00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան «հյուրընկալել» է հայկական կովերին. «դարի կողոպուտն» անհանգստացրել է Վրաստանին

© Sputnik / Lusine AdamyanКорова
Корова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սամցխե-Ջավախքի հայաբնակ Դադեշ գյուղի կովերի գողությունը լրջորեն անհանգստացրել է ոչ միայն գյուղացիներին, այլ նաև Վրաստանի իշխանությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ գյուղացիներից գողացած խոշոր եղջերավոր անասունները Թուրքիա է տեղափոխվել, այլևս կասկած չկա, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանը։

Նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշ գյուղում երկու գոմ են թալանել: Առևանգել են 21 կով, ձի, շուն, ինչպես նաև տեխնիկա

«Փաստ է, որ անասունը Թուրքիա է տարվել։ Սակայն դեռ լիովին պարզ չէ` ով է հանցագործությունն իրագործել։ Վրաստանի իշխանությունը մտահոգված է։ Դադեշցիները վախենում են, որ եթե այսօր գողացել են անասունը, ապա վաղը ոռոգման ջրի ավազանների մեջ կարող են մի բան լցնել», — ասաց Մկոյանը։

Նրա խոսքով` Վրաստանի իշխանական կառույցների ներկայացուցիչները պարբերաբար կապ են հաստատում պատգամավորի հետ և նույնպես ցանկանում են հասկանալ` ինչ է կատարվել։ Պատգամավորի հետ հանդիպմանը գյուղացիները բերել են տեսանյութ և հաստատել, որ իրենց կենդանիներին Թուրքիա են տարել։

Միջադեպի քննությանը միացել են Վրաստանի սահմանային ոստիկանության դեպարտամենտը, արտաքին գործերի նախարարության կառույցները։ Նրանք թուրք գործընկերների հետ բանակցություններ են վարում։

Ջավախքի Jnews.ge տեղեկատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանն ընդգծեց, որ դադեշցիները վախենում են ու կարծում են, որ սահմանները պաշտպանված չեն, իսկ սահմանապահները վատ են կատարում իրենց պարտականությունները։

Коровы - Sputnik Արմենիա
«Դարի կողոպուտը» հայաբնակ գյուղում. հետքերը Վրաստանից Թուրքիա են տանո՞ւմ

«Նրանք պաշտպանություն են պահանջում իշխանությունից։ Մաքսատան թուրքական մասը տեսագրող սարքեր ունի, որոնցով հեշտությամբ կարելի է գտնել հանցագործներին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ղարիբյանը։

Գյուղացիները նաև ընդգծում են, որ առանց տեղացիների օգնության հանցագործները չէին կարողանա այդպիսի մեծ գողություն անել։ Պատահական չէ նաև, որ գիշերը գյուղում լույս չի եղել, նշում են նրանք։

Նախօրեին Սամցխե-Ջավախք շրջանի հայաբնակ Դադեշ գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Կարծախից Ախալքալաք տանող ճանապարհին: Բնակիչները պահանջում էին գտնել իրենց կովերին, քանի որ շատերի համար դա եկամտի միակ աղբյուրն է: Գյուղացիների բողոքի ակցիան, սակայն, չէր խանգարել, որ Թուրքիայի եկող բեռնատարներն անցնեն այդ ճանապարհով (գյուղը սահմանակից է Թուրքիային)։

Ավելի ուշ երթևեկությունը վերականգնվել էր։

Լրահոս
0