00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի պապը շնորհակալություն է հայտնում սրտագին ու ցնծալի ընդունելության համար

© Sputnik / Asatur YesayantsПапа Римский Франциск I прибыл в Армению
Папа Римский Франциск I прибыл в Армению - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսել է իր XIV արտասահմանյան առաքելական այցելությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բարիգալստյան Հրաշափառի արարողության ժամանակ նա դիմել է հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բարիգալստյան Հրաշափառի արարողության ժամանակ դիմել է հայ ժողովրդին, Հայ առաքելական եկեղեցուն և հավաքված հավատացյալներին: Սրբազան քահանայապետն ընդգծել է, որ հուզմունքով ոտք է դրել հայ ժողովրդի պատմության վկայի, նրա հոգեկանության լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին:

«Աստծո թանկագին պարգևն եմ համարում, որ կարողացա մոտենալ սուրբ սեղանին, որից Քրիստոսի լույսը սփռվեց Հայաստանում: Ողջունում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին՝ շնորհակալություն հայտնելով Սուրբ Էջմիածին այցելելու հաճելի հրավերի համար, Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսներին և Եպիսկոպոսներին, և շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ սրտագին և ցնծալի ընդունելության համար, որ ինձ պարգևեցիք: Շնորհակալություն, Ձերդ Սրբություն, ինձ՝ ձեր տանը հյուրընկալելու համար. սիրո այս նշանը բառերից շատ ավելի պերճախոս կերպով արտահայտում է, թե ինչ է նշանակում ընկերությունն ու եղբայրական սերը: Այս հանդիսավոր առիթով Տիրոջ գոհությունն եմ մատուցում ձեր երկրում վարած հավատի լույսի համար: Հավատ, որ Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը և նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց ազգերի մոտ: Քրիստոս է ձեր փառքը, ձեր լույսը, արեգակը, որ ձեզ լուսավորեց և նոր կյանք պարգևեց, որ ձեզ ուղեկցեց և սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահերին»,- նշել է Հռոմի պապը:

Նա հավելել է, որ խոնարհվում է Տիրոջ ողորմության առաջ, որ կամեցավ Հայաստանը լիներ առաջին Ազգը, որ 301 թվականից ընդունել է քրիստոնեությունը որպես իր կրոն, այնպիսի ժամանակաշրջանում, երբ հռոմեական կայսրության մեջ դեռ բորբոքվում էին հալածանքները:

Հռոմի պապը ժամանեց Հայաստան - Sputnik Արմենիա
Հռոմի պապը Հայաստանում է

«Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ, որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգև՝ ուրախությամբ ընդունելի և ժրաջանությամբ և ուժով պահպանելի: Ինչպես գրեց սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդը, «հայ հասարակության մկրտությամբ ծնունդ է առնում ժողովրդի նոր ինքնություն, որ հայ լինելու անբաժանելի և բաղկացուցիչ մաս է դառնալու: Այդ պահից այլևս անհնար է մտածել, որ տվյալ ինքնության բաղադրիչների շարքին տեղ չգտնի Քրիստոսի հավատը, որպես էական բաղկացուցիչ»: Տերը թող օրհնի ձեզ՝ հավատի այս լուսավոր վկայության համար, որ օրինակելի կերպով ապացուցում է առավել քան հազար 7 հարյուր տարի առաջ ընդունած մկրտության հզոր արդյունավետությունն ու բեղունությունը, մարտիրոսության պերճախոս և սուրբ նշանով, որ ձեր ժողովրդի պատմության կայուն մասնիկն է դարձել»,- եզրափակել է Սրբազան քահանայապետը:

Լրահոս
0