00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցի գեղեցկուհու հաղթարշավը. Miss Intercontinental–2016

© FB profileЛилит Мартиросян
Лилит Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայուհի Լիլիթ Մարտիրոսյանը Շրի Լանկայում անցկացվող Miss Intercontinental–2016 գեղեցկության մրցույթից վերադարձել է բազմաթիվ մրցանակներով ու առաջարկներով: Գեղեցկուհին մրցույթի և իր մասնակցության մասին պատմել է Sputnik Արմենիային։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Miss Intercontinental մրցույթի կազմակերպիչ Դետլիֆ Թուրսիսը հայ գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանի հետ հայկական եռագույնն է ծածանել Շրի Լանկայում, աշխարհի հրաշալիքներից մեկը համարվող Սիգիրիա բերդի վրա:

Анна Демирханян представила Кавказ на конкурсе Миссис Европа-2016 - Sputnik Արմենիա
Փոխմիսիս Եվրոպա հայ մոդելը պատմում է մրցույթի և իր զգացմունքների մասին

Հոկտեմբերի 3-18-ն անցկացված Miss Intercontinental 2016-ի շրջանակում տարբեր մրցույթներ են կազմակերպվել, որոնցից ամենակարևորը մրցույթի գլխավոր հովանավոր՝ խնամքի պարագաներ արտադրող ընկերության անցկացրած մրցույթն էր. աշխարհի 63 երկրի ներկայացուցիչների շարքում Հայաստանը ներկայացնող մասնակիցն առանձնացել է իր գեղեցիկ, առողջ ու խնամված մաշկով, և մրցույթի պաշտոնական հովանավորն ընտրել է ամենալավ մաշկ ունեցող մասնակցին՝ Լիլիթ Մարտիրոսյանին։

«Միայն բնությունն ու գենետիկան չէ, որի շնորհիվ մաշկս լավագույն գնահատականի արժանացավ, այլ` ճիշտ խնամքի»,- ասաց Լիլիթը:

1988 թվականի երկրաշարժի փլատակներից հրաշքով փրկված գյումրեցի գեղեցկուհին Miss Intercontinental մրցույթի ժամանակ գեղեցկության մրցույթների վերլուծությամբ զբաղվող Missosology ընկերության ֆավորիտներից էր և պարբերաբար հայտնվում էր ընկերության լուսանկարներում, իսկ արդյունքում առաջարկներ ստացավ Վիեննայի, Նյու Յորքի և Շրի Լանկայի տարբեր մոդելային գործակալություններից:

«Բավական բարդ էր՝ 12 ժամ բարձրակրունկներով ու միշտ կատարյալ վիճակում, բայց արդյունքում` անսպասելի առաջարկներ, որոնք անչափ կարևոր են ոչ միայն անձամբ իմ համար, այլ ընդհանրապես աշխարհում հայկական գեղեցկության գնահատման չափանիշների բարձրացման տեսանկյունից: Մրցույթի մասնակցության հայտ էր ներկայացրել 65 երկիր, սակայն մրցույթի խիստ պահանջների պատճառով մասնակիցներից 2-ը որակազրկվել էին»,- խոսելով մրցույթի դժվարությունների մասին` նշեց Լիլիթը:

Ի դեպ, այս մրցույթին Հայաստանի ներկայացուցիչը ոչ միայն աչքի է ընկել իր կատարյալ մաշկով ու մազերով, այլ նաև` իր հասակով. նա 63 մասնակցից ամենաբարձրահասակն է եղել`1 մետր 81 սմ:

Հայ գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանը մեծ ցանկություն է ունեցել Miss Intercontinental-2016 գեղեցկության մրցույթի շրջանակում անցկացվող խոհարարական մրցույթի ժամանակ բոլորին զարմացնել հայկական ավանդական ուտեստով` խաղողի տոլմայով, սակայն համապատասխան բաղադրիչներ չգտնելու պատճառով՝ հիացրել է սնկով պատրաստած ճաշատեսակով: «Խոհանոցային մարտահրավեր» մրցույթի ակտիվ մասնակցության և ստեղծագործ մտահաղացման համար նա արժանացել է շնորհակալագրի:

«Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Լիլիթ Մարտիրոսյանը՝ Գյումրիից - Sputnik Արմենիա
Կյանքի պայքար՝ փլատակների տակ, գեղեցկության պայքար՝ մեծ բեմերում

Ըստ ժյուրիի որոշման՝ տարվա «Miss Intercontinental 2016»-ի հաղթող է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը՝ 19-ամյա Հեյլիմար Ռոսարիոն:

Լիլիթ Մարտիրոսյանը ինչպես նախորդ՝ «Միսս երկրագունդ 2015»-ին, այսպես էլ այս անգամ, մրցույթին ներկայացել է «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգան» նախագահ Աշոտ Խաչատրյանի նախաձեռնությամբ: Լիլիթը Miss Intercontinental —2016-ին հանդես էր եկել Ջուլի Խանջյանի և Գայանե Մարտիրոսյանի դիզայներական զգեստներով և գյումրեցի դիզայներ Անուշիկ Սարոյանի լողազգեստներով, իսկ տարազը տրամադրել էր «Տերյան» մշակույթի կենտրոնը (Լիլիթ Մելիքյան): Մրցույթի ժամանակ Լիլիթը կրել է դիզայներ Գայանե Մարտիրոսյանի զարդերը:

Լրահոս
0