00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են որոշել System of a Down–ին «խեղդել» Սևանում. քանդակագործ

© Из личного архива А.ТокмаджянаСкульптура, посвященная рок-группе System Of a Down. Скульптор Айк Токмаджян
Скульптура, посвященная рок-группе System Of a Down. Скульптор Айк Токмаджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
System of a Down լեգենդար ռոք խմբի երաժշտությունը այնքան է ոգեշնչել քանդակագործ Հայկ Թաքմաջյանին, որ նա որոշել է խմբի երաժիշտների նվիրված քանդակ ստեղծել։

Անի Լիպարիտյան, Sputnik

Մի գեղեցիկ օր Հայաստանի Արմդայվինգ սուզորդների ակումբի անդամները որոշեցին լեգենդար System of a Down խմբին նվիրված քանդակ ստեղծել։ Նրանք դիմեցին քանդակագործ Հայկ Թոքմաջյանին։

Խմբի երաժշտությունը լավն է, նույնիսկ` կատարյալ, կարծում է Հայկը։

«Չի ստացվում մի բան ստեղծել, որ պատվանդան հիշեցնի կամ նրանք հերոսական պատկեր ունենան… Նրանք բոլորովին այլ են, ինչպես և նրանց երաժշտությունը։ Քանդակը թռիչքի, կյանքի տեսք կունենա», — Sputnik Արմենիային պատմեց քանդակագործը։

Նրա խոսքով` Սևանը հայերի համար ասես ծով լինի, այդ պատճառով էլ շատ է ուզում քանդակը հենց այնտեղ տեղադրել։ Հայկն արդեն հասցրել է խոսել ու պայմանավորվել սուզորդների հետ, որոնք որոշել են` որտեղ պետք է տեղադրվի քանդակագործի ստեղծագործությունը։

© Из личного архива А.ТокмаджянаՀայկ Թոքմաջյան
Скульптор Айк Токмаджян - Sputnik Արմենիա
Հայկ Թոքմաջյան

«2 մետրանոց քանդակ է լինելու, որը տեղադրվելու է 5-6 մետր խորության վրա։ Արդեն պայմանավորվածություն կա Հայաստանի դայվինգի ֆեդերացիայի հետ… Առանց նրանց օգնության հաստատ հնարավոր չի լինի գործը գլուխ բերել։ Իսկ նրանք առաջարկում են քանդակը շատ խորը չտեղադրել, ես կողմ եմ այդ գաղափարին», — նշեց նա։

Հայկը ավելացրեց, որ քանդակը բետոնից է լինելու և արտահայտելու է հայերի սիրած ռոք-խմբի հույզերը։

Հարցին` արդյո՞ք զբոսաշրջիկները հնարավորություն կստանան սուզվելու ու տեսնելու Հայկի անսովոր քանդակը, նա դրական պատասխանեց։

«Այդ խումբը երկրպագուների ահռելի բանակ ունի։ Կարծում եմ` նրանք հաճույքով կգան ու կնայեն։ Իհարկե, կան մարդիկ, որոնք լողալ չգիտեն։ Կարծում եմ` մոտակայքում պաստառ կլինի հատուկ այն մարդկանց համար, որոնք չեն կարող սուզվել», — ասաց քանդակագործը` ընդգծելով, որ SOAD-ը հենց այն խումբն է, որը մեծ ներդրում է ունեցել երաժշտական աշխարհի զարգացման գործում։

Հայկն ավելացրեց, որ կուզեր գաղափարը կյանքի կոչել 2018 թվականի ամռանը, քանի որ քանդակը պատրաստ կլինի մինչև այս տարեվերջ։ Սակայն երազանքի իրականացման ճանապարհին որոշ ֆինանսական խնդիրներ են առաջանում։

«Ես այլ հայտնի մարդկանց չեմ ստեղծելու, միայն System Of a Down-ին», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Հայկը նաև հայտնեց, որ երաժիշտներին կտեղեկացնեն քանդակի մասին։

Ինչպես տեղեկացրին Արմդայվինգի ակումբից, վերջնական որոշում առայժմ չկա։ Բնապահպանության նախարարությունը դեռևս վերջնական պատասխան չի տվել։ Վերջնական համաձայնություն չկա նաև երաժիշտներից, և նաև վերջանական որոշված չէ, թե ինչ տեսք կունենա քանդակը։

Լրահոս
0