00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկաններն ու քննիչներն անմեղ են, քաղաքացիները` մատնիչ

© Sputnik / Ани Липаритянполиция площадь Республики активисты акция митинг полицейские
полиция площадь Республики активисты акция митинг полицейские - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հատուկ քննչական ծառայությունը 3 քրեական գործ է հարուցել, որոնցով մի շարք քաղաքացիների մեղադրվում են սուտ մատնություն անելու համար։ Ըստ ՀՔԾ–ի` նրանք ոստիկաններին ու քննիչներին հանիրավի մեղադրել են ծանր հանցագործությունների մեջ։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ մի շարք քաղաքացիների` ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատակիցներին ուղղված մեղադրանքներ կեղծ են։ Կեղծ մատնություն կատարած քաղաքացիների նկատմամբ էլ այդ փաստով քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին նշված է Հատուկ քննչական ծառայության կայքում։

Այսպես, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վկա Արամ Ղուկասյանը հրաժարվել էր իր նախաքննական ցուցմունքից և հայտնել, որ ոստիկանության Դիլիջանի բաժնում տեսուչներ Թաթուլ Մանթաշյանը, Ռուստամ Ամիրխանյանը և մի շարք այլ ոստիկաններ իրեն տևական ժամանակ ապօրինի պահել են ոստիկանությունում և խոշտանգել, որից հետո ինքն առանց կարդալու ստիպված ստորագրել է հարցաքննության արձանագրությունը:

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Ա. Ղուկասյանը դատարանում ստել է, և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել։

Տավուշի մարզի նույն դատարանում քննվող մեկ այլ քրեական գործով էլ տուժող Սերգեյ Միքայելյանը հայտարարել էր, որ Քննչական կոմիտեի քննիչ Սմբատ Սաղաթելյանի կազմած հարցաքննության արձանագրության էջերին դրված ստորագրություններն իրենը չեն, և որ ինքն ընդհանրապես չի հարցաքննվել ու ցուցմունք չի տվել։

Լիանա Զուրաբյանը վիճում է ոստիկանների հետ - Sputnik Արմենիա
Լիանա Զուրաբյանն ապշած է. Ոստիկանությունը համարձակվել է օրենքով խոսել պոեզիայի հետ

Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքում հիմնավորվել է, որ Ս. Միքայելյանը ստում է։ Նրա նկատմամբ այս հիմքով քրեական գործ է հարուցվել։

Մյուս քրեական գործն էլ հարուցվել է դատարանում քննվող քրեական գործով վկա Հայկ Ղուկասյանի կողմից սուտ մատնություն կատարելու հիմքով: Ղուկասյանը դատարանին հայտնել է, որ ՔԿ քննիչներ Վարդան Կարապետյանն ու Ռուբեն Մարտիկյանը կեղծել են քրեական գործի ապացույցները, իսկ ոստիկանության և քննչական կոմիտեի Դիլիջանի բաժինների աշխատակիցները խոշտանգել են իրեն` հարցաքննության արձանագրության մեջ ներառելով իր կողմից չհայտնած տեղեկություններ, նաև սխալ են գրել հարցաքննության օրն ու ժամը։

Հայկ Ղուկասյանի հայտնած տեղեկությունները նույնպես հերքվել են։ Նրա նկատմամբ ևս հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության հիմքով։

Լրահոս
0