00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղնախարար. «Մատների վրա կարելի է հաշվել այն արտադրողներին, որոնք կարող են բանակցել»

© Sputnik / Aram NersesyanИгнатий Аракелян
Игнатий Аракелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղնախարարը արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կողմնակից է, բայց խոստովանում է, որ ՀՀ արտադրողների ու արտահանողների զարգացման մակարդակը միշտ չէ, որ թույլ է տալիս հասնել ցանկալի արդյունքի։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Կառավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները, բայց արտահանման 90%–ը շարունակում է բաժին ընկնել Ռուսաստանին։ 

Сельскохозяйственная ярмарка - Sputnik Արմենիա
Գյուղացին չգիտի՝ ինչ արտադրի, մթերողը չգիտի՝ ինչքան վճարի

Որոշ չափով արտահանումներ են իրականացվում նաև նախկին ԽՍՀՄ երկրներից Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Բալթյան երկներ։ Այդուհանդերձ, գյուղնախարարը միայն ռուսական շուկայի վրա կենտրոնանալը սխալ է համարում և կողմնակից է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման։ 

«Իհարկե, Ռուսաստանում և ԵԱՏՄ–ում մեր արտադրանքը ճանաչում են որպես որակյալ, համեղ ապրանք։ Բայց, երբ նայում ենք այդ շուկաների ներմուծման ծավալները, պարզ է դառնում, որ հայկական արտադրանքի համար դեռ շուկա մտնելու մեծ պոտենցիալ կա»,– ասաց նախարարը` հավելելով, որ միակ խնդիրը հայ արտահանողների պրոֆեսիոնալ հատկանիշներ են։

«Մատների վրա կարելի է հաշվել այն արտադրողներին, որոնք կարող են բանակցել, իրենց մարքեթինգային կապերով, ներկայացուցչական ցանցերով կարող են սեփական արտադրանքը վաճառել։ Հիմնականում, մեկանգամյա, երկուանգամյա արտահանումներով են առաջ գնում»,– ասաց նախարարը։

Փոխարենը, Հայաստանը, Իգնատի Առաքելյանի համոզմամբ, կարող է արտադրական հարթակ դառնալ, որտեղ արտադրված ապրանքը կիրացվի ԵԱՏՄ շուկայում։ Ընդ որում, այս դեպքում խոսքը պանրի, տոմատի մածուկի արտադրության, անասնապահության մասին է։

Բայց այս ծրագրերն, ըստ նախարարի, առայժմ միայն քննարկման փուլում են։

Հայաստանում նոր զարկ է ստանում ոչխարաբուծությունը - Sputnik Արմենիա
Որքանով է ոչխարաբուծությունը եկամտաբեր Հայաստանում

«Բոլորին հետաքրքիր է Հայաստանում արտադրություն կազմակերպել այն պայմանով, որ դա հետո կարելի է արտահանել Ռուսաստան, Բելառուս կամ Ղազախստան»,– ասաց նախարարը` նշելով, որ ԵԱՏՄ երկրների շուկա արտահանելն, իհարկե, ավելի հեշտ է, բայց Հայաստանը պետք է նաև նոր շուկաներ փնտրի։

Անասնապահության ոլորտում, Իգնատի Առաքելյանի համոզմամբ, Հայաստանը արտահանման մեծ պոտենցիալ ունի դեպի արաբական երկրներ, բայց պահանջարկը մեծ է, իսկ անհրաժեշտ ծավալներ Հայաստանի անասնապահությունը չունի։

«Մենք վերջերս հանդիպումներ ենք ունեցել, և՛ Արաբական էմիրություններից, և՛ Իրանից շատ գործարարներ ցանկություն են հայտնել զարգացնել ոչխարաբուծությունը և արտահանել իրենց երկրներ»,– ասաց գյուղնախարարը։

Կառավարությունն առաջարկած ծրագրերին նախնական համաձայնություն տվել է և սպասում է որոշակի հստակեցման` ներդրումների իրականացման համար։

Իսկ օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի արտահանման ուղղություն կարող են լինել ԱՄՆ–ը և ԵՄ–ն, բայց այս շուկայում Հայաստանը դեռ ճանաչելի չէ։ Այստեղ պետք է մեծ գումարներ ծախսել նաև հայկական արտադրանքը ճանաչելի դարձնելու համար։

href="https://armeniasputnik.am/…/armenia-gyux-naxarar-video-sput…">

 

Լրահոս
0