00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Արթուր Մարտիրոսյան
Փաշինյանն ասում է այն` ինչը ականջահաճո է Թուրքիային և Ադրբեջանին.Մարտիրոսյան
09:07
10 ր
Ավետ Ադոնց
«Ինչպես ասում են մեզ մոտ Բռնակոթում` je m'en fous». Ավետ Ադոնցը` Արարատ Միրզոյանին
09:19
3 ր
Բաբկեն Պիպոոյան
Սպառողը չունի բավարար հիմքեր` համոզված լինելու, որ իրեն առաքվող սնունդը անվտանգ է լինելու.Պիպոյան
09:23
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:30
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիանա Շալջյանի հաջողությունը. հայուհին ռիսկի դիմեց Ագուտինին զարմացնելու համար

© Личный архив Дианы ШалжиянДиана Шалжиян
Диана Шалжиян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ձայնը 6» ռուսական երաժշտական նախագծին մասնակցող Դիանա Շալջյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ հույզեր է ստացել նախագծի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. «Ձայնը 6» ռուսական երաժշտական նախագծի մասնակից Դիանա Շալջյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսեց իր հույզերի, Լեոնիդ Ագուտինի հետ աշխատելու և ապագա ծրագրերի մասին։

Սկսնակ երգչուհին նշեց, որ շոուն իրեն անմոռանալի հույզեր է պարգևել ու ստիպել է հավատալ սեփական ուժերին:

Երաժշտությունը` կյանքի ուղեկից

Դիանայի մայրիկը նույնպես երաժշտությամբ է զբաղվում, և հենց նա է որոշել չորս տարեկան դստերը արվեստների գիմնազիա տանել:

Диана Шалжиян на шоу Голос - Sputnik Արմենիա
«Հզոր էր». Դիանա Շալջյանը գերեց «Ձայնը» մրցույթի ժյուրիին

«Մայրիկս ուզում էր հասկանալ, թե ինչն է ինձ ավելի հոգեհարազատ: Բոլոր ուղղություններից ամենահարմարը երաժշտական թատրոնն էր, այնպես ստացվեց, որ ես սկսեցի բեմում հանդես գալ շատ փոքր տարիքից: Եվ երբ մեծացա, արդեն պարզ էր, թե ինչով եմ զբաղվելու հետագայում», — ասաց Դիանան:

Այսօր ուրախությամբ է մասնակցում ռուսական «Ձայնը» նախագծին, բայց խոստովանում է, որ դա իր համար լուրջ փորձություն էր:

«Կույր լսումների օրը ես շատ էի հոգնել և նույնիսկ հույս չունեի, որ ինչ-որ մեկը կշրջվի իմ կողմ… Կարելի է ասել, որ ես կարծես երազի մեջ լինեի, և երբ առաջին վայրկյաններից շրջվեցին ժյուրիի անդամները, ես միաժամանակ և՛ զարմացա, և՛ ուրախացա: Արտասվեցի զարմանքից: Ես զգացմունքային մարդ եմ, չեմ սահմանափակում գործողություններս և չեմ ամաչում դրանից», — ասաց երգչուհին:

Ագուտինի և «Ձայնը» նախագծի մասին

Խոսելով իր մարզչի` երգիչ և կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինի մասին` Դիանան նշեց, որ նրանք այնքան հաճախ չեն պարապում, որքան կցանկանար, բայց նման երաժիշտի հետ շփվելն արդեն մեծ հաճույք է:

Նրա խոսքով` Ագուտինին հաջողվել է լավ թիմ հավաքել:

«Ես շփվում եմ բոլորի հետ, մեր թիմի բոլոր մասնակիցներն ընկերացել են: Թիմը բազմազգ ստացվեց», — նշեց Դիանան:

Երգչուհին կարծում է, որ նախագծին մասնակցելը, նախևառաջ, անհավանական հնարավորություն է արտիստի համար ամբողջ աշխարհում լսելի դառնալու համար:

Իսկ ահա Դիանայի մրցութային երգը բավականին «ռիսկային» էր, աղջիկը համոզված չէր` արդյոք այն դուր կգա ժյուրիի անդամներին, թե ոչ:

© Личный архив Дианы ШалжиянԼեոնիդ Ագուտինն ու Դիանա Շալջյանը
Диана Шалжиян и Леонид Агутин - Sputnik Արմենիա
Լեոնիդ Ագուտինն ու Դիանա Շալջյանը

«Ես հաստատ գիտեի, որ Spain-ը (Chick Korea) դժվար ինչ-որ մեկը որոշի կատարել նախագծում, մի փոքր մտավախություն կար` ինչպես ժյուրիի անդամները կգնահատեն այն: Սակայն, իհարկե, ինձ ուրախացրեց այն փաստը, որ նրանց ծանոթ էր այդ երգը», — խոստովանեց «Ձայնը» նախագծի մասնակիցը:

Դիանան ելույթ է ունենում տարբեր բեմերում, երգում է ջազ և սոուլ, խոստովանում է, որ իր համար սիրո լեզուն իսպաներենն է:

Իմ Հայաստան

Դիանայի երգացանկում քիչ են հայկական երգերը: Նա իր գիտակցական կյանքն անցկացրել է Ռուսաստանում, հայերեն չգիտի, բայց պատրաստվում է ուղղել «սխալը»։

«Հայերեն երգեր քիչ գիտեմ, բայց ամեն տարի համալրում եմ երգացանկս նորերով: Ցավոք, մայրենի լեզվին ընդհանրապես չեմ տիրապետում, սակայն պատրաստվում եմ այս տարի լեզվի դասընթացների հաճախել», — նշեց Դիանան:

Երգչուհին առաջին անգամ Հայաստան է այցելել երեք տարի առաջ, նրան շատ է դուր եկել պատմական հայրենիքը և երազում է այստեղ տուն գնել:

«Իհարկե, ես դեմ չէի լինի համերգ տալ Հայաստանում, բայց այժմ աշխատում եմ հեղինակային երգերի վրա, որպեսի ներկայացնելու բան ունենամ», — ասաց նա:

Դիանան ավելացրեց, որ մոտ ապագայում կթողարկի առաջին ալբոմը:

Լրահոս
0