00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երգիչ Էրիկը պատմեց Եվրատեսիլի հայկական ժյուրիի քվեարկության մասին

© SputnikПевец Эрик в гостьях у радио Sputnik Армения
Певец Эрик в гостьях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եվրատեսիլ–2016» երգի մրցույթը մեծ քննարկումների առարկա դարձավ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մրցույթի հայկական ժյուրիի քվեարկության մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց երգիչ Էրիկը

Հայ մասնակից Իվետա Մուկուչյանի ելույթը, ով LoveWave երգով զբաղեցրեց յոթերորդ տեղը, ոգեշնչել էր ոչ միայն հայ հեռուստադիտողին։ Իր հիացմունքը հայտնեց նաև ամերիկացի երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը։ Սակայն ամենաքննարկվող թեմաներից մեկն այն էր, թե ինչու հայկական ժյուրին երկու միավոր տվեց Ռուսաստանին` Հայաստանի ռազմավարական դաշնակցին։

Որոշ մարդիկ դա կապում են ղարաբաղյան հակամարտության սրման և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ։ Մյուսները պարզապես կարծում են, որ Հայաստանը վիրավորված է մեծ հարևանից։ Այդուհանդերձ, Հայաստանի բնակիչները, ի տարբերություն ժյուրիի, Ռուսաստանին տվել են 12 բալ։

© Youth TertԷրիկ
Певец Эрик  - Sputnik Արմենիա
Էրիկ

Ինչպես է քվեարկել հայկական ժյուրին

Ժյուրիի անդամներին ընտրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, և, բնականաբար, ցուցակն ուղարկվել է «Եվրատեսիլի» միջազգային կոմիտե։

«Այդ օրը ես քվեարկեցի այն երգի օգտին, որն արդիական էր, որը երկար հիշեցի։ Իմ քվեարկությունը քաղաքական չէր, ինձ հետաքրքրում էր բացառապես երգը»,- ասաց Էրիկը։

Նա նշեց, որ քվեարկությունն անաչառ էր, իսկ ժյուրիի անդամները, որոնք հսկողության տակ էին գտնվում, չէին կարող իմանալ, թե ով ինչպես է գնահատում։ Երաժշտի խոսքով` ինքը 12 միավոր տվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լորան Ամիր Խալիֆ Հեդիդեր Հադադին։

«Ես քվեարկեցի Ֆրանսիայի համար ոչ թե այն պատճառով, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիրն է։ Ֆրանսիացին մի կոմպոզիցիա էր ներկայացրել, որը հետաքրքիր էր ու վառ, թեև նրա շոուն մի քիչ զիջում էր մյուսներին։ Բայց մենք ոչ թե շոուն ենք գնահատում, այլ երգը»,- նշեց Էրիկը։

Երգիչն ասաց, որ Վրաստանին 10 միավոր տվեց ոչ թե նրա համար, որ ծնունդով այդ երկրից է ու Վրաստանի մասնակիցներից երկուսը հայեր էին, այլ նրանց երգը հետաքրքիր էր ու տարբերվում էր մյուսներից։

«Մենք գնահատում ենք լավ երաժշտությունը, այլ ոչ թե հարևաններին»,- ընդգծեց Էրիկը և ավելացրեց, որ ինքն անձամբ ծանոթ է Սերգեյ Լազարևի հետ և ռուս մասնակցի դեպքում գնահատել է երգը, այլ ոչ թե երգչին։

«Եթե մենք Ռուսաստանի դեմ որևէ բան ունենայինք, ապա կքվեարկեինք Ջամալայի` Ուկրաինայի օգտին»,- ասաց Էրիկը։

Նա նշեց, որ եթե լիներ շոուի մրցույթ, ապա Լազարևին կարելի էր առաջին տեղը տալ, բայց քանի որ դա երգի մրցույթ է, իսկ նրա ելույթը հիշեցրեց 70-ականները, ապա ինքն էլ նախապատվությունը տվեց նոր մոտեցումներին։

Ինչ է անհրաժեշտ հաղթանակի համար

Էրիկի խոսքով` մի քանի եվրոպական երկրներ կան, որոնք մեծ ազդեցություն ունեն միջազգային երաժշտական շուկայի վրա` Շվեդիան, Նորվեգիան և մի քանի այլ երկրներ։ Նրանք էլ հենց թելադրում են նորաձևությունը և լսարանի ճաշակը։

Ивета Мукучян - Sputnik Արմենիա
Ընկերոջ խոստովանությունը. The Beautified Project խմբի ղեկավարն Իվետա Մուկուչյանի մասին

«Մենք չպետք է շփոթենք մեր շուկան միջազգայինի հետ, քանի որ մեր լսարանը յուրահատուկ է։ Մենք այստեղ մի բան ենք անում, որպեսզի ապրենք և գումար վաստակենք, սակայն երբ խոսքը վերաբերում է միջազգային ասպարեզին և միջազգային չափանիշներին, անհրաժեշտ է այլ մոտեցում ցուցաբերել», — ասաց երգիչը։

Նա նաև նշեց, որ անկախ եվրոպական չափանիշներից` ամենամեծ ազդեցությունը երաժշտական ոլորտում ԱՄՆ-ն ունի։

Այնուամենայնիվ երգիչը գնահատում է Իվետա Մուկուչյանի ներդրումը` նշելով, որ նա ըստ արժանվույն ներկայացրեց Հայաստանը Եվրոպայի գլխավոր բեմում։

«Բավական բարդ է անել այն, ինչ համարձակվեց անել Իվետան` բարձրացնել Լեռնային Ղարաբաղի դրոշը», — խոստովանեց Էրիկն ու ավելացրեց, որ հիացած է նրա խիզախությամբ։

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցում է 2006 թվականից, և այս տարի 10-րդ հոբելյանական տարին էր։

© Sputnik / Asatur YesayantsԻվետա Մուկուչյան
Ивета Мукучян прибыла в Армению - Sputnik Արմենիա
Իվետա Մուկուչյան

Այս տարի «Եվրատեսիլ-2016» մրցույթն անցկացվեց «Միավորվենք» (Come together) կարգախոսով։ Այս տարի մրցույթին մասնակցեց 42 երկիր, ինչը ռեկորդային թիվ է։

 

 

Լրահոս
0