00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ջութակահարը «Գինեսի» ռեկորդ է սահմանել և նվիրել Արցախյան քառօրյայի հերոսներին

© Sputnik / Asatur YesayantsНиколай Мадоян
Николай Мадоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ջութակահարը 33 ժամ, 2 րոպե, 41 վայրկյան անընդմեջ նվագել է և իր ռեկորդը նվիրել է Արցախյան քառօրյա պատերազմի անմահ հերոսներին:

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Գինեսի» ռեկորդակիր է դարձել 2017 թվականի փետրվարի 11-12-ը Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը 33 ժամ, 2 րոպե, 41 վայրկյան անընդմեջ նվագով: Նա ժամը մեկ հինգ րոպե դադարի հնարավորություն է ունեցել: Մադոյանը ռեկորդը սահմանել է հանուն հայրենիքի և այն նվիրում է Արցախյան քառօրյա պատերազմի անմահ հերոսներին:

Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ջութակահարը և «Դյուցազնագրքի» հեղինակ, Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:

«Ռեկորդը գրանցելու համար ընտրել եմ 59 հանրահայտ և բավականին բարդ ստեղծագործություններ: Ներառել եմ նաև չորս հայկական գործ` Կոմիտասի «Ծիրանի ծառը», «Քելեր, ցոլերը», «Կռունկ» և Էդվարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը»»,-«Արմենպրեսի» հաղորդմամբ` նշեց ջութակահարը:

Նա ընդգծեց, որ ութ ժամում 59 ստեղծագործությունները կրկնվել են ութ անգամ, սակայն ինքը դրանցից յուրաքանչյուրը յուրովի է մատուցել, նոր մեկնաբանությամբ:

Նիկոլայ Մադոյանի խոսքով` այդ փորձն իրեն հիանալի հնարավորություն է տվել ստուգելու իր տեխնիկական հնարավորությունները: «Ես կարողացա գտնել մեթոդներ ու միջոցներ, որոնք ինձ թույլ տվեցին ժամեր շարունակ նվագելով հանդերձ բարելավել ծանրաբեռնված մկաններիս վիճակը ու շարունակել նվագը»,-շեշտեց ջութակահարը:

Անդրադառնալով «Գինեսի» ռեկորդակիր լինելու ընձեռած լայն հնարավորություններին` նա ասաց, որ այդ հանգամանքը յուրաքանչյուր արտիստի առաջ մեծ դռներ է բացում: «Եթե համերգային ծրագրի համար նախատեսված պաստառի վրա նշվում է, որ տվյալ երաժիշտը «Գինեսի» ռեկորդակիր է, նրա նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծանում է»,-եզրափակեց Մադոյանը:

Վարդան Թովմասյանի խոսքով` Նիկոլայ Մադոյանը ևս մեկ ռեկորդ է սահմանել, որը ներկայացվել է «Գինեսի» ռեկորդների գրասենյակ, սակայն դրա պատասխանը դեռ չի ստացվել: «Նա Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը» ստեղծագործությունը սովորական ջութակով նվագել է 46 վայրկյանում, իսկ անգլիացի մի երաժիշտ էլեկտրական ջութակով նույն գործն ավելի երկար է նվագել»,-ասաց Թովմասյանը և հավելեց, որ Հայաստանում Նիկոլայ Մադոյանն առաջին ռեկորդակիրն է մշակութային ոլորտում:

Լրահոս
0