00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էմիրություններից Գյումրի. գործարարը վստահել է վարչապետին ու վերադարձել հայրենիք

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցСамолет ТУ-154
Самолет ТУ-154 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության՝ Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու ծրագրին հավատալով, գյումրեցի գործարարը որոշել է հայրենի քաղաքը զարգացնել: Գյումրու «Շիրակ» օդանավակայանում թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել 2-րդ ավիափոխադրողը՝ «Տարոն Ավիան»:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի- Sputnik, Արմենուհի Մխոյան. Ապրիլի 25-ից ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կսկսի իրականացել կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր: Ինքնաթիռն օդ կբարձրանա ապրիլի 25-ին՝ Գյումրի-Կրասնոդար-Գյումրի երթուղով: Սակայն, մինչ այդ, «Տարոն Ավիայի» առաջին օդանավը ապրիլի 10-ին վայրէջք կատարեց Գյումրու «Շիրակ» օդանավակայնում:

Գյումրեցիները քաղաքի հետ կապված ցանկացած լավ քայլ աղուհացով, դհոլ-զուռնայով ու ուրախ պարով են դիմավորում, սա էլ բացառություն չէ, չէ՞ որ ոչ միայն զբոսաշրջության զարգացմանն է նպաստում, այլ նաև աշխատատեղերի ստեղծմանը:

Вид из самолета - Sputnik Արմենիա
«Տարոն Ավիա» ավիաընկերությունը չվերթ է գործարկում դեպի Ռոստով

Ի դեպ, ընկերության ինքնաթիռը նաև Գյումրու գովազդով է զբաղվում. առաջին անգամ հայկական ավիաընկերությունների պատմության մեջ օդանավը կկրի անվանի դերասան, ճանաչված գյումրեցի Մհեր Մկրտչյանի անունը: Սա, ինչպես լրագրողներին ուրախությամբ հայտնեց ծննդով գյումրեցի, «Տարոն Ավիայի» տնօրեն Գառնիկ Պապիկյանը՝ Գյումրին գովազդելու յուրօրինակ տարբերակ է: Բացի անվանումից, ինքնաթիռի վրա մեծ տառերով գրված է «Գյումրի»:

Ընկերության սեփականատերը նաև վստահեցրեց՝ երկար տարիներ արտասահմանում` Արաբական Էմիրություններում, գործունեություն ծավալելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք՝ վստահելով ու հավատալով ՀՀ կառավարության ու, հատկապես, վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումներին:

«Ճիշտ է, իմ որոշումն էր սա, բայց վերջնական որոշումս ընդունել եմ ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո: Վստահեցի ու հավատացի: Վերջիվերջո, գյումրեցի եմ, սա էլ մեր հողն է: Ես ուզում եմ իմ գործը իմ տան մեջ, իմ հողի վրա անել»,- ասաց Գառնիկ Պապիկյանը՝ կարևորելով այն բոլոր արտոնությունները, որոնք այս պահին գործում են «Շիրակ» օդանավակայանում:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի առայժմ 3 ուղղություններով. Ռոստով, Սամարա, Կրասնոդար։ Կարճ ժամանակ անց «Տարոն Ավիայի» օդանավերով հնարավոր կլինի հասնել նաեւ Սոչի ու Մոսկվա, հետո արտերկիր, վստահեցնում է ընկերության տնօրենը:

Самолет - Sputnik Արմենիա
«Տարոն Ավիան» ընդլայնում է աշխարհագրությունը. Սամարայից Գյումրի նոր չվերթ է գործարկվում

«Տարոն Ավիայի» առաջարկված սակագները ցածր են լինելու նույն ուղղություններով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջարկվող սակագներից։ Սահմանված է հնարավոր նվազագույն շեմը. ավիատոմսերի գները կսկսվեն 10 000 դրամից: Անկախ տոմսի գնից՝ առանց հավելավճարի ուղևորները հնարավորություն կունենան ինքնաթիռի սրահում տեղափոխել մինչեւ 7 կգ ձեռքի ուղեբեռ, ինչպես նաեւ մինչեւ 25 կգ սովորական ուղեբեռ: Տոմսերի վաճառքն արդեն սկսված է: Իրականացվում է նաեւ օնլայն վաճառք:

Ավիաընկերության օդանավն արդեն բազավորվել է «Շիրակ» օդանավակայանում: Ցանկացած հարցում օդանավակայանը, ՀՀ կառավարությունը և քաղավիացիայի վարչությունն ընկերությանն աջակցել են, մնում է հուսալ, որ թռիչքները բնակիչների համար, ինչպես խոստացել են, կլինեն մատչելի, հարմար ու անվտանգ, իսկ ընկերության համար՝ շահավետ:

Լրահոս
0