00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանին «հայ ընկերնե՞րն» են հիպնոսացրել

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցАктер, художественный руководитель Московского драматического театра под руководством А.Джигарханяна Армен Джигарханян
Актер, художественный руководитель Московского драматического театра под руководством А.Джигарханяна Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ընտանեկան դրաման նոր շրջադարձ է ստացել: Փորձագետները կարծում են, որ հայտնի դերասանին նյարդալեզվաբանական ծրագրավորման են ենթարկել:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ենթադրում է, որ հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանն իսկապես կարող էր նոր «ընկերների» ազդեցության տակ հայտնվել: Այդ մասին նա գրել է StarHit ամսագրի խմբագրական սյունակում:

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի կինը պատմել է, թե ով է «ղեկավարում» դերասանին

Ամուսնական կողմերն ընտանեկան կոնֆլիկտի տարբեր պատճառներ են նշում: Մինչ այդ ինչպես Ջիգարխանյանն, այնպես էլ կինը ԶԼՄ-ներին հայտնել էին, որ կարևոր փաստաթղթեր են անհետացել: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ասել էր, որ կորել է կտակի բնօրինակը, ըստ որի` նրան էր փոխանցվել Ջիգարխանյանի անշարժ և շարժական գույքը, իսկ Ջիգարխանյանն ասել էր, որ կորել է իր անձնագիրը:

Մալախովի խոսքով` երրորդ անձինք կարող էին դերասանին նյարդալեզվաբանական ծրագրավորման ենթարկել: Պարզվում է` «դերասանի շրջապատում հայ նոր ընկերներ են հայտնվել, որոնք թույլ չեն տալիս, որ դերասանը շփվի Վիտալինայի հետ»:

«Իրավիճակին քաջածանոթ հոգեբանը կարծում է, որ Ջիգարխանյանի ընկերները նրան նյարդալեզվաբանական ծրագրավորման են ենթարկել: Այդ պատճառով էլ Ջիգարխանյանի թատրոնում հայտնաբերել են հաշվեհամարներ, որոնցով իբր թե փողեր են լվացվել», — գրել է նա:

Մալախովը նշում է, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն Վիտալինային է մտահոգում, այլև նրա բարեկամներին:

«Ստեղծված իրավիճակն ամենից շատ անհանգստացնում է դերասանի զոքանչին: Նա երկար տարիներ փեսային օգնել է աշխատանքում, եփել նրա սիրած լոռամրգի կոմպոտը, իսկ նա այդպես սևերես արեց նրա դստերը, որի հետ 16 տարի ապրել է», — գրում է Մալախովը:

Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միասին ապրել են ավելի քան 15 տարի, որից 1,5 տարին` պաշտոնապես գրանցված ամուսնությամբ:

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասել էր, թե չգիտի ուր է գնալու, քանի որ ամբողջ ունեցվածքը կնոջ անունով է գրանցված։

Լրահոս
0