00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման քաղաքական ու ֆինանսական հետևանքները

© ОБСЕ Флаги ОБСЕ
Флаги ОБСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքվի ցանկությամբ երևանյան գրասենյակը փակելով՝ ԵԱՀԿ-ն խիստ բացասական նախադեպ կձևավորի: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է վերլուծաբան Աննա Կարապետյանը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. ԵԱՀԿ անդամ պետությունները դեռ չեն որոշել՝ կշարունակի՞ գործել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, թե՞ կփակվի: Sputnik Արմենիային ԵԱՀԿ երևանյան գրասնյակից հայտնեցին, որ կառույցում շարունակվում են այս հարցի շուրջ քննարկումները, և ցանկացած պահի կարող է որոշում կայացվել:

Артак Закарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՄԽ համանախագահներն անհասցե հայտարարություններով թուլացնում են իրենց միջնորդական ջանքերը

ՀՀ ԱԳՆ-ն դեռևս ձեռնպահ է մնում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություններից ու կենտրոնական գրասենյակում ընթացող քննարկումների մասին մանրամասներ հրապարակելուց: Չնայած դրան, որոշ վերլուծությունների համաձայն, ստեղծված իրավիճակում դերակատարություն ունի Ադրբեջանը: Բանն այն է, որ Հայաստանն այսօր Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ ԵԱՀԿ գրասենյակ կա: Կառույցի՝ Բաքվում գտնվող գրասենյակն իր գործունեությունը դադարեցրել է 2014-ին, Թբիլիսիինը՝ 2009 թվականի հունվարի 1-ից:

«Հայացք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Աննա Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը, որպես ԵԱՀԿ անդամ պետություն, ունի ձայնի իրավունք և կարող է իր մեկ ձայնով որոշիչ լինել: Հարցին, թե ինչ կլինի, եթե գրասենյակն, այնուամենայնիվ, որոշվի փակել:

«Ըստ էության, սարսափելի ոչինչ չի լինի, քանի որ ՀՀ-ն ԵԱՀԿ անդամ է, ԵԱՀԿ-ն Հայաստանի համար գործընկեր կառույց է, որի հետ հարաբերությունները մշտապես եղել ն բարձր մակարդակի վրա: Եվ եթե անգամ գրասենյակը փակվի, դա ընդհանուր առմամբ ԵԱՀԿ-ՀՀ հարաբերույունների վրա բացասական ազդեցություն չի ունենա, քանի որ նախաձեռնությունն ի տարբերություն նույն Ադրբեջանի, Հայաստանինը չէ»,- ասաց Աննա Կարապետյանը:

Բայց ԵԱՀԿ գրասենյակի փակումը քաղաքական ենթատեքստով, ըստ վերլուծաբանի, կարող է բացասական նախադեպ ձևավորել, երբ մի երկրի միանձնյա որոշմամբ եվրոպական կառույցը կարող է իր գրասենյակը հանել մեկ այլ երկրի տարածքից:

«Սա, ըստ էության, բացասական կլինի ամբողջ կառույցի համար և ցույց կտա, որ նման նախադեպերի անհրաժեշտ կանխարգելման բացակայության պարագայում նման նախադեպերը հետագայում տարածվում են և կարող են ամբողջ կառույցի հետագա գործունեության համար խոչընդոտներ առաջացնել: Եվ դա այն դեպքում, երբ շատ կարևոր է թե՛ ամբողջ տարածաշրջանի, թե՛ մասնավորապես ԼՂ-ի համար, որ ԵԱՀԿ-ն իր գործունեություն ծավալի ոչ միայն Ադրբեջանում և Հայաստանում, այլ նաև թեկուզ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներկայացուցչության տեսքով ԵԱՀԿ-ն մշտապես ներկայացված լիներ նաև Արցախում»,- ասաց Աննա Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ԵԱՀԿ-ի ծրագրային ու ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերին, մեր զրուցակցի համոզմամբ, դրանք ևս որոշ չափով վնաս կկրեն գրասենյակի փակման հետևանքով:

Այսպիսով, մեր զրուցակցի դիտարկմամբ, Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումից Հայաստան-ԵԱՀԿ քաղաքական հարաբերությունները չեն տուժի, բայց կտուժեն կառույցի հետ իրականացվող առանձին ծրագրերը: Այս դեպքում, Աննա Կարապետյանի խոսքով, ԵԱՀԿ-ի կիսատ թողած ծրագրերի ֆինանսավորումը ստիպված կլինի շարունակել ՀՀ իշխանությունը, եթե, իհարկե, դրա համար բավարար քաղաքական կամք ունենա:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը բացվել է 1999թ. հուլիսին: Յուրաքանչյուր տարի որոշում է կայացվում դրա գործունեությունը 12 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ինչն առայժմ հնարավոր չի լինում ապահովել:

Այսօր փակման հարցի առաջ են կանգնած նաև ԵԱՀԿ-ի՝ Ուզբեկստանում և Ղրղըզստանում գտնվող գրասենյակները:

Русская версия

Լրահոս
0