00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:32
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:57
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասնա ծռերի» Հովհաննեսի ոտքը չի ամպուտացվի. կոնսիլիումը կայացավ

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժվող Հովհաննես Հարությունյանին չեն վիրահատի։ Այդ մասին Sputnik Արմենիային տեղեկացրեցին առողջապահության նախարարությունից։ Տեղի է ունեցել կոնսիլիում նրա առողջական վիճակի վերաբերյալ, որոշել են, որ Հարությունյանն ինտենսիվ բուժման կենթարկվի։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ավելի վաղ «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի քաղաքացիական նախաձեռնություն-պահանջ» կազմակերպության անդամներն ահազանգել էին, որ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է, նրան սպառնում է ոտքի ամպուտացիա։

Հարությունյանը ոտքից հրազենային վիրավորում էր ստացել ՊՊԾ գնդի տարածքում, այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։

Նրան աջակցող կազմակերպության ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը և Թամարա Հարությունյանը Հարությունյանի առողջական վիճակի մասին իրենց մտահոգությունները հայտնել էին առողջապահության նախարարության աշխատակիցներին։

Դրանից հետո Հովհաննես Հարությունյանին այցելել էր Հայաստանի գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը, հետազոտել նրան և հայտարարել, որ կկայանա կոնսիլիում` ՀՀ առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» գործով երկու մեղադրյալի կալանքը վերացվել է

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում բուժվող Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ կոնսիլիումն արդեն տեղի է ունեցել։

Կոնսիլիումին մասնակցել են համապատասխան մասնագետներ, այդ թվում՝ ԱՆ գլխավոր վնասվածքաբան, պրոֆեսոր Վաչագան Այվազյանը, «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վնասվածքաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, «Էրեբունի» բուժկենտրոնի վնասվածքաբանության ծառայության ղեկավար Վիգեն Մարգարյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի զուգակցվող վնասվածքների և օրթոպեդիայի բաժնի վարիչ Կարեն Մանուկյանը և այլ բժիշկներ:

Կոնսիլիումի արդյունքում բժիշկ-մասնագետները հանգել են եզրակացության, որ վիրահատական միջամտության անհրաժեշտություն այս պահին չկա, Հովհաննես Հարությունյանին նշանակվել է ինտենսիվ վերականգնողական բուժում:

Լրահոս
0