00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոման Բերեզովսկու ռոմանսը հայկական ֆուտբոլի հետ դեռ երկար է շարունակվելու

© Sputnik / Asatur YesayantsРоман Березовский прощается с полем
Роман Березовский прощается с полем - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը 93 խաղում կրած Ռոման Բերեզովսկին երբեք չի մոռանում իր մասնակցությամբ խաղերը և շարունակում է հետևել նախկին թիմակիցների այսօրվա խաղերին: Մեկ օրով Երևան ժամանած Բերեզովսկին հյուրընկալվել է Sputnik Արմենիային:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի հեռացել ֆուտբոլից, այսօր մարզչական գործունությամբ է զբաղվում Մոսկվայի «Դինամոյի» կազմում, բայց շարունակում է հետևել հայկական ֆուտբոլին:

«Միշտ եմ հետաքրքրվում հայկական ֆուտբոլով և բարձրագույն խմբի խաղերով, դե ազգային հավաքականն էլ առանձնահատուկ տեղ ունի ինձ համար: Եվ ես համոզված եմ, որ մինչև կյանքիս վերջ պետք է հետաքրքրվեմ հայկական ֆուտբոլով»,- Sputnik Արմենիային ասաց Բերեզովսկին:

Նա անդրադարձավ Աշխարհի 2018 թվականի ընտրական մրցաշարում մեր հավաքականի անհաջող ելույթներին։

«Շատ ցավալի պարտություն էր լեհերին 1:6 հաշվով զիջելը: Հասկանում եմ, որ Լեհաստանի ընտրանին շատ ուժեղ թիմ է, բայց մերոնք նման հաշվով չպետք է պարտվեին: Կարծում եմ`խնդիրը պաշտպանության մեջ է: Շատերը շտապում են մեղադրել դարպասապահներին, բայց ֆուտբոլում և՛ հարձակվում, և՛ պաշտպանվում է թիմը: Կարծում եմ` պաշտպանական գծի ու դարպասապահների սխալները հանգեցրին նման արդյունքի»,- ասաց նա:

Роман Березовский в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Օրվա կադրը. Sputnik-յան «ռոմանս» Բերեզովսկու հետ

Նա հիշեցրեց, որ Հայաստանի հավաքականի դարպասապահներ Արսեն Բեգլարյանն ու Գրիգոր Մելիքսեթյանն իրենց մեկնարկային խաղերը բավականին բարձր մակարդակով են անցկացրել։

«Նրանք պետք է հիշեն, թե ինչի շնորհիվ կարողացան լավ խաղեր անցկացնել հավաքականի կազմում ու յուրաքանչյուր խաղին մոտենան նույն ձևով: Փորձի պակաս կա, բայց հենց իրենք պետք է կարողանան վերլուծել իրենց խաղը: Շատ կարևոր է նաև պաշտպանների հետ համագործակցությունը»,- ասաց Բերեզովսկին:

Որոշ ժամանակ առաջ խոսակցություններ պտտվեցին, որ Բերեզովսկին կարող է վերադառնալ Հայաստան: Ազգային հավաքականի նախկին դարպասապահը չբացառեց այդ հնարավորությունը։

«Երբ ես մարզում էի «Դինամո»-2-ը, նույնիսկ հրավերի դեպքում դժվար թե հնարավոր լիներ Հայաստան տեղափոխվել: Հիմա քանի որ երիտասարդական թիմում եմ, եթե Հայաստանից հրավեր լինի, ապա մեծ սիրով կընդունեմ»,- ասաց նա:

Բերեզովսկին նշեց, որ մինչև այսօր էլ կապ է պահում Հայաստանի խաղընկերների հետ և միշտ մեծ պատիվ է համարել ազգային հավաքականի դարպասը պաշտպանելը։

«Ես ինձ միշտ էլ հայ եմ զգացել Հայաստանում և, ծնվելով ու մեծանալով Երևանում, ոչ մի խնդիր երբեք չեմ ունեցել իմ ազգանվան հետ: Ես իմ ճակատագրից շնորհակալ եմ: Իսկ ազգային հավաքականի դարպասն ու պատիվը պաշտպանելը միշտ էլ մեծ պատիվ եմ համարել ու համարում: Շատ կուզենայի, որ Հայաստանի հավաքականը մեծ հաջողությունների հասնի: Դա կլինի նաև իմ հաջողությունը»,- ընդգծեց նա:

Բերեզովսկին նշեց, որ Հայաստանի հավաքականն արդեն կայացած կորիզ ունի, և ֆուտբոլիստները հիմա արդեն շատ լավ հասկանում են, թե ինչ պահանջներ են դնում մարզիչները։

Նշենք, որ Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականի կազմում վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց 2015 թվականի հունիսի 15-ին (Հայաստան-Պորտուգալիա 2:3), իսկ հրաժեշտի հանդիպումն անցկացրեց 2016 թվականի մարտի 25-ին ու իր տեղը դարպասում զիջեց Արսեն Բեգլարյանին: Սկսած 2015 թվականի հուլիսից` նա Մոսկվայի «Դինամոյում» անցավ աշխատանքի արդեն որպես դարպասապահների մարզիչ:

Լրահոս
0