00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դանիել Դեքեր. «Ես ինձ հայ եմ համարում»

Композиторы Ара Геворкян и Даниель Декер (слева направо)
Композиторы Ара Геворкян и Даниель Декер (слева направо) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը որոշեց լինել հայ ժողովրդի կողքին և 15-րդ անգամ այցելեց Հայաստան

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Երգիչը ստեղծագործական ուղին սկսել է փոքր տարիքից ու այսօր իր կյանքն առանց երաժշտության, ինչպես նաև առանց Հայաստանի այլևս չի պատկերացնում։ Նրա խնդրանքից հետո անցած տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երգչին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել։

«Արաքսը» երգելու գաղափարը Դանիելի մոտ հղացել է Հայաստանում շրջագայելու ժամանակ։ Երաժշտությունը լսել է Արա Գևորգյանի ավտոմեքենայում, որոշել է անգլերեն տեքստ գրել ու երգը ներկայացնել Հայաստանում նախատեսվող առաջիկա համերգի ժամանակ։

«Ես ինձ հայ եմ համարում և հպարտանում եմ դրանով։ Ամերիկայում ապրող ծնողներս ու ընկերներս սատարում են ինձ։ Գիտե՞ք` ազգային պատկանելությունը փիլիսոփայական հարց է։ Այն արտացոլում է հոգեվիճակդ», — լրագրողների հետ զրույցում ասաց Դանիելը։

Դանիելը սիրահարվել է Հայաստանին, երբ ծանոթացել է երկրի պատմությանը, մշակույթին, շփվել է մարդկանց հետ։ Առաջին անգամ Հայաստանում է եղել տասնհինգ տարի առաջ և, ինչպես խոստովանում է, «դեռ այն ժամանակ է մեծ հետաքրքրություն առաջացել երկրի նկատմամբ»։ Հաջորդ այցի ժամանակ հարգանքով է լցվել հայ ժողովրդի նկատմամբ, հետո արդեն անվերադարձ սիրել է։

Ամերիկացի երգիչ ու կոմպոզիտոր Դանիել Դեքերը երգում է Մարտիկի երգը - Sputnik Արմենիա
Ամերիկացի կոմպոզիտորը երգեց հայերեն

Դանիելը բազմաթիվ անգամ է վերհանել Հայոց ցեղասպանության հարցը, ինչի համար էլ բազմաթիվ վիրավորանքներ է ստացել թուրքերից։

«Ես գերադասում եմ երգել Ցեղասպանության մասին, քանի որ երգն ավելի լավ է հիշվում, քան սովորական դասախոսությունը», — ասաց երգիչը։

Մի անգամ, երբ Դանիելը «Ադանան» է երգել, նրան մի թուրք է գրել։ Դանիելը որոշել է փաստերի լեզվով պատասխանել ու յուրաքանչյուր ագրեսիվ նամակին պատմությունից վերցրած մի փաստ է ուղարկել։

«Շուտով թուրքը սկսեց ավելի բարյացակամ խոսել, և ես հասկացա, թե ինչ փակ ու քարոզչական միջավայրում է նա մեծացել։ Մեղավոր չէր, որ չգիտեր այդ մանրամասները», — ասաց Դանիելը։

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցը վաղուց լուծված է, քանի որ «մենք` հայերս, գիտենք ճշմարտությունն ու գիտենք, որ Ցեղասպանություն եղել է»։ Դանիելը կարծում է, որ շուտով պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի։

Դանիելն արդեն եղել է Ղարաբաղում և երազում է համերգ տալ նաև այնտեղ։ Չի բացառվում, որ մոտ ապագայում նա ընդհանրապես այլևս չհեռանա Հայաստանից։ Նա յուրօրինակ հուզմունքով է կատարում «Դլե Յամանը», «Կիլիկիան», «Մուշը» և հայկական մի շարք այլ երգեր։

 

Լրահոս
0