00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
12 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:13
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց հայկական ժառանգության Եվրոպայի մշակույթը շատ ավելի աղքատ կլիներ

© Sputnik / Asatur YesayantsОбсуждение на тему "Расширение выгодного сотрудничества между ГКПЗЭК и предпринимательем". Петр Свитальский
Обсуждение на тему Расширение выгодного сотрудничества между ГКПЗЭК и предпринимательем. Петр Свитальский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ-ում ու Արցախում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը «Եվրոպական ժառանգության օրեր» են անցկացվում, այդ օրերին 100 մշակութային օբյեկտի մուտքն ազատ կլինի։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը զգալի ներդրում է ունեցել եվրոպական մշակույթի մեջ, ՀՀ-ում ու Արցախում «Եվրոպական ժառանգության օրերի» բացման ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

«Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի անցնում են «Ժառանգությունը և բնությունը» կարգախոսով։ Ծրագիրը մեկնարկեց սեպտեմբերի 30-ին Հայաստանի Լոռու մարզում։

Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ի համար սա լավ առիթ է ցույց տալու՝ ինչքան մեծ է Հայաստանի ներդրումը ընդհանուր եվրոպական ժառանգության մեջ։

«Առանց հայկական մասնակցության եվրոպական մշակույթը շատ ավելի աղքատ կլիներ։ Եվրոպայի ճարտարապետական ֆակուլտետների ուսանողների պարտադիր ծրագրում է «Զվարթնոց» տաճարի ուսումնասիրությունը, կոնսերվատորիայում անպայման ուսումնասիրում են Կոմիտասի արվեստը և այլն», — ասաց նա։

Սվիտալսկու խոսքով՝ ԵՄ-ն ցանկանում է ամրապնդել մշակութային կամուրջները Հայաստանի և այլ երկրների միջև։ Նա նշեց, որ նախատեսվում է Հայաստանի կառավարության հետ համատեղ նոր ծրագրեր իրականացնել։

Арев Самуелян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սամուելյան. «Կառավարությունն ու ԱԺ–ն դռները կբացեն քաղաքացիների առջև»

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր հերթին նշեց, որ այս օրերին իրենց դռները կբացեն Ազգային ժողովը, կառավարությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնը, Երևանի կոնյակի գործարանը։

«Այդ շենքերը սովորաբար անհասանելի են, բայց դրանք մեր ժառանգության կարևոր մասն են կազմում ու իրենց դռները կբացեն սովորական քաղաքացիների համար», — ասաց Ամիրյանը։

«Եվրոպական ժառանգության օրերն» անցկացվում են ամեն տարի աշխարհի 50 երկրում։ Ավելի քան 70 հազար մշակութային միջոցառում է անցկացվում ամբողջ Եվրոպայում՝ եվրոպական մշակույթի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու, դրա բացառիկությունն ու զանազանությունը, պահպանման կարևորությունն ընդգծելու համար։

Լրահոս
0