00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է դարձել` երբ կմեկնարկի «Բարեկամության կամուրջ» հայ-վրացական նախագիծը

© Sputnik / Aram NersesyanАрмяно-грузинская граница. КПП Баграташен-Садахло
Армяно-грузинская граница. КПП Баграташен-Садахло - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բարեկամության կամուրջ» եզակի նախագծի կառուցումը ձգձգվում է տեխնիկական ընթացակարգերի պատճառով: Վրացական կողմը կանխատեսում է, որ ծրագիրը կգործարկվի մինչև 2020 թվականը:

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի, — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ-վրացական «Բարեկամության կամուրջ» նախագծի կառուցման մրցույթի հաղթողին կընտրի նախագծի դոնորը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Հաղթողը կընտրվի մինչև 2017 թ-ի ավարտը։

Հայկական և վրացական կողմերն ավելի վաղ նշել էին, որ «Բարեկամության կամուրջը» շահագործման կհանձնվի 2018 թվականին, իսկ շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2017 թվականը: Կամրջի մի կեսը կլինի Վրաստանի տարածքում, մյուսը` Հայաստանի:

«Մենք ընտրում ենք մրցույթի հաղթողին և այն ընկերությունը, որը կզբաղվի կամրջի կառուցման ինժեներական և տեխնիկական վերահսկողությամբ: Մենք կստորագրենք պայմանագրերը մինչև տարեվերջ, հետո կսկսենք նախագծի իրականացումը», — Sputnik Արմենիային ասաց Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանն առընթեր Ավտոճանապարհների վարչության պետի տեղակալ Նուգզար Գասվիանին:

Այս փուլում 25 մարդուց բաղկացած հայ-վրացական աշխատանքային խումբը հայտերի ամբողջական քանակից պետք է ընտրի ամենահավանական թեկնածուներին: Մրցույթի վերջնական հաղթողին կընտրի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:

Ըստ Գասվիանիի` կամրջի կառուցումը կտևի մոտ մեկուկես տարի, հետևաբար այն կշահագործվի 2020 թվականից: Հետագա աշխատանքները կվերահսկվեն երկու երկրում ստեղծված առանձին խմբերը: Մրցույթին մասնակցելու համար դիմել են 68 կազմակերպություն:

Армяно-грузинская граница. КПП Баграташен-Садахло - Sputnik Արմենիա
«Բարեկամության կամուրջն» աննախադեպ օրինակ է այլ երկրների համար

Ծրագիրը կարևոր է ինչպես վրացական, այնպես էլ հայկական կողմի համար: Հայաստանի էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծել էր, որ «Բարեկամության կամուրջը» կարևոր է երկկողմ բիզնեսի զարգացման և անցակետում ծառայության մատուցման ժամանակի կրճատման տեսանկյունից:

«Մեր երկրների միջև ապրանքաշրջանառության աճին զուգահեռ, մեր առջև գործունեության և ծառայությունների բարելավման, թողունակության արագացման խնդիր բարձրացավ: Այս բոլոր նրբությունները կնպաստեն բիզնեսի զարգացմանը և կկրճատեն ծառայության ժամանակ: Դա թույլ կտա և՛ զբոսաշրջիկներին, և՛ գործարարներին սահմանին նվազագույն ժամանակ կորցնել», — ասաց Մելքոնյանը:.

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա գործող կամուրջը կառուցվել է դեռևս 1960-ական թվականներին և ներկայիս վիճակով չի կարող ծառայել իր նպատակներին:

«Բարեկամության կամուրջ» կառուցելու հարցը վերջնական որոշում ստացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այնուհետև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Թբիլիսի կատարած այցից հետո:

Բագրատաշեն-Սադախլո սահմանին գտնվող կամուրջը չափազանց հին էր և սպառել էր իրեն։ Վերակառուցման համար լուրջ ներդրումներ էին պետք։ Քանի որ ծախսերը մեծ էին, կողմերը որոշեցին եվրոպական չափանիշներին համապատասխան նոր կամուրջ կառուցել։ Հին կամուրջը կարելի է կարգի բերել, բայց փորձագետների կարծիքով` այն որպես այլընտրանք կծառայի խցանումների կամ տարբեր պատվիրակությունների կողմից հսկիչ-անցակետն արագ անցնելու դեպքում։

Կամրջի շինարարության ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2013 թվականին, իսկ վրացական կողմի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցությունները շարունակվել են մինչև 2014 թվականը։

Լրահոս
0