00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլեկտրաէներգիայի սակագինը` խոչընդոտ մրցունակ արտադրանքի համար

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցЛинии электропередачи (ЛЭП) Саяно-Шушенской ГЭС
Линии электропередачи (ЛЭП) Саяно-Шушенской ГЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգոստոսի 1–ից էլեկտրաէներգիայի նոր սակագինն ուժի մեջ կմտնի և կգործի մեկ տարի։ Ինչ ազդեցություն կունենա սակագնի 2.58 դրամով իջեցումը, քննարկել են տնտեսագետները

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի-Sputnik. Գազի սակագնի իջեցման որոշումից 2 շաբաթ անց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսեց քննարկել էլեկտրաէներգիայի սակագինը 2.58 դրամով իջեցնելու հարցը։ Հիմնական հիմնավորումն այն է, որ գազի սակագինն իջել է, իսկ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը` բարելավվել։ Հայ տնտեսագետները քննարկում են ՀԾԿՀ-ի առաջարկը։

«Ձեզ հիշեցնեմ, որ նախորդ տարի 15 տոկոսով սակագինը բարձրացվեց։ Բուռն քննարկումների ժամանակ ասացին, որ ՀԷՑ-ում լուրջ ֆինանսական խնդիրներ կան, ֆինանսական ճեղքվածքը պետք է փակել սակագնի բարձրացմամբ։ Այնինչ ՀԷՑ-ի կուտակած պարտքի պատճառը մենք` սպառողներս չէինք։ Հիմա մեզ փորձում են վերադարձնել հին դիրքեր, բայց ընդամենը 5 տոկոսով։ Երբ նայում ենք սակագնի ձևավորման մեթոդիկան, այն որևէ կապ չունի շուկայական տնտեսության պայմանների հետ»,-ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն էլ կարծում է, որ նման չափով էլեկտրաէնեգրիայի սակագնի իջեցումը էական ազդեցություն չի թողնի սպառողի ու տնտեսվարողների վրա։ Նրա խոսքով` հնարավոր է մի փոքր ավելի իջեցնել։ 

«Այսպիսի սակագներով տնտեսվարելով` մեր արտադրողները, հատկապես հենքային, արդյունաբերական մրցունակ պրոդուկտներ արտադրողները մրցունակ չեն լինի»,-ասաց տնտեսագետը։

© Sputnik / Gohar Sargsyan Վիլեն Խաչատրյան, Վահագն Խաչատրյան և Ատոմ Մարգարյան
Ваагн Хачатрян, Жилен Хачатрян и Атом Маркарян  - Sputnik Արմենիա
Վիլեն Խաչատրյան, Վահագն Խաչատրյան և Ատոմ Մարգարյան

Մարգարյանի համոզմամբ` նկատի ունենալով առաջիկա քաղաքական զարգացումները` սուբսիդավորման ծավալների տարրերը կպահպանվեն։ Նա հավանական է համարում մի պատճառ, որն ընկած է սակագնի ոչ էական նվազեցման հիմքում։

«Հայաստանը ռեսուրս չունի ատոմակայանին երկրորդ շնչառություն տալու համար, դա միայն վարկային ռեսուրսներ ձեռք բերելու ճանապարհով կարող է լինել։ Ինձ որքան հայտնի է, արևմտյան կառույցներն այնքան էլ պատրասակամ չեն այս հարցում, մեզ մնում է ստրատեգիական գործընկերոջ` Ռուսաստանի աջակցությունը։ Հավանաբար այս գործոնը դեր է խաղացել, որ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը լինի փոքր չափով»,-ասաց Ատոմ Մարգարյանը։

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը կգործի օգոստոսից, նոր սակագները կյանք կստանան շուրջ մեկ տարով։ Մինչ այդ բնակիչ-բաժանորդները կօգտվեն նախորդ տարի սահմանված սուբսիդավորման կարգից։ Ըստ այդմ` սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-ներին` 250 կՎտ-ի դիմաց։

Այս պահին տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի սակագինը 1 կՎտժ-ի համար կկազմում է 48.78 դրամ, գիշերային սակագինը` 38.78 դրամ

Նշենք, որ մինչև ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի գինն իջեցնելու մասին որոշման ընդունումը հարցը կքննարկվի հասարակական կազմակերպությունների հետ։

Լրահոս
0