-ում ընդգրկված է 187 երկիր։ Ամեն տարի ավելի քան 100 հազար մրցում է անցկացվում։ Ողջ աշխարհում ավելի քան 600 մլն մարդ շախմատ խաղալ գիտի։ Իլյումժինովը ՖԻԴԵ-ի նախագահ դառնալու դեպքում պատրաստվում է այդ թիվը հասցնել 1 միլիարդի:

 

 

 

Լրահոս
0