00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արմենիան» բացում է թևերը

© GooddaysСтарый терминала международного аэропорта Звартноц
Старый терминала международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արմենիա» հայկական կոմերցիոն ավիաընկերությունն օգոստոսի 1-ից կգործարկի Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր, ամենօրյա չվերթը: Սակայն սա ավիաընկերության առաջին չվերթը չէ. Ընկերությունն արդեն կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի Մինվոդի:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Արմենիա» ավիապարկի առաջին ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից «Վնուկովո» կթռչի օգոստոսի 1-ին տեղի ժամանակով 10:15-ին:

Вид из самолета - Sputnik Արմենիա
Երկու «Արմենիա» մեկ երկնքում

«Չվերթերը կիրականացվեն կանոնավոր կերպով, նույն ժամին: Ամեն օր ժամը 10:15-ին «Զվարթնոց» օդանավակայանից «Վնուկովո» կթռչի մեր ընկերության ինքնաթիռը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» ավիաընկերության հասարակության հետ կապերի տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը:

Նա նշեց, որ ընկերությունը չի հրաժարվել նախկին սակագնային քաղաքականությունից և Մոսկվա մեկնելուց երկու ամիս առաջ կարելի է ավիատոմսը ձեռք բերել 49 եվրոյով: Սակայն այդ գումարին ավելանում են 40 եվրո արժողությամբ հարկերը: Այսպիսով, Երևան-Մոսկվա տոմսի արժեքը կազմում է 89 եվրո: Միաժամանակ հետադարձ տոմսը կարժենա 49 եվրո՝ առանց հարկերի:

«Եթե տոմսը ձեռք բերեն թռիչքից 20 օր առաջ, ապա այն կարժենա 69 եվրո, այդ գումարին ավելանում են 40 եվրո հարկերը: Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթի՝ թռիչքից երկու ամիս առաջ ձեռք բերած տոմսի արժեքը կկազմի 138 եվրո, ներառյալ՝ հարկերը», — ասաց Խաչատրյանը:

Տոմսը ներառում է մինչև 25 կգ ուղեբեռի, ինչպես նաև ձեռքի 7 կգ ուղեբեռի անվճար տեղափոխում: Փոխտնօրենը հաղորդեց, որ հուլիսի 18-ից ավիաընկերությունը երկուշաբթի և հինգշաբթի օրերին իրականացնում է կանոնավոր չվերթեր դեպի Մինվոդի, ինչպես նաև չարտերային չվերթեր այլ ուղղություններով:

Ընկերությունն առայժմ պաշտոնական կայք չունի, ուստի տոմսերը կարելի է ձեռք բերել միայն տոմսարկղերում, զբոսաշրջային գործակալություններում և Gabriel տոմսեր պատվիրելու ավտոմատացված համակարգի օգնությամբ:

«Կայքը գտնվում է մշակման փուլում և պատրաստ կլինի երեք շաբաթվա ընթացքում: Ավիաընկերությունը թռիչքներ իրականացնելու հարցում է ուղարկել տարբեր օդանավակայաններ: Շուտով նախատեսում ենք չվերթեր կատարել դեպի Թել Ավիվ, Մինսկ, Լոնդոն», — ասաց Խաչատրյանը:

«Արմենիա» ավիապարկն ունի երեք ինքնաթիռ՝ Boeing 737-500, Boeing 737-700 և Bombardier CRJ200, ավելի քան 60 աշխատակից՝ 16 ուղեկցորդ, հինգ օդաչու, գրասենյակային անձնակազմի 15 ներկայացուցիչ և այլն:
Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմսեր), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (25 տոկոս):

Հայաստանն առանց ազգային ավիափոխադրող է մնացել 2013թ-ին «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Դրանից հետո տեղի ավիաշուկայում հայտնվել է AirArmenia ընկերությունը, 2014թ-ի հոկտեմբերին այն ևս սնանկացել է և դադարեցրել ավիաչվերթերը:

Լրահոս
0