00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ԱՄՆ–ի ու Ռուսաստանի միջև կամ Բաքվի «սպիտակ ձեռնոցը»

© AFP 2024 / VANO SHLAMOVМеждународные учения Agile Spirit-2017
Международные учения Agile Spirit-2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հնարավոր է, որ Agile Spirit-2017 միջազգային զորավարժություններին չմասնակցելու թեման նախապես քննարկվել էր Թբիլիսիի ու Վաշինգտոնի հետ։ Փորձագետները չեն բացառում, որ մերժման պատճառ կարող էր հանդիսանալ ինչպես Ռուսաստանի ու ԱՄՆ–ի առճակատումը, այնպես էլ ադրբեջանական գործոնը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Օրպոլո» զորավարժարանում Agile Spirit («Ճկուն ոգի») միջազգային զորավարժությունների պաշտոնական բացմանը հայ զինվորականների բացակայությունը, հնարավոր է, նախապես քննարկվել է Թբիլիսիի ու Վաշինգտոնի հետ, կարծում են փորձագետները։

«Այո, հայկական կողմը պաշտոնական հայտարարություն չի արել։ Սակայն Երևանը կարող էր ոչ պաշտոնապես հայտնել այդ մասին և՛ Թբիլիսիին, և՛ Վաշինգտոնին», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Այն, որ վրացական կողմը պաշտոնապես որևէ պարզաբանում չի ստացել, երեկ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վրաստանի ՊՆ հասարակայնության հետ կապերի և ռազմավարական հաղորդակցման բաժնի ղեկավար Նինո Տոլորդավան։

Ադրբեջա՞նը, թե՞ Մոսկվան ու Վաշինգտոնը

Թբիլիսիի ու Երևանի փորձագետները երկու բացատրություն ունեն. հայկական կողմի հրաժարվելը պայմանավորված է կա՛մ ադրբեջանական կողմի ներկայությամբ, կա՛մ ռուս-ամերիկյան առճակատմամբ։ Երկրորդ տարբերակը հաստատել են նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունում`ասելով, որ չմասնակցելը համապատասխանում է երկրի արտաքին քաղաքականության ուղղությանը։

Զորավարժություններին չմասնակցելը կարող է պայմանավորված լինել Բաքվի պահվածքով։ Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Արժանի գործընկեր» (Noble Partner 2017) բազմազգ զորավարժություններին` հայ զինվորականների ներկայության պատճառով։

Открытие учений Agile Spirit 2017 - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Երևանը «ոչ» ասել ՆԱՏՕ–ի վարժանքներին

«Ի սկզբանե Հայաստանը մասնակցության հայտ էր ներկայացրել, իսկ Ադրբեջանը` ոչ։ Մեկնարկից մի քանի օր առաջ Բաքուն մասնակցելու ցանկություն հայտնեց։ Իսկ Հայաստանը վերջին պահին հրաժարվեց ուղարկել իր զինծառայողներին, որոնք երկար էին պատրաստվել այդ զորավարժություններին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի փորձագետ Վախթանգ Մաիսայան։

Նրա խոսքով` Երևանին կարող էր հետ պահել այն փաստը, որ զորավարժությունների ժամանակ ՆԱՏՕ-ի երկրների ու գործընկերների ներկայացուցիչները մարտավարական համատեղ զորաշարժեր ու խնդիրներ են լուծում ռազմական գործողությունների ընթացքում, իսկ այդ զորավարժությունները չեն անցկացվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։

Agile Spirit միջազգային զորավարժություններն անցնում են ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության հովանու ներքո։ Հիմնականում մասնակցում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմավարական գործընկերները։

Հաշվի առնելով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև առկա լայնածավալ դիվանագիտական պատերազմը` Հայաստանը ճիշտ որոշում է կայացրել, երբ իր զինվորականներին չի ուղարկել զորավարժություններին. Երևանն աջակցել է իր ռազավարական գործընկերոջը։

Հատկանշական է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան թույլ չի տա` Ռուսաստանին սահմանակից երկրներում ավելանան ռազմական ներկայությունն ու ենթակառուցվածքները։

ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի միջև կամ հայ-վրացական համագործակցությունը

Փորձագետները համոզված են, որ հայկական զորախմբի չմասնակցելը չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա։

«Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո «Գործընկերություն հանուն խաղաղության» (NATO Partnership for Peace) ծրագրի շրջանակում կազմակերպված վարժանքներին նաև 2009 թվականին։ Այն ժամանակ Թբիլիսիի հետ որևէ խնդիր չառաջացավ, չի առաջանա նաև այսօր», — համոզված է Մելիքյանը։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Փոթորիկ մի բաժակ ջրում. Շարմազանովը` ՆԱՏՕ–ի զորավարժություններից «հրաժարվելու» մասին

Հայ փորձագետի հետ համամիտ է նաև վրացի գործընկերը, նա ընդգծում է, որ երկու երկրների հարաբերությունները բարիդրացիական են։

Հայ-վրացական համագործակցությունը ենթադրում է փորձի փոխանակում իրականացնել ռազմավարական պլանավորման ոլորտում` ռազմական կրթություն, բժշկություն, ռազմական ոստիկանություն։ Կողմերը մասնակցում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ծրագրերին ու խաղաղապահ առաքելություններին։

Զորավարժություններից բացի, հայ զինվորականները պարբերաբար մասնակցում են «Համագործակցություն հանուն խաղաղության» (NATO Partnership for Peace) ծրագրի շրջանակում կազմակերպվող միջանկյալ ձմեռային և ամառային դասընթացներին, որոնց ընթացքում վրացի հրահանգիչների ղեկավարության ներքո բազային հմտություններ են յուրացնում, ուսումնասիրում են լեռնային սառցե տեղանքում տեղաշարժվելու մեթոդները։

Русская версия

Լրահոս
0