00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասնա ծռերն» ազատ են արձակել երկու ոստիկանի

© Sputnik / Асатур ЕсаянцБронетехника на улицах Еревана
Бронетехника на улицах Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սասնա ծռերի» անդամները որոշել են ազատ արձակել ոստիկաներին, փոխարենը բացել մամուլի կետ

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Երևանի Ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ պահված չորս ոստիկաններից երկուսն ազատ են արձակվել, այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոնի» եթերում ասաց Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ նախորդ օրը տեղի է ունեցել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի և անդամ Վարուժան Ավետիսյանի հանդիպումը։

«Այն տղաները, որ գտնվում են զորամասում, մեր մարտական ընկերների և երիտասարդ տղաների հետ համատեղ, որոշել ենք քայլ անել: Մենք շարքային երկու ոստիկաններին առանց որևէ պայմանավորվածության ազատ ենք արձակել: Հիմա գործընթաց է գնում, պայմանավորվածություն ունենք, որ մի քանի ժամից հետո այդ հարցերը կունենան պատախան, որպեսզի լրատվամիջոցների համար ապահովենք չեզոք գոտում, որը վերահսկվում է ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից, շուրջօրյա մամուլի ծառայություն:

Միաժամանակ այդ պահին ազատ կարձակեն մնացած 2 պատանդներին՝ Օսիպյանին և Եղիազարյանին: Սա փոխանակում չէ, դա քայլ է, որ կատարվել է մեր բոլորի կողմից՝ իմ միջնորդությամբ»,-ասաց Բալասանյանը:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները հանդիպել են ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ, և որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ, հայտնել է խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը, տեղեկացնում է ԳԱԼԱ-ն։

«Երեկոյան լրացուցիչ քննարկելով` որոշեցինք որպես բարի կամքի լրացուցիչ դրսևորում առաջ քայլ կատարել և նախապես, մինչ մամուլի կետի ստեղծումը, ազատ արձակել երկու երիտասարդ ոստիկաններին: Հիմա այդ արարողությունը կատարվում է պարոն Բալասանյանի ներկայությամբ: Որոշվել է, որ կետի տեղակայման հարցը թողնում ենք պարոն Բալասանյանի իրավասությանը: Մամուլին կանչում ենք հետևյալ սկզբունքով. մենք պայմանավորվում ենք մամուլի միջոցների հետ, իրենք գալիս են, վարչախմբի կողմը ապահովում է նրանց ազատ ելումուտը»,- ասել է «Սասնա ծռերի» մամուլի խոսնակը:

Митинг оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване. Жирайр Сефилян - Sputnik Արմենիա
Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է բանակցել

Նա նշել է, որ երկու ոստիկաններին հիմա են ազատ արձակում, «մյուս երկուսին՝ գեներալին և գնդապետին, մամուլի կետը բացելու պահին»։

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները բանակցում են զինված խնբի անդամների հետ, արդյունքում պատանդները բաց են թողնվել, նրանց մոտ այս պահին չորս ոստիկան կա։

Լրահոս
0