00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոսկրածուծի հայ դոնորը կյանք փրկելով է երիտասարդացել

© Sputnik / Gohar SargsyanМероприятие в преддверии Международного дня костного мозга
Мероприятие в преддверии Международного дня костного мозга - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոսկրածուծի դոնորի միջազգային օրվան ընդառաջ Երևանում կազմակերպվել է միջոցառում, որն ուշադրություն է հրավիրում արյան քաղցկեղի վրա ու մարդկանց կոչ անում դառնալ դոնորներ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Վարդուհի Շահինյանի համար կյանքի 58-րդ տարին ճակատագրական դարձավ։ Մասնագիտությամբ բժիշկ տիկին Վարդուհին Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնաց ու կյանք փրկեց, բայց ոչ թե իր փորձով ու հմտությամբ, այլ` բարի կամքով։ Մի օր գնաց Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստր ու արյուն հանձնեց։ Անցան տարիներ, նրան զանգահարեցին ու հայտնեցին, որ մի հույն կին նրա օգնության կարիքն ունի։ Առանց հապաղելու, հավաքեց իրերն ու մեկնեց Հունաստան։

«Ասեցին, որ իմ ոսկրածուծի ցողունային բջիջները համապատասխանել են 30 տարեկան մի հույն աղջկա։ Տեղեկություն ստացա, որ նա առողջացել է ու իրեն շատ լավ է զգում, առավել ևս ես եմ ինձ լավ զգում։ Իսկ պրոցեսն էսպիսին էր. մի ձեռքի երակից արյունը գնում է սարքավորման մեջ, այտեղ զտվում է ցողունային բջիջը ու արյունը հետ գալիս մյուս ձեռքի երակի մեջ։ Տարիքս չի ներում, թե չէ պետք լիներ, էլի կգնայի։ Դոնոր դառնալուց հետո ինձ ավելի երիտասարդ եմ զգում»,-ասաց դոնորը։

© Sputnik / Gohar SargsyanՏիկին Վարդուհին
Вардуи Шагинян - Sputnik Արմենիա
Տիկին Վարդուհին

Հայաստանում Ոսկրածուծի դոնորի միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպիչը Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստրն է։ Տնօրեն Միհրան Նազարեթյանը որոշել է միանգամից վերջ դնել թյուրիմացությունների հասնող խոսակցություններին և հայտարարել, որ դոնոր լինելը միանգամայն անվտանգ է։ Ընդ որում, արյուն կարող են հանձնել 18-50 տարեկան այն մարդիկ, որոնք իրենց առողջ են զգում։ Դոնորի քաշը նշանակություն չունի։ Ապացուցված է, որ որքան արյունն ավելի երիտասարդ է, այնքան մեծ է ցողունային բջիջների վերարտադրվելու ուժը։

«Այսօրվա տվյալով` աշխարհում 28 միլիոն մարդ արյուն է հանձնել և դոնոր դարձել։ Արյուն հանձնելը դոնորի համար 100 տոկոսով անվտանգ է, իսկ հիվանդի համար` խիստ անհրաժեշտ։ Ցավում եմ, որ այսօր այստեղ հավաքվածների թիվը սպասվածից քիչ է։ Հայաստանում դեռ չի ձևավորվել արյուն հանձնելու մշակույթը»,-ասաց Նազարեթյանը։

Միջոցառման ընթացքում մի անկյունում բժիշկները հերթագրում էին ցանկացողներին ու արյուն վերցնում։ 2 մլ արյուն վերցնելուց հետո բժիշկները տիպավորում էին այն։ Ավելի ուշ, երբ կգտնվի այն հիվանդը, որի արյունը կհամընկնի վերցվածի հետ, կհրավիրեն ոսկրածուծի դոնոր դառնալու։ Ի դեպ, մեծ քանակությամբ ցողունային բջիջներ է պարունակում նաև նորածնի պորտալարը։ Ծնողների համաձայնության դեպքում այն պահվում է, և եթե տարիներ անց երեխային այն պետք է լինում, դառնում է առաջնահերթ փրկություն։

«Հայաստանում պորտալարի ցողունային բջիջները պահվում են ավելի մատչելի գներով, քան Արևմուտքում։ Տարեկան անհրաժեշտ է վճարել 2 հազար դոլար։ Դա թանկ հաճույք է, բայց գինը կախված է օգտագործվող հեղուկ ազոտից, որի մեջ պահվում է»,-ասաց բժիշկը։

Տեղեկացնենք, որ արյան քաղցկեղով հիվանդ մարդուն նախ նշանակում են դեղորայքային բուժում։ Երբ այն անարդյունավետ է դառնում, անցնում են ոսկրածուծի փոխպատվաստմանը։

Ոսկրածուծի դոնորների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2015 թվականի սեպտեմբերի 19-ին։ Աշխարհում գրանցված է ոսկրածուծի 28 միլիոն դոնոր, որից շուրջ 28,000-ը՝ Հայաստանում։

© Sputnik / Gohar SargsyanՈսկրածուծի դոնորի միջազգային օրվան նվիրված միջոցառում
Мероприятие в преддверии Международного дня костного мозга - Sputnik Արմենիա
Ոսկրածուծի դոնորի միջազգային օրվան նվիրված միջոցառում
Լրահոս
0